|
|
16.04.2021
Փոփոխություններ «Պետական տուրքի մասին» օրենքում
Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանի ներկայացմամբ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար ապրիլի 16-ի հերթական նիստում քննարկեց Կառավարության հեղինակած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը:
Փոփոխությունները պայմանավորված են սոցիալ-տնտեսական ցուցանիշների փոփոխությամբ, որոնք վերջին 20 տարում չորս, հինգ անգամ փոփոխվել են: Սրանով պայմանավորված՝ որոշակի փոփոխություններ են իրականացվել: Օրենքով սահմանվել են մի շարք արտոնություններ, ինչպես նաեւ մի շարք դեպքերում վերանայվել է պետական տուրքը. այն բարձրացվել է: Առաջին ընթերցումից հետո մասամբ ընդունվել են պատգամավոր Արթուր Դավթյանի ներկայացրած առաջարկները: Ըստ այդմ՝ տրվել են նոր արտոնություններ՝ զինծառայողների կամ այլ քաղաքացիների՝ ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած կամ մահացած ճանաչելու գործերին: Պետական տուրքից այդ անձինք կազատվեն:
Միաժամանակ պետական տուրքից կազատվեն նաեւ ռազմական գործողությունների հետեւանքով մահացած անձանց ժառանգները, եթե խոսքը վերաբերի ժառանգության ընդունման գործերին:
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Արթուր Դավթյանը: Նա նշեց, որ առաջին ընթերցման ժամանակ միայն ինքն է դեմ քվեարկել նախագծին եւ ներկայացրել է առաջարկներ, որոնք ընդունվել են: Պատգամավորը հորդորեց կողմ քվեարկել:
Հարակից զեկուցող, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սարգիս Խանդանյանը ներկայացրեց գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը:
16.04.2021 Փոփոխությունները կխթանեն մարզերում մասնավոր մուլտիպլեքսի կայացմանը
ԱԺ պատգամավորներ Մխիթար Հայրապետյանը, Վահագն Թեւոսյանն ու Անուշ Բեղլոյանը հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ եւ առաջարկում են լրացում եւ փոփոխություն կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում: Առաջարկվող կարգավորումները ներկայացրեց ԱԺ պատգամավոր Անուշ Բեղլոյանը ԱԺ ապրիլի 16-ի հերթական նիստում:...
16.04.2021 Լրացումներ եւ փոփոխություններ՝ «Մաքսային ծառայության մասին» օրենքում
Ապրիլի 16-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկեց Կառավարության հեղինակած «Մաքսային ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի ներկայացմամբ՝ առաջարկվող փոփոխությունների անհրաժեշտությու...
16.04.2021 Առաջարկվում է ներդնել հետագծելիության մեխանիզմ
Ապրիլի 16-ին խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասի» օրենքի նախագիծը: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը նշեց, որ առաջարկվող փոփոխություններով կապահովվի «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հե...
16.04.2021 Փոփոխություններ եւ լրացումներ՝ «Սնանկության մասին» օրենքում
Խորհրդարանի՝ ապրիլի 16-ի հերթական նիստում քննարկվեց ԱԺ պատգամավոր Արթուր Դավթյանի հեղինակած «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է օրենքի 15.5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ. կարճվում է գույքային բռնագանձո...
16.04.2021 Կստեղծվեն անձեռնմխելի կապիտալով ֆոնդեր. օրինագիծը քննարկվեց առաջին ընթերցմամբ
Արտակ Մանուկյանի, Ալեն Սիմոնյանի, Մխիթար Հայրապետյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Համազասպ Դանիելյանի, Ծովինար Վարդանյանի հեղինակած «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվեց ապրիլի 16-ի ԱԺ հերթական նիստում: Հիմնական զեկուցող Արտակ Մանուկյանը նշե...
16.04.2021 Ազգային ժողովը՝ երեխաների աչքերով
Ազգային ժողովը՝ երեխաների աչքերով Ապրիլի 15-ին խորհրդարանը «Բաց դաս» ծրագրի շրջանակում հյուրընկալեց Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Վարդգես Պետրոսյանի անվան դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին: Հյուրերին նիստերի դահլիճի օթյակում ջերմորեն ողջունեցին պատգամավորներն ու Կառավարության անդամները: Հետեւել...
16.04.2021 Կբացառվեն չնախատեսված հիմքերով մերժումները
ՀՀ ԱԺ պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Նարեկ Ղահրամանյանի, Վիկտոր Ենգիբարյանի, Հայկ Ցիրունյանի եւ Հովիկ Աղազարյանի հեղինակած ««Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ապրիլի 16-ի նիստու...
16.04.2021 Առաջարկվող փոփոխությունները կնպաստեն էներգետիկ բնագավառի զարգացմանը
Ապրիլի 16-ի ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց ԱԺ պատգամավոր Արտաշես Պետրոսյանի հեղինակած ««Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Հեղինակի կարծիքով՝ առաջարկվող փոփոխությունները դրական ազդեցություն կունենան Հայաստանի էնե...
16.04.2021 Գերեզմանատեղերի տրամադրմանն առնչվող կոռուպցիոն ռիսկերը կկրճատվեն
ՀՀ ԱԺ պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Սերգեյ Մովսիսյանի, Վիկտոր Ենգիբարյանի հեղինակած ««Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվեց ԱԺ ապր...
16.04.2021 ԱԺ փոխնախագահի արտահերթ ելույթը
Կառավարության ծրագրի 2020 թ. կատարման ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ արտահերթ ելույթ ունեցավ խորհրդարանի փոխխոսնակ Լենա Նազարյանը: Նա, անդրադառնալով հնչեցված քննադատություններին, նշեց. «Ինչպես տեսնում եք, ոչ ոք չի խուսափում հարցերից: Վարչապետն օրենքի համաձայն գալիս է Ազգային ժողով եւ բոլոր ...
|