National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
21.02.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29
 
21.02.2020
«Պետական գնումների համակարգի հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները». խորհրդարանական լսումներ
1 / 43

Փետրվարի 21-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի են ունեցել «Պետական գնումների համակարգի հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցել են ներկայացուցիչներ Կառավարությունից, միջազգային կառույցներից, հասարակական կազմակերպություններից, պատգամավորներ, տնտեսագետ-փորձագետներ, գործարարներ:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանը, կարեւորելով պետական գնումների համակարգի դերը ցանկացած երկրի տնտեսության մեջ, ընդգծել է նման ձեւաչափով հարցի քննարկման անհրաժեշտությունը: Բանախոսն անդրադարձել է պետական գնումների համակարգի նկատմամբ ՓՄՁ-ների հետաքրքրության աճին, բողոքարկման համակարգի կատարելագործմանը, գործունեության թափանցիկությանն ու հաշվետվողականության բարձրացմանը վերաբերող հարցերին:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը զեկույցում անդրադարձել է պետական գնումների համակարգի հիմնախնդիրներին, լուծման ուղիներին, գործադիրի կողմից իրականացվող վերափոխումներին, ինչպես նաեւ հետագա զարգացման ուղղություններին: «Ակնհայտ է, որ գնումների գործընթացը ցանկացած միավորի համար կարեւորագույն նախադրյալ է՝ ստեղծելու այն երաշխիքները, որոնց շնորհիվ կարող ենք դատողություն անել գործունեության արդյունավետության վերաբերյալ»,- ասել է ֆինանսների նախարարը: Նրա խոսքով՝ գնումների համակարգը շուրջ քսան տարվա պատմություն ունի Հայաստանում, գործում է 4 օրենք եւ աշխատանքներում պարբերաբար առաջնորդվում են միջազգային փորձն ու գիտելիքները համադրելով: Բանախոսն անդրադարձել է ընդհանուր, ենթաօրենսդրական  կարգավորումներին, «երաշխիքի ինստիտուտի» գործունեությանը, ինքնարժեք-գին պահանջի առկայության վերացմանը, գնման ընթացակարգերի կազմակերպման ժամկետներին վերաբերող հարցերին, խոսել օրակարգային համարվող էլեկտրոնային գնումների համակարգի նոր ծրագրային ապահովման եւ մշակման անհրաժեշտության մասին:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պրոռեկտոր  Հրաչյա Զաքոյանը կրթական եւ գիտական համակարգում առկա խնդիրների համատեքստում անդրադարձել է «Պետական գնումների մասին» օրենքի սահմանափակումներին, անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններին, ենթաօրենսդրական կարգավորումներին:

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կարծիքով՝ տնտեսական հարաբերությունների զարգացման կարեւորագույն բաղկացուցիչը գնումների գործընթացը ճիշտ կազմակերպելն է: Նա նշել է, որ գործող օրենսդրությունը չի բավարարում այն պահանջները, որ նոր Հայաստանը դրել է իր առջեւ՝ հատկապես տնտեսական հարաբերությունների զարգացմանը համընթաց: Սերգեյ Բագրատյանը կարեւորել է ազատ մրցակցության պայմաններում տեղական արտադրողին պաշտպանելու, խրախուսելու հարցը:

«Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմենուհի Բուռնազյանի ներկայացմամբ՝ իրականացրած մշտադիտարկումների արդյունքում արձանագրվել է ոչ մրցակցային գնումների թվի աճ: Նա ընդգծել է, որ մեկ անձից կատարվող գնումները ռիսկեր են պարունակում:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն անդրադարձել է քննարկվող ոլորտին վերաբերող տեղեկատվության ազատությանը, կոռուպցիայի դեմ պայքարին եւ հաշվետվողականությանը:

Մասնակիցների հարցերը վերաբերել են ավիատոմսերի ձեռքբերման ոլորտում նախատեսված փոփոխություններին, գնումների գործընթացի բանակցային փուլին, մրցակցային միջավայրի բարելավմանը, բողոքարկման համակարգին:

Ամփոփիչ խոսքում Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձել է ելույթներում բարձրացված խնդիրներին, հարցադրումներին, նշել, որ պատրաստ են լսելու բոլոր դիտարկումները, առաջարկությունները եւ հանգելու հավասարակշռված լուծման:
 
 
 


21.02.2020
ԱԺ պատգամավորների գործուղումներ
Ուրուգվայի նորընտիր նախագահ Լուիս Լակաժե Պոուի պաշտոնի ստանձնման արարողությանը մասնակցելու համար 2020թ. փետրվարի 28-ից մարտի 3-ը Մոնտեվիդեո (Ուրուգվայի Արեւելյան Հանրապետություն) կգործուղվի ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը: Աշխատանքային այցով 2020թ. փետրվարի 27-ից մարտի 1-ը Բիշքեկ (Ղրղզստանի Հանրա...

21.02.2020
Հանդիպում Դանիայի խորհրդարանական օմբուդսմենի գրասենյակում
Պաշտոնական այցով Դանիայի Թագավորությունում գտնվող Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության անդամներ Հերիքնազ Տիգրանյանը եւ Գուրգեն Բաղդասարյանը փետրվարի 20-ին հանդիպել են Դանիայի խորհրդարանական օմբուդսմեն, օմբուդսմենի գրասենյակի միջազգային հարաբերությունների գծով տնօրեն Քլավս...

21.02.2020
Հանդիպում Դանիայի Թագավորության Գերագույն Դատարանի դատավոր Աննա Լուիզ Բորմանի հետ
Պաշտոնական այցով Դանիայի Թագավորությունում գտնվող Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության անդամներ Գայանե Աբրահամյանը, Գեւորգ Պապոյանը եւ Նորա Առուստամյանը փետրվարի 20-ին Դանիայի Գերագույն Դատարանում հանդիպել են դատավոր Աննա Լուիզ Բորմանի հետ եւ քննարկել Հայաստանում դատաիրավ...

21.02.2020
Հայկ Կոնջորյանի պատասխանն Ադրբեջանի պատվիրակությանը
Փետրվարի  20-21-ը Վիեննայում  տեղի է ունեցել ԵԱՀԿ  խորհրրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը, որին մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը: Վեհաժողովում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը: Ելույթն ամբողջությ...

21.02.2020
Խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումն այստեղ: ...

21.02.2020
Կհրավիրվեն խորհրդարանական լսումներ
Փետրվարի 24-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ «Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրներ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS