National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.05.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
30.07.2021
Հայհոյանքը քրեորեն կպատժվի. օրենսդրական փաթեթը քննարկվեց առաջին ընթերցմամբ
1 / 7

Հուլիսի 30-ի արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ քննարկվեց ԱԺ պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Աննա Կարապետյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Արփինե Դավոյանի, Գեւորգ Պապոյանի, Վահագն Հովակիմյանի, Նարեկ Զեյնալյանի, Լուսինե Բադալյանի, Կորյուն Մկրտչյանի, Անդրանիկ Քոչարյանի հեղինակած ««ՀՀ քրեական օրենսգրքում» լրացում կատարելու մասին», ««ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգիրքը լրացնել նոր՝ 137.1. հոդվածով, որով կքրեականացվի անձին ծանր վիրավորանք հասցնելը` հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ անպարկեշտ, լկտի եղանակով վիրավորելը: Որպես հանցակազմի տեսակ նախատեսվել է նշված արարքը, ինչպես նաեւ անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով, իսկ որպես առավել ծանր որակվող տեսակ՝ նշված արարքները անձի հանրային գործունեությամբ պայմանավորված կամ միեւնույն անձի նկատմամբ պարբերաբար կատարելը: Նախագծով նախատեսվում է նաեւ հստակեցնել «հանրային գործունեություն» հասկացությունը:

Հիմնական զեկուցող ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ ներկայացվող նախագծերի փոփոխությունները չափազանց կարեւոր են հասարակության համար: «Տարիներ առաջ ՀՀ-ն ապաքրեականացրեց վիրավորանքի եւ զրպարտության համար քրեական պատասխանատվությունը եւ որպես արդյունավետ պաշտպանության միջոց նախատեսեց քաղաքացիաիրավական հարաբերությունների շրջանակներում դրանց կարգավորումը: Այդուհանդերձ, մենք պետք է վիրավորանքից տարբերենք հայհոյանքը եւ ծայրահեղ անպարկեշտ եղանակով անձի արժանապատվությունը վիրավորելը՝ հայհոյախոսությունը»,- ընդգծեց Վլադիմիր Վարդանյանը, ապա ավելացրեց,- «հայհոյանքը հայ հասարակությունում եղել է, կա եւ մնալու է պատժելի, այլ հարց է՝ պետությունը քաղաքացուն թողնելու է մենա՞կ, թե՞ հայհոյանքի արգելքը սահմանելու է օրենքով»:

Օրենքի նախագծի ընդունմամբ քրեաիրավական առավել արդյունավետ պաշտպանության մեխանիզմներ կնախատեսվեն անձանց պատվին ու արժանապատվությանը սպառնացող առավել վտանգավոր դրսեւորումների համար:

Հարակից զեկուցմամբ Կառավարության դրական եզրակացությունը ներկայացրեց Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը: Փոխնախարարը նշեց, որ փոփոխությամբ կկանխվի մեր հասարակությունում հայհոյանքն ու նաեւ անձի արժանապատվությանն անպարկեշտ եղանակով վիրավորանք հասցնելը: 

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց քննարկված օրենսդրական փաթեթը:


14.05.2025
Խորհրդարանը քննարկել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2024 թ. գործունեության մասին հաղորդումը
Ազգային ժողովը մայիսի 14-ի հերթական նիստում քննարկել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը, որը ներկայացրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը: Զեկուցողը ներկայացրել է հաշվետու տարում իրականացված հի...

14.05.2025
ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի արտահերթ նիստ
Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի 2025 թվականի մայիսի 14-ի ԱԺԽՈ-031-Լ որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ»  սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածներով` ...

14.05.2025
Քննարկվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված բարեփոխումները շրջակա միջավայրի պահպանության ոլորտում
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանի նախաձեռնությամբ մայիսի 14-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Արամ Մեյմարյանի, Տիգրան Գաբրիելյանի, Արա Մկրտչյանի, ինչպես նաեւ նախարարության աշխատակազմի ներկայացուցիչներ...

14.05.2025
Ազգային ժողովի խորհրդի համաձայնությամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
ՀՀ Ազգային ժողովի խորհուրդը մայիսի 14-ին գումարել է արտահերթ նիստ: Այն վարել է խորհրդարանի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: ԱԺ խորհուրդը համաձայնություն է տվել մայիսի 15-ին` ժամը 11:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն: ...

14.05.2025
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Աստանա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ: Երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի քննարկումից բացի կողմերն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող խնդիրներին: ՀՀ ԱԺ նախագահը ողջունել է ղազախ...

14.05.2025
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
Ազգային ժողովը մայիսի 14-ի նիստում շարունակել է քննարկել 2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը եւ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կ...

14.05.2025
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահին
Պաշտոնական այցով Ղազախստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Երլան Կոշանովի հետ: Շնորհակալություն հայտնելով Երլան Կոշանովին հրավերի, ինչպես նաեւ ջերմ ընդունելության համար` Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ մեր երկիրը բարձր է գնահատում Ղազախստանի հետ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am