National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
09.06.2021
Կայացավ ԱԺ «Թվինինգ» ծրագրի երրորդ եռօրյա սեմինարը
1 / 2

Հունիսի 7-9-ը տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի «Թվինինգ» ծրագրի երկրորդ բաղադրիչի առաջին առաքելությունը: Թեման Ազգային ժողովի պատգամավորների եւ աշխատակազմի՝  խորհրդարանական բոլոր առանցքային գործառույթները կատարելու համար անհրաժեշտ կարողությունների զարգացումն էր՝ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի հետ կապված օրենքների եւ քաղաքականության համատեքստում:

ԵՄ կողմից ֆինանսավորվող «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում` ՀԸԳՀ վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» Թվինինգ ծրագրի երկրորդ առաքելությունը ղեկավարում էին ծրագրի հունական կողմի ղեկավար Էլենի Կանելոպուլուն եւ հայկական կողմի ղեկավար Մարի Մանուկյանը: Քննարկման առանցքում էին խորհրդարանների՝ Եվրոպական միության հետ աշխատող վարչությունների, հանձնաժողովների աշխատանքի կազմակերպման կարգը, խորհրդարանների մարմիններին անհրաժեշտ հետազոտական աշխատանքների ապահովումը եւ այլ հարցեր:

Առցանց առաքելությանը մասնակցում էին Հայաստանի, Հունաստանի եւ Իտալիայի խորհրդարանների բազմաթիվ աշխատակիցներ: Հաջորդ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերին:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am