National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.12.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
28.12.2021
Աշխատանքային քննարկման առանցքում են եղել արդյունաբերության գերակա ուղղությունները
1 / 14

Դեկտեմբերի 27-ին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հերթական աշխատանքային քննարկումը, որի առանցքում Կառավարության կողմից հայտարարված արդյունաբերության գերակա ճյուղերն էին:

Հանդիպումը դեռեւս նոյեմբերի 12-ին տեղի ունեցած քննարկման տրամաբանական շարունակությունն էր, որի ընթացքում արծարծվել էին արտադրության եւ արտահանման խթանմանն ուղղված միջոցառումները: Պայմանավորվածություն էր ձեռք բերվել այդ հարցերին առավել հանգամանորեն անդրադառնալ հաջորդ հանդիպման ժամանակ:

Քննարկմանը հրավիրված են եղել պետական մարմինների ներկայացուցիչներ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, նրա տեղակալները, ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը, «Ամերիա» ընկերությունների խմբի գործընկեր եւ Կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը, «Էքսպորտ Արմենիա» ասոցիացիայի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ փորձագետներ:

Կառավարությունը հաստատել է արդյունաբերության զարգացման հինգ գերակա ճյուղերը՝ ոսկերչություն, ադամանդագործություն, թեթեւ եւ ծանր արդյունաբերություն, սարքաշինություն եւ դեղագործություն:  Անդրադարձ է կատարվել դրանց ընտրության մեթոդաբանությանը, պատճառներին եւ ռազմավարություններին, որոնցով Կառավարությունը նպատակադրված է այդ ոլորտներում հասնելու նոր ներդրումների ներգրավման, աշխատատեղերի ստեղծման եւ այլն:

Շահագրգիռ քննարկման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ մի շարք այլ հարցերի, որոնք վերաբերել են արտադրողականությունը բարձրացնելուն եւ առանձին ոլորտների զարգացման հեռանկարներին: Կարեւորվել է վերլուծությունների հիման վրա որոշումների կայացման գործընթացն ու դրան փորձագիտական  շրջանակների ներգրավումը:

Վերոնշյալ ոլորտներում անելիքների եւ հնարավորությունների հետ կապված հարցերը քննարկվել են Կառավարության ներկայացուցիչների եւ փորձագետների հետ:


28.12.2021
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու չի առաջադրվել
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 28-ին հրավիրել է արտահերթ նիստ: Արտահերթ նիստի օրակարգում հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցն էր: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրել է, որ իրավասու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանձնա...

28.12.2021
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am