Փետրվարի 28-29-ը Աղվերանի «Ապրիկոտ» հյուրանոցում ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի եւ «Միջազգային հանրապետական ինստիտուտի» համատեղ նախաձեռնությամբ տեղի են ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագրի նկատմամբ խորհրդարանական ռազմավարության եւ գործողությունների ծրագրի մշակման երկօրյա աշխատանքային քննարկումներ:
Քննարկումների ընթացքում բանախոսները ներկայացրել են եւ քննարկել խորհրդարանական վերահսկողության նպատակները, խնդիրները, գործիքներն ու ազդեցությունը, ինչպես նաեւ՝ ՄԻՊՌ գործողությունները: Ձեւավորվել են աշխատանքային խմբեր, որոնք նախանշել են իրենց առաջիկա անելիքներն ու քննարկել ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի եւ «Միջազգային հանրապետական ինստիտուտի» համատեղ աշխատանքի եւ գործողությունների ճանապարհային քարտեզը:
Առանձնացվել են ռազմավարությունից բխող այն խնդիրները, որի շուրջ հանձնաժողովն ու «Միջազգային հանրապետական ինստիտուտը» կիրականացնեն համատեղ նախաձեռնություններ: