National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.4.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
23.04.2021
Աշակերտների շրջայցն ԱԺ շենքում
1 / 24

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանն ապրիլի 23-ին հյուրընկալեց Կոլյա Ծառուկյանի անվան դպրոցի բարձր դասարանների աշակերտներին:

Խորհրդարանի փոխխոսնակը, ներկայացնելով օրենսդիր մարմնի գործունեության մանրամասները, նշեց, որ ինքն արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի, ինչպես նաեւ մի շարք միջխորհրդարանական հանձնաժողովների, միջազգային խորհրդարանական կազմակերպությունների ու ՀՀ ԱԺ բարեկամական խմբերի անդամ է:

Այս համատեքստում Վահե Էնֆիաջյանը նշեց, որ օրերս կայացել է Եվրանեսթ ԽՎ-ի լիագումար նստաշրջանը, որի շրջանակում հանձնաժողովներում ներկայացվել են զեկույցներ, ընդունվել բանաձեւեր:

Անդրադառնալով իր հեղինակած օրենսդրական նախաձեռնություններին՝ կարեւորվեց վերջերս ընդունված Քրեական օրենսգրքի փոփոխությունները, որով առաջարկվում է պետական դավաճանության եւ լրտեսության համար սահմանել ցմահ ազատազրկում գույքի բռնագանձմամբ:

Հյուրերը նաեւ հետաքրքրվեցին առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններով: Խորհրդարանի փոխնախագահը ներկայացրեց արտահերթ ընտրությունների անցկացման ընթացակարգը:

Կարեւորելով կրթության դերը մեր երկրում՝ Վահե Էնֆիաջյանը նշեց. «Կրթությունը մեր ազգի պահպանման ու պետության զարգացման միակ երաշխիքն է: Անկախ նրանից, թե ինչ մասնագիտություն կընտրեք՝ առաջին հերթին պետք է լինեք կրթված»:

Զրույցից հետո փոխնախագահի ուղեկցությամբ աշակերտները շրջայց կատարեցին խորհրդարանի շենքում, եղան ԱԺ նիստերի դահլիճում, ապա թանգարանում եւ գրադարանում:
 


23.04.2021
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը դիմավորել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությանը, որը մասնակցելու է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումներին: Պատվիրակության կազմում են Սենա...

23.04.2021
Պատգամավորների հանդիպումները Գյումրիում եւ Վանաձորում
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանը, Վիկտոր Ենգիբարյանը, Սերգեյ Մովսիսյանը, Նարեկ Ղահրամանյանը, Հայկ Ցիրունյանը, Հովիկ Աղազարյանը, Գեւորգ Պապոյանը, Ծովինար Վարդանյանը, Հայկ Գեւորգյանը, Հայկ Սարգսյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Սերգեյ Ատոմյանը, Լիլիթ Ստեփանյանը, Հովհաննես Հո...

23.04.2021
Ուսանողները կրկին խորհրդարանում են
ՀՀ ԱԺ <<Լուսավոր Հայաստան>> խմբակցության անդամ Աննա Կոստանյանն ապրիլի 23-ին հանդիպեց Երեւանի մի շարք համալսարանների ուսանողների հետ: Պատգամավորին հետաքրքրում էր, թե ուսանողները որքանով են հետաքրքրված ոլորտում տեղի ունեցող փոխոխություններով: Աննա Կոստանյանի համոզմամբ՝ երիտասարդությունը պե...

23.04.2021
Խորհրդարանի ուշադրության կենտրոնում ճանապարհային երթեւեկության անվտանգության հարցերն էին
Ապրիլի 23-ին խորհրդարանում քննարկում կազմակերպեց ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը: Առանցքում Հայաստանում երթեւեկության անվտանգությանը վերաբերող հարցերն էին: Քննարկմանը մասնակցեցին ՀՀ ֆինանսների նախարարության, Ոստիկանության, Երեւանի քաղաքապետարանի, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախ...

23.04.2021
Քննարկվեցին հայ-ղազախական միջխորհրդարանական հարաբերություններին առնչվող հարցեր
ՀՀ ԱԺ Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանն ապրիլի 23-ին հյուրընկալեց մեր երկրում Ղազախստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Բոլատ Իմանբաեւին: Վաղարշակ Հակոբյանը կարեւորեց երկու երկրների հարաբերությունների առավել զարգացումն ու միջխորհրդարանական կապերի խոր...

23.04.2021
Կարեւորվեց իրավաբանական կամ ֆիզիկական անձանց պատկանող հողամասերի վրա աճող ծառերի ու տնկիների հատումների օրենսդրական կարգավորման հարցը
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մերի Գալստյանի եւ Նիկոլայ Բաղդասարյանի նախաձեռնությամբ ապրիլի 23-ին տեղի ունեցավ աշխատանքային քննարկում, որը վերաբերում էր ծառահատումների կարգավորմանը: Քննարկմանը մասնակցում էին Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Գեւորգ Նազարյանն ու Շրջա...

23.04.2021
ՀՀ ԱԺ նախագահը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: Կողմերն ուրվագծել են երկու խորհրդարանների համագործակցության օրակարգում առկա հարցերի շրջանակը, պայմանավորվել շարունակել երկխոսությունը, որը  նախատեսված է մայիսին Մոսկվայում: ...

23.04.2021
Հայաստան է ժամանել Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահ Կարոլինա Ֆերնանդեսի գլխավորած պատվիրակությունը
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններին մասնակցելու համար ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հրավերով Հայաստան է ժամանել Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահ Կարոլինա Ֆերնանդեսի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակությունը նաեւ հանդիպումներ կունենա օրենսդիր եւ գործադիր մարմինների ...

23.04.2021
«Խորհրդարան 1918-1920». Վրթանես Փափազյանի խնդրանքը խորհրդարանին՝ համազգային սգո օր սահմանելու մասին
1920-ի ապրիլի 3-ին գրող Վրթանես Փափազյանը գրությամբ դիմեց Առաջին հանրապետության պառլամենտին՝ ապրիլի 12-ը (հին տոմարով) համազգային սգո օր հայտարարելու համար: Փափազյանը հատկապես շեշտում էր. «Գաղափար կազմելու համար կորուստի ահավորության մասին բավական է հիշատակել, որ սպանվեցին եւ մորթվեցին մոտ 760 մտավո...

23.04.2021
Հայաստան կժամանի Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությունը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հրավերով Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան կժամանի Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են Սենատում ներկայացված բոլոր քաղաքական խմբերի ղեկավարնե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am