National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
22.07.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
22.07.2020
Աշխատանքային քննարկում բուհական ընդունելության քննություններին առնչվող թեմայով
1 / 9

Հուլիսի 22-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել բուհական ընդունելության քննությունների թեմայով աշխատանքային քննարկում:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ, տեղակալներ, պատգամավորներ, Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ), ԿԳՄՍՆ-ի, տեսչական մարմնի ներկայացուցիչներ:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ քննարկումն  առնչվում է դրական միավոր ստացած, սակայն չընդունված դիմորդների բողոքին: Նշվել է, որ բարձր միավորներ ստացած դիմորդները դուրս են մնացել, իսկ 7.5-8 միավոր ստացածներն ընդունվել են, քանի որ գերակայությունը տրվել է առաջին հայտին:

Պատգամավորները կարծիք են հայտնել, որ պատշաճ չի իրազեկվել ընդունելության քննությունների նոր կարգը, համաձայն որի առաջնահերթությունը տրվում է դիմորդի լրացրած առաջին հայտին, ինչն էլ շփոթության տեղիք է տվել:

Քննարկման մասնակիցները հնչեցրել են բազմաթիվ հարցեր, ներկայացրել առաջարկներ: Մասնավորապես, առաջարկ է հնչել պահանջարկ ունեցող մասնագիտությունների համար նախատեսել լրացուցիչ տեղեր: Որպես օրինակ` մատնանշվել է արտասահմանցի ուսանողների համար նախատեսված տեղերը:

ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանը տեղեկացրել է, որ այս պահին առկա է 11.000 թափուր տեղ, իսկ դրական միավորներով չընդունված դիմորդները 739-ն են: Նրանց առաջարկվել է մասնակցել ընդունելության երկրորդ փուլին: Ըստ նրա՝ 500-ից ավելի դիմորդ արդեն դիմել է. արդյունքները կամփոփվեն հուլիսի 25-ին:

Անդրադառնալով առաջին հայտին գերակայություն տալու որոշման ոչ պատշաճ իրազեկման հարցին՝ Կարո Նասիբյանը նշել է, որ դիմորդներն առցանց չէին կարող լրացնել դիմում-հայտը՝ առանց հաստատելու, որ կարդացել են ծանուցումը, որտեղ էլ նշված է եղել գերակայությունն առաջին հայտին տալու մասին տեղեկատվությունը: Բացի այդ պատրաստվել է ընդունելության քննությունների փոփոխությունների մասին տեսահոլովակ, որը ցուցադրվել է Հանրային հեռուստաընկերության եթերով:

ԿԳՄՍՆ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը, պատասխանելով պատգամավորների՝ լրացուցիչ տեղեր ավելացնելու առաջարկին, տեղեկացրել է, որ այս տարի՝ նախքան ընդունելության քննությունները, ըստ բուհերի ներկայացրած պահանջարկի՝ նախապես  լրացուցիչ տեղեր ավելացվել են:

Ամփոփելով քննարկումը՝ պատգամավորներն ընդգծել են, որ կլինեն հետեւողական եւ կաջակցեն խնդրի լուծման տարբերակներ գտնելուն:


22.07.2020
Արարատ Միրզոյանը ստորագրել է հունիսի 30-ին ԱԺ կողմից ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրենքները
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է հունիսի 30-ին Ազգային ժողովի կողմից ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխությունն...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS