ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ մարտի 10-ին` ժամը 12:00-ին, Ազգային ժողովի 314 դահլիճում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, Վայոց ձորի մարզպետարանի, Եղեգնաձոր համայնքի եւ ՀՊՏՀ ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի կունենա աշխատանքային քննարկում` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղում 2022-2023թթ. ընդունելության դադարեցման հետեւանքով առաջացած խնդիրների եւ ԲՈՒՀ-ի ընդունելությունը վերականգնելու հնարավոր տարբերակների վերաբերյալ: