ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 14-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց եւ դրական եզրակացություն տրվեց ««Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենքի նախագծին:
Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշեց, որ հրատապությունից ելնելով՝ առաջարկվել է օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումն իրականացնել 24-ժամվա ընթացքում: Ակնկալվում է, որ օրենքն ամբողջությամբ կընդունվի մինչեւ ապրիլի 20-ը՝ հարկային հաշվետվությունների ներկայացման օրը եւ տնտեսվարողի մոտ հարկային գործառույթների հետ կապված խնդիրներ չեն առաջանա:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի խոսքով՝ հարկային ու մաքսային արտոնություններ են տրամադրվում ծրագիրն իրականացնող կազմակերպություններին, որի արդյունքում կապահովվի կանխատեսելի եւ խնդիրներից զերծ հարկային միջավայր:
Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ չեն ներկայացվել: