National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.07.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
09.06.2021
Բացասական եզրակացություն՝ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացում նախատեսող օրենքի նախագծին
1 / 4

Հունիսի 9-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ կայացավ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը:

Անկախ պատգամավորներ Սոֆիա Հովսեփյանը, Թագուհի Թովմասյանը, Գոռ Գեւորգյանը հեղինակել են ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող Սոֆիա Հովսեփյանը նշեց, որ առաջարկվում է սահմանել պարտադիր պահանջ Կառավարության անդամների համար՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պարտադիր մոտենալ ԱԺ ամբիոնին եւ բանավոր պատասխանել պատգամավորների հարցերին կամ բանավոր ներկայացնել հիմնավորում՝ պատգամավորների հարցերին բանավոր չպատասխանելու պատճառների մասին: Նրա խոսքով՝ ակնկալվում է մեծացնել խորհրդարանական վերահսկողության իրականացման արդյունավետությունը:

Նշվեց, որ լինում են դեպքեր, երբ Կառավարության անդամները, գտնվելով ԱԺ նիստերի դահլիճում, բանավոր չեն պատասխանում պատգամավորների հարցերին՝ փոխարենը նիստը վարողի միջոցով առաջարկելով հարցը ներկայացնել գրավոր:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ Կառավարությունն օրենքի նախագծի վերաբերյալ ունի բացասական դիրքորոշում: Փոխնախարարի խոսքով՝ խնդիրը հայեցակարգային մակարդակում է: Նշվեց, որ պատգամավորը  պետք է շահագրգիռ լինի իր հարցի բովանդակային պատասխանը ստանալու հարցում:

Հանձնաժողովի նախագահ Վլադիրմիր Վարդանյանի խոսքով՝ «ԱԺ կանոնակարգ» օրենքը չի կարող կարգավորել մի հարց, որը վերաբերում է Կառավարության անդամների լիազորություններին. «Չես  կարող պարտավորություն նախատեսել Կառավարության անդամի համար, որովհետեւ դա խնդրահարույց կլինի սահմանադրականության տեսանկյունից»: Նշվեց, որ օրինագիծը թերի է թե՛ քաղաքական, թե՛ իրավական ու թե՛ օրենսդրական տեխնիկայի տեսանկյուններից: Այն մշակման կարիք ունի: «Նախագիծն ընկալում եմ որպես առկա խնդիրը բարձրաձայնելու հնարավորություն»,-ասաց Վլադիմիր Վարդանյանը:

Օրենքի նախագիծը դրվեց քվեարկության եւ չարժանացավ հանձնաժողովի հավանությանը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am