National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
15.1.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
15.01.2020
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 6

Հունվարի 15-ին գումարված ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Բաբկեն Թունյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Հիմնական զեկուցող, պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանի խոսքով` առաջարկվում է անհատ ձեռնարկատերերի կամ իրավաբանական անձանց կողմից ՀՀ տարածք ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից ներմուծվող` ԱՏԳ ԱԱ 8702 եւ 8703 ծածկագրերով սահմանված` ներմուծման պահին ավելի քան 3 տարվա, բայց ոչ ավելի, քան 5 տարվա մաշվածություն ունեցող օգտագործված ավտոմեքենաների ներմուծման հարկման բազայի նկատմամբ ԱԱՀ-ն հաշվարկել 10 տոկոս դրույքաչափով, իսկ ներմուծման պահին ավելի քան 5 տարվա, բայց ոչ ավելի, քան 10 տարվա մաշվածություն ունեցող օգտագործված ավտոմեքենաների ներմուծման հարկման բազայի նկատմամբ ԱԱՀ-ն հաշվարկել 5 տոկոս դրույքաչափով: Առաջարկվում է նշված տարբերակված դրույքաչափերը կիրառել 3 տարի ժամկետով:

Կառավարության դիրքորոշումը ներկայացրել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը: Նա նշել է, որ գործադիրը նախաձեռնության հիմքում դրված քաղաքականությունը համարում է անընդունելի եւ առաջարկում է գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ:

Նախագիծը չի ստացել դրական եզրակացություն:

Ելնելով կառավարության ծրագրի հիմնարար ուղենիշներից, ինչպես նաեւ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մատչելիութան սկզբունքներից` ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը եւ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը մշակել են եկամտային հարկը որպես ուսման վարձավճարի փոխհատուցում ստանալու հնարավորություն ընձեռող օրենսդրական նախաձեռնություն: Հիմնական զեկուցող Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ  առաջին ընթերցմամբ քննարկվող «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծով առաջարկվող արտոնությունից կարող են օգտվել միայն առկա համակարգի մագիստրատուրայում, ասպիրանտուրայում եւ օրդինատուրայում Կառավարության կողմից սահմանված մասնագիտություններով սովորող եւ միաժամանակ աշխատող ուսանողները: Կառավարությունը մասնագիտությունների ցանկը կհաստատի` հաշվի առնելով աշխատաշուկայի պահանջարկը:

Ըստ նախագծի համահեղինակ Լիլիթ Մակունցի` նախագծի առանցքային փիլիսոփայությունն է` տեսանելի եւ կանխատեսելի դարձնել ՀՀ քաղաքացիների ապագան Հայաստանում:

Կառավարության դիրքորոշումը ներկայացրել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը: Նա նշել է, որ նախագծի նպատակը բարի է, սակայն գործադիրն առաջարկում է ձեռնպահ մնալ փոփոխությունից:

Հեղինակներն ընդունել են Կառավարության ներկայացրած առաջարկների մեծ մասը:

Նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ներկայացմամբ առաջին ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել «Տիեզերական գործունեության մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը, որով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում տիեզերական գործունեության կազմակերպման եւ իրականացման հետ կապված հարաբերությունները, սահմանվում են տիեզերական գործունեության օբյեկտների, տեխնիկայի, ենթակառուցվածքների եւ տարածության հասկացությունները եւ այլն:

Առաջին ընթերցմամբ քննարկված «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» նախագծով, ըստ ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանի, նախատեսվում է օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից հանել ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության որոշ տեսակներ, մասնավորապես`  հատուկ նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների, գեներացնող ճառագայթման աղբյուրների ներմուծման եւ արտահանման լիցենզավորումը, որոնք լիցենզավորման ենթակա գործունեություն չեն համարվում: ՀՀ կառավարության հեղինակած նախագծի մյուս փոփոխությամբ էլ վերականգնվում է կարգավորող մարմնի` ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունելու եւ միջազգային պայմանագրեր կնքելու  իրավասությունները:

Այս նախաձեռնությունը եւս ստացել է դրական եզրակացություն:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանի եւ Բաբկեն Թունյանի հեղինակած «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի ընդունման նպատակն է էներգետիկայի բնագավառում թափանցիկության ապահովումը: Օրենքի մի շարք հոդվածներում առաջարկվող փոփոխություններով նախատեսվում են նոր կարգավորումներ` իրական սեփականատերերի բացահայտման պահանջի ներդրման եւ չբացահայտման դեպքում պատասխանատվության միջոցների կիրառման հետ կապված հարաբերությունների վերաբերյալ:

Հարակից զեկուցող ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը  նշել է, որ Կառավարությունն այս պահին նպատակահարմար չի համարում առանձին ոլորտում նման փոփոխություն իրականացնելը:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գեւորգ Պապոյանի եւ Արգիշտի Մեխակյանի հեղինակած «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագծով էլ առաջարկվում է պարտադիր դարձնել գույքը վաճառելուց առաջ մինչ վաճառքի ամիսը ներառյալ գույքահարկի գծով պարտավորությունների ամբողջական կատարումը: Ըստ հիմնական զեկուցող Գեւորգ Պապոյանի` ակնկալվում է, որ օրենքի ընդունումից հետո կվերանան բոլոր այն դեպքերը, երբ գնորդը օրենքի չիմացության արդյունքում ձեռք է բերում անշարժ գույք, որը ծանրաբեռնված է մինչ այդ գոյացած գույքահարկով, ինչպես նաեւ հեշտ վարչարարությամբ կմեծանան համայնքային բյուջեները:

Թե' Կառավարությունը եւ թե' հանձնաժողովը նախաձեռնությանը տվել են դրական եզրակացություն:

Մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանի, Բաբկեն Թունյանի, Վարազդատ Կարապետյանի հեղինակած «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծի, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած «ՀՀ տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծի ու «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթի, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մերի Գալստյանի, Վարազդատ Կարապետյանի եւ Լենա Նազարյանի հեղինակած «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթի, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու» եւ 2018 թվականի հունիսի 21-ի «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու» եւ 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-338-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծի, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի, ՀՀ կառավարության հեղինակած «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթի քննարկումները:

Հանձնաժողովը կշարունակի նիստի աշխատանքը հունվարի 16-ին` ժամը 11-ին:


15.01.2020
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Հունվարի 15-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ շարունակվել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 13-ին հրավիրված նիստը: Կառավարության հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքներ...

15.01.2020
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 11:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...

15.01.2020
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 10:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...

15.01.2020
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
Հունվարի 16-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ տեսալսողական մեդիածառայությունների ոլորտի օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS