Հիմնական զեկուցող ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում եղել է աշխատանքային քննարկում: Մի շարք առաջարկներ են ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավորներ Գեւորգ Պետրոսյանը, Հերիքնազ Տիգրանյանը եւ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը, որոնք ըստ Արման Ուդումյանի, մեծամասամբ խմբագրական եւ տեխնիկական բնույթի են: Նախարարի տեղակալը նշել է, որ ներկայացված գրեթե բոլոր առաջարկներն ընդունվել են:
Օրենսդրական փաթեթը՝ առաջարկություններով լրամշակված, ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: