Դեկտեմբերի 24-ին ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի ու նախարարության գործընկերների հետ:
Հանդիպման ընթացքում ներկայացվել են զբաղվածության պետական ռազմավարությունն ու զբաղվածության ծրագրերը:
Զբաղվածության պետական քաղաքականության ծրագրային մոդելի ներկայացումը զուգորդվել է ակտիվ հարցուպատասխանով: