|
|
25.01.2022
«Պատիվ ունեմ» խմբակցությունն այս պահին չունի Հանրապետության նախագահի թեկնածու
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը հունվարի 25-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում խոսել է իրենց խմբակցության կողմից Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու մասին:
«Այս իրավիճակում բնական է, որ մեր խմբակցությունը եւ մեր խմբակցությունը ներկայացնող ուժերն առաջին հերթին պետք է այդ քննարկումը տանեն իրական ընդդիմադիր ուժերի հետ` հասկանալու նպատակահարմարությունը թեկնածու առաջադրելու եւ, բնականաբար, դիրքորոշումն իշխանության ներկայացրած թեկնածուի նկատմամբ»,- ասել է Տիգրան Աբրահամյանը: Նրա խոսքով` այս պահին չկան հաստատված թեկնածուներ եւ դիրքորոշում առաջադրելու կամ չառաջադրելու վերաբերյալ: Այս առնչությամբ խմբակցությունն առաջիկայում հանդես կգա լրացուցիչ պարզաբանմամբ: Լրագրողի հարցին ի պատասխան` պատգամավորը բացառել է իշխանության թեկնածուին աջակցելը:
25.01.2022 Հայաստանում քաղբանտարկյալներ չկան եւ չեն լինելու. Վահագն Հովակիմյան
Հունվարի 25-ին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը, արձագանքելով ընդդիմադիր պատգամավորների պնդումներին, թե ընդդիմադիր հայացքներ ունեցող շատ անձանց նկատմամբ քաղաքական հետապնդումներ են իրականացվում, նշել է, որ Հայաստանում քաղբանտարկյ...
25.01.2022 Տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցները
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան հունվարի 25-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն - 11:00-11:20, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն - 11:20-11:40, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն - 11:40-12:00: ...
25.01.2022 Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հունվարի 25-ին` ժամը 12:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում տեղի կունենան ««Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունները, դրանց առավելություններն ու մտահոգությունները» թեմայով խորհրդարանական...
|