National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
22.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
20.12.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ելույթը «Կրթության ոլորտի բարեփոխումներն ու առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում
1 / 2

«Հարգելի հյուրեր,

որպես Ազգային ժողովի նախագահ՝ ուրախ եմ ողջունել ձեզ այսքան կարեւոր թեմայի՝ կրթության ոլորտի բարեփոխումների ու ռազմավարական մարտահրավերների մասին քննարկում ծավալելու համար:

Դեռեւս մ.թ.ա. 5-րդ դարում Դիոգենեսը իրավացիորեն ասել էր՝ յուրաքանչյուր պետության հիմքը նրա երիտասարդների կրթությունն է: Թերեւս թույլ տամ ինձ մի փոքր խմբագրել այս միտքը: Յուրաքանչյուր պետության հիմքը նրա քաղաքացիների կրթությունն է: Ու հենց կրթությունն է, որ պիտի կերտի իրական քաղաքացիներ: Հենց կրթությունն է, որ պիտի հանդիսանա Հայաստանի Հանրապետության զարգացման օրակարգի շարժիչը, ինչը թույլ կտա ոչ միայն համաքայլ լինել համաշխարհային զարգացումների հետ, այլեւ ապագայում նաեւ մեկ քայլ առաջ անցնել:

Կրթության ոլորտում բարեփոխումների մասին խոսելիս՝ կարծում եմ պետք է անկեղծ լինել միմյանց հետ, ամրագրել  խնդիրները եւ մարտահրավերները, ֆիքսել տարիներ շարունակ սիստեմատիկ կերպով ձեւախեղված մեր կրթության համակարգի արատները եւ առաջ շարժվելուց առաջ ամրագրել մի շարք սկզբունքներ՝ առանց որոնց համընդհանուր ներդրման անիմաստ կլինի խոսել Հայաստանի Հանրապետությունում կրթության ոլորտի բարեփոխումների մասին:

Հայաստանում այլեւս երբեք կրթական համակարգը չպիտի ծառայի կուսակցական եւ օրվա իշխանությունների շահերին ու այդ շահերի սպասարկմանը:

Հայաստանի կրթական համակարգում երբեք չպիտի ճնշվի ազատ ինքնամտածողությունը:

Հայաստանի կրթական համակարգում պիտի մերժվի կոռուպցիայի ցանկացած դրսեւորում՝ նեպոտիզմից մինչեւ կաշառք:

Հայաստանի կրթական համակարգում կրթություն տրամադրողները շարունակականորեն պիտի արդիականացնեն եւ՛ իրենց գիտելիքները եւ՛ մեթոդաբանությունը ու դրանք համապատասխանեցնեն ժամանակի պահանջներին:

Տեղեկատվական տեխնոլոգիաների մեր դարում, երբ շուտով կարող են վերանալ բազմաթիվ մասնագիտություններ, իսկ մյուսները կարող են կանգնել ժամանակի հետ համընթաց քայլելու լուրջ մարտահրավերների առաջ, մենք կարիք ունենք վերանայելու այն գիտելիքը, որը տրամադրում ենք կրթական համակարգի շահառուներին, որպեսզի նրանք մրցունակ լինեն շուկայում ոչ միայն այսօր, վաղը, այլեւ հինգ եւ տասը տարի հետո: Պատահական չէ, որ կրթության մեր տեսլականում մեծ դեր է հատկացված հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների եւ բնական գիտությունների զարգացմանը, որոնք իրապես համարվում են 21-րդ դարի մասնագիտություններ:

Մեր օրերում գիտելիքները, իհարկե, անհրաժեշտ են, բայց ոչ բավարար: Գիտելիքներին զուգահեռ հավասարապես կարեւոր է զարգացնել սովորողների հմտությունները: Ժամանակակից կրթությունն այլեւս անհնար է պատկերացնել առանց քննադատական մտածողության հմտությունների, ինչի ներդրումը մեր կրթական համակարգում պիտի դառնա մեր առաջնահերթություններից մեկը:

Եվ իհարկե արժեքները, արժեքներ, որոնք կարեւորագույնն են Հայաստանի Հանրապետության քաղաքացի կրթելու գործում: Ազգային արժեքների հետ մեկտեղ կրթական համակարգը պիտի լինի ազատության, հավասարության, մարդու հիմնարար իրավունքների ջատագովը: Թերեւս թույլ տվեք փոքրիկ ուղղում մտցնել հենց նոր արտահայտածս մտքում. ազատությունը, հավասարությունը, ժողովրդավարությունը հանդիսանում են հենց մեր ազգային արժեքների մի մասը: Ուզում եմ հավաստիացնել, որ այս արժեքներից յուրաքանչյուրի խրախուսումը որեւէ կերպ չի հակասում մյուսի խրախուսմանը, եւ անիմաստ են փորձերը՝ քաղաքական նեղ շահերից ելնելով դրանք հակադրության մեջ դնել միմյանց հետ:

Ելույթիս ավարտին ուզում եմ հնչեցնել կրթության մասին թերեւս ամենադիպուկ երբեւէ հնչած խոսքերը՝ սովորել, սովորել, սովորել, որովհետեւ հենց կրթությունն է աշխարհը փոխելու եւ զարգացնելու ամենահզոր զենքը»: 
 


22.04.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովին
Հարգելի՛ պարոն նախագահ, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել այս համաժողովին մասնակցելու հրավերի եւ այս հիասքանչ քաղաքում մեր պատվիրակությանը ցուցաբերած ջերմ ընդունելության համար: Այս հարթակում առաջին անգամ իմ եվրոպացի գործընկերներին դիմելը մեծապես կարե...

22.04.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Իսպանիայում հանդիպել է խորհրդարանների ղեկավարների
Իսպանիայի Թագավորության Պալմա քաղաքում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է  Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին: Համաժողովը եվրոպական խորհրդարանների միջեւ կարծիքների, տեղեկատվության եւ փորձի փոխանակման հարթակ է, որը նպա...

22.04.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 22-ին ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Քննարկվել են Հայաստան-Եվրոպակա...

22.04.2024
Քննարկվել է ԿԸՀ-ի 2022-2023 թթ. գործունեության մասին հաղորդումը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2022-2023 թթ. գործունեության մասին հաղորդումն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը: Հարցը քննարկվել է ապրիլի 22-ի նիստում: 2022 թվակա...

22.04.2024
Բյուջետային ծրագրերի արդյունավետության եւ արդյունքայնության բարձրացմանը միտված օրենսդրական նախաձեռնություն
Բյուջետային ծրագրերի պարբերական եւ կանոնավոր գնահատման գործընթացի ներդրումը կարեւոր քայլ է ծրագրային բյուջետավորման բարեփոխումների համատեքստում եւ կնպաստի բյուջետային ծրագրերի արդյունավետության եւ արդյունքայնության բարձրացմանը. ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը: Ֆինանսավարկային ...

22.04.2024
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Իսպանիայում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Իսպանիայի Թագավորությունում է: Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն Իսպանիայում կմասնակցի Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին: Համաժողովը եվրոպական խորհրդարանների միջեւ կարծիքնե...

22.04.2024
Հանձնաժողովին է ներկայացվել ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի 2024 թվականի առաջին եռամսյակում կատարած աշխատանքների մասին հաշվետվությունը
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի  մշտական հանձնաժողովը ապրիլի 22-ի հերթական նիստում լսել եւ ի գիտություն է ընդունել ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի 2024 թվականի առաջին եռամսյակի ընթացքում կատարած աշխատանքների մասին հաշվետվությունը: Բյուջետային գրասենյակի փորձագետ Արմինե Վարշամյանը հայտնել...

22.04.2024
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

22.04.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

22.04.2024
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի անցկացման ժամանակացույց
Ապրիլի 22-ին` ժամը 10:00-ին, եւ ապրիլի 26-ին` ժամը 12:00-ին, 314 դահլիճում կկայանան Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստերը: Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կհրավիրի ապրիլի 22-ին՝ ժամը 10:00-ին, 114 սրահում: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am