National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
30.1.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
30.01.2020
Մշակութային միջոցառում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում
1 / 8

Հունվարի 29-ին «Ազգային Արժեք» մշակույթի համահայկական հիմնադրամի եւ Ազգային Ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նախաձեռնությամբ ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում անցկացվել է մշակութային միջոցառում:

Միջոցառմանը ներկա են եղել «Ազգային արժեք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աշոտ Թադեւոսյանը, հիմնադրամի տնօրեն Նարե Թադեւոսյանը, Ազգային Ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Անի Սամսոնյանը, հանձնաժողովի անդամներ Թագուհի Ղազարյանը, Արթուր Հովհաննիսյանը, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը եւ բանաստեղծ Գոռ Հարությունյանը:

Նախքան միջոցառման մեկնարկը ողջույնի խոսքով հանդես են եկել Աշոտ Թադեւոսյանը եւ Անի Սամսոնյանը՝ նշելով, որ օրվա գլխավոր նպատակը հոգեւոր, մշակութային բավարարվածություն, ժպիտ նվիրելն է անազատության մեջ գտնվողներին՝ փոխելով նրանց կյանքի թեկուզ մեկ օրը: Աշոտ Թադեւոսյանը հայտարարել է նաեւ Հայաստանի Հանրապետության անկախության օրվան նվիրված «Ես սիրում եմ իմ երկիրը» խորագրով մրցույթի մասին, որն իրականացվելու է բոլոր քրեակատարողական հիմնարկներում, եւ լավագույն աշխատանքները ներկայացրած հեղինակներն արժանանալու են դրամական պարգեւատրումների:  Միջոցառումը սկսվել է Աբովյան քաղաքի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Արմեն Սարգսյանի բեմադրած՝ «ԱԻՆ-911, լսում եմ ձեզ» մոնո-ներկայացմամբ՝ դերասանուհի Լիանա Ավետիսյանի խաղով: Այնուհետ բանաստեղծ Գոռ Հարությունյանը հանդիսատեսին ներկայացրել է իր ստեղծագործություններից:

Միջոցառման ողջ ընթացքում արվեստագետ Աշոտ Թադեւոսյանը նկարել է դատապարտյալների ճեպանկարները եւ հանձնել նրանց որպես նվեր, իսկ դատապարտյալները, մասնակցելով մրցույթին, յուրաքանչյուրը փորձել է յուրովի թղթին հանձնել նկարչի դիմանկարն այնպես, ինչպես տեսնում եւ կարողանում էր:

Հատկանշական է, որ մրցույթին մասնակցել են նաեւ օտարերկյա դատապարտյալներ: Լավագույն նկարների հեղինակներն անձամբ Աշոտ Թադեւոսյանի կողմից ստացել են նկարչական պարագաներ, իսկ պատգամավորները նրանց պարգեւատրել են մրցանակներով: Մասնակից դատապարտյալներից Արմենակ Դավթյանին էլ առանձին մրցանակ է շնորհվել նկարիչ Աշոտ Թադեւոսյանի՝ տվյալ օրն արվեստով հագեցած դարձնելու մասին լավագույն լուսաբանման համար: Միջոցառման ավարտին դատապարտյալները կազմակերպիչներին հանձնել են իրենց ձեռքով պատրաստված կավե աշխատանքները՝ հայտնելով երախտիքի խոսքեր նման բացառիկ եւ գեղեցիկ օր նվիրելու համար:
 


30.01.2020
Տեղեկատվություն ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների ընտրությունների վերաբերյալ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի առաջին մասի աշխատանքներին մասնակցելու նպատակով հունվարի 26-ից փետրվարի 1-ը Ստրասբուրգ է մեկնել ՀՀ ԱԺ պատվիրակությունը:ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է ԵԽԽՎ Իրավական հարցերի եւ մարդու...

30.01.2020
Լիլիթ Մակունցն ընդունել է Հայաստանում Լիտվայի դեսպանին
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հունվարի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին: Ողջունելով դեսպանին՝ Լիլիթ Մակունցը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը: ...

30.01.2020
Կստեղծվի Քաղաքացիական հասարակության հարթակ
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը Արման Եղոյանի նախագահությամբ հունվարի 30-ին հրավիրված արտահերթ նիստում անդրադարձել է Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի կիրարկման գործընթացում հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիական հ...

30.01.2020
Քննարկվել է ՀՀ մարզային մի շարք բուժհաստատությունների ծննդօգնության ծառայությունների պետական ֆինանսավորման դադարեցման հարցը
Հունվարի 29-ին ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը շահագրգիռ կողմերի մասնակցությամբ կազմակերպել էր աշխատանքային քննարկում՝ «Հայաստանի Հանրապետությունում ծննդօգնության ծառայությունների կազմակերպման խնդիրները» թեմայով: Քննարկման մասնակիցներն անդրադարձել են ՀՀ առողջապահությ...

30.01.2020
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 12:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS