ՀՀ Ազգային ժողովի ընտրական բարեփոխումների աշխատանքային խումբը, հիմք ընդունելով 2018 թվականի հոկտեմբերի 1-ին ընդունված Ընտրական օրենսդրության բարեփոխումների հայեցակարգը եւ դրա հիման վրա ներկայացված ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը , վերսկսում է ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի հանրային քննարկումների՝ համավարակի պատճառով ընդհատված շարքը՝ այս փուլում դրանք կազմակերպելով առցանց եղանակով: Հանրային քննարկումներին մասնակցելու եւ իրենց առաջարկությունները ներկայացնելու համար հրավիրվում են Հայաստանի արտախորհրդարանական կուսակցությունները, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, փորձագետները եւ բոլոր հետաքրքրված անձինք:
Հանրային քննարկումները տեղի են ունենալու հետեւյալ ժամանակացույցով (քննարկումների թեմաների ցանկը կարող է համալրվել):
1. Օգոստոսի 11, ժամը 14:00-17:00 - Նախընտրական քարոզարշավ, քարոզարշավի ֆինանսավորում, վարչական ռեսուրսի չարաշահման արգելք (Ընտրական Օրենսգրքի Գլուխ 4 եւ Գլուխ 5 )
2. Օգոստոսի 14, ժամը 14:00-17:00 - Համավարակի պայմաններում քվեարկության կազմակերպման հատուկ միջոցառումներ (Գլուխ 4, Գլուխ 10 եւ Գլուխ 11)
3. Օգոստոսի 18, ժամը 14:00-17:00 - Ընտրողների ցուցակներ, տեղամասեր եւ դրանց մատչելիություն, շրջիկ քվեարկություն (Գլուխ 2 եւ Գլուխ 3)
4. Օգոստոսի 21, ժամը 14:00-17:00 - Ընտրական վարչարարություն, դիտորդներ, ԶԼՄ-ներ, վստահված անձինք, այցելուներ (Գլուխ 6, Գլուխ 7, Գլուխ 8 եւ Գլուխ 9)
5. Օգոստոսի 25, ժամը 14:00-17:00 - ԱԺ ընտրակարգ (Բաժին 4, Գլուխ 13-18)
Յուրաքանչյուր թեմատիկ քննարկում տեղի է ունենալու հետեւյալ ընթացակարգով`
. Բացման խոսք
. Թեմատիկ զեկույցի ներկայացում` հիմնավորումը կազմած անձի/անձանց կողմից,
. Նախապես ստացված գրավոր առաջարկությունների ամփոփ ներկայացում դրանք ներկայացրած հեղինակների կողմից,
. Քննարկում:
Գրավոր առաջարկներ կարող են ներկայացվել electoralreform@parliament.am
հասցեով, իսկ քննարկմանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետեւյալ հղումով`
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScqiByFHUNDgUfximgXUZfoJEFYTkLRqFEx-BpqSs0xQyg8iA/viewform