National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
11.12.2019
ՀՀ ԱԺ հանձնաժողովում հյուրընկալվել էր ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը
1 / 3

ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները դեկտեմբերի 11-ին աշխատանքային քննարկում են ունեցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի հետ:

Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի խոսքով` տարիներ շարունակ  ՄԻԵԴ-Հայաստան հարաբերությունները բարդ են եղել եւ, ինքը,  լինելով ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ,  անհարմարության զգացում է ունեցել, երբ Հայաստանի դեմ  հերթական հայցն է ուղարկվել ՄԻԵԴ եւ  դատարանը  Հայաստանին պարտավորեցրել է վճարելու բավական մեծ գումարներ` այն դեպքում, երբ արդար դատական համակարգ  ունենալու պարագայում մեր երկիրը կկարողանար  խուսափել նման վճիռներից:

Հանձնաժողովի նախագահը հետաքրքրվել է նաեւ, թե որքան են հայցերն ընդդեմ ՀՀ-ի, եւ որքան են կազմել ՄԻԵԴ վճիռների արդյունքում ՀՀ Կառավարության կողմից  առայսօր վճարված գումարները:

Ներկայացնելով  գրասենյակի գործառույթները` Եղիշե Կիրակոսյանը կարեւորել է  ՀՀ օրենսդիր մարմնի հետ համագործակցությունն ու այդ շրջանակի ընդլայնումը:

Նա պարզաբանել է, որ այսօր ՄԻԵԴ-ը ՀՀ-ի դեմ կայացրել է 109 վճիռ:  Եղիշե Կիրակոսյանը նկատել է, որ Հայաստանն այն 10 երկրների շարքում է, որոնցից ամենաշատ դիմումներն են ստացվել: Նա պարզաբանել է, որ  ոչ բոլոր  դիմումներն են  ընդդեմ Հայաստանի Հանրապետության. դիմումներն  ավելացել են  հատկապես Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո:

Առայսօր ՄԻԵԴ կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության կայացված վճիռներով  հայցատուներին վճարելու համար սահմանվել է  շուրջ 3 մլն եւ ավել եվրո գումարի փոխհատուցում, որից 1 մլն 608 հազար եվրո կազմել է մի գործի առնչությամբ կայացված վճիռը, որը վերաբերել է սեփականության իրավունքի խախտման առնչությամբ ներկայացված հայցին: Իսկ ընդհանուր հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարմանը վերաբերող 20 վճիռների հիման վրա ՄԻԵԴ-ը բավարարել է 2,426,369 եվրոն:

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը պարզաբանել է, որ քաղաքացիների գանգատները? ուղղված ՄԻԵԴ-ին, հիմնականում վերաբերում են կյանքի եւ սեփականության իրավունքների խախտումներին, քրեակատարողական հիմնարկներում խոշտանգումներին եւ   անմարդկային վերաբերմունքին,  ազատության եւ անձնական  անձեռնմխելիության իրավունքի խախտումներին, արդարացի դատաքննության իրավունքի իրականացմանը եւ այլն:

Պատգամավորները հետաքրքրվել են ՄԻԵԴ-ում քննվող մի շարք հայցերի ընթացքով, կարեւորել գրասենյակի հետ համագործակցության խորացումն ու կառույցի աշխատանքների վերաբերյալ օրենսդիր մարմնին հաշվետվության ներկայացումը, ինչը սիրով ընդունել է Եղիշե Կիրակոսյանը:

Քննարկման մասնակիցներն առանձնապես կարեւորել են ՀՀ զինված ուժերում ոչ կանոնադրային հարաբերությունների պատճառով տեղի ունեցող ինքնասպանությունների եւ սպանությունների կանխմանն ուղղված քայլերի ձեռնարկումը, անդրադարձել այդ նպատակին միտված եւ օրերս առաջին ընթերցմամբ ընդունված օրենսդրական նախաձեռնությանը:

Ամփոփելով քննարկումը` հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվել է, թե արդյոք հնարավոր է ներդնել մեխանիզմ, որի շնորհիվ  հայցվորներին վճարվելիք փոխհատուցումները գանձվեն այն սեփականատերերից կամ պաշտոնատար անձանցից, որոնց մեղքով քաղաքացիները վնասներ են կրել եւ ստիպված եղել դիմելու Եվրոպական դատարան:    Եղիշե Կիրակոսյանը հնարավոր է համարել թե այս, թե այլ խնդիրների հետագա քննարկումն ու անհրաժեշտության դեպքում օրենսդրական նախաձեռնությունների մշակումը` խուսափելու համար ՀՀ-ի դեմ նոր հայցերի ներկայացումից:
 


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am