National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.06.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
11.12.2019
Քննարկվել են ոստիկանության եւ պաշտպանության ոլորտներին առնչվող օրինագծեր
1 / 4

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ դեկտեմբերի 11-ին հրավիրած արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանի հավաստմամբ՝ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երեք տարվա ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների վարչական շենքերի մուտքերն ու ելքերը կկահավորվեն տեսագրող, իսկ հարցաքննության եւ հանցագործության մեջ կասկածվող անձանց հետ իրականացվող օպերատիվ հարցումների համար օգտագործվող տարածքները (աշխատասենյակները)՝ տեսաձայնագրող համակարգերով։ Նպատակն, ըստ փոխոստիկանապետի, խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող հնարավոր դեպքերի կանխարգելումն ու բացահայտումն է։ Տեսագրությունները ոստիկանությունում կպահպանվեն 3ամիս, իսկ տեսաձայնագրությունները` 2տարի։ Դրանք կտրամադրվեն հարցաքննված կամ օպերատիվ հարցման ենթարկված անձին, ինչպես նաեւ նրա ներկայացուցչին, քրեական վարույթն իրականացնող մարմնին, ՄԻՊ-ին, հասարակական դիտորդներին։

 Համակարգի ամբողջական ներդրման համար նախատեսվել է 208մլն դրամ։

Հարակից խոսքում պատգամավոր Արմեն Խաչատրյանն ընդգծել է, որ Թավշյա հեղափոխությունից հետո ոստիկանությունում էականորեն նվազել են խոշտանգումների դեպքերը։ Նա առաջարկել է նախագծից հանել ոչ գաղտնի օպերատիվ հարցումների համար օգտագործվող տարածքները տեսաձայնագրող սարքերով ապահովելու վերաբերյալ դրույթը։ Պատգամավորը մի քանի ռիսկեր է մատնանշել։

Հիմնական զեկուցողն ընդունել է առաջարկը։

Առաջին ընթերցմամբ քննարկվել է «Զորամասերի եւ զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը։

Ըստ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի՝ առաջարկվող փոփոխություններով ՀՀ պաշտպանության նախարարության մարզական կամ հանգստի կազմակերպման զինվորական հաստատությունները կստեղծվեն Կառավարության որոշմամբ։ Նշվել է նաեւ, որ փաթեթի ընդունումը պայմանավորված է նախարարության համակարգում գործող «Լեռնային Հայաստան» տուն-առողջարանի իրավական կարգավիճակը հստակեցնելու, ինչպես նաեւ սպորտի բնագավառում հաջողություններ ունեցող անձանց մարզական ակումբում ընդգրկելու, այդ ակումբի իրավական կարգավիճակը սահմանելու անհրաժեշտությամբ։

Հարակից զեկուցող պատգամավոր Քրիստինե Պողոսյանը կարեւորելով նախագծերի փաթեթի ընդունումը՝ գործընկերներին կոչ է արել կողմ քվեարկել։ 
  
Քննարկման արդյունքում՝ հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել օրենսդրական նախաձեռնություններին։

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ նույնպես դրական եզրակացություն է ստացել «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով փորձ է արվում կարգավորել կարգապահական տույժի կիրառման հետ կապված որոշակի հարցեր։ Առաջին ընթերցումից հետո նախագծի վերաբերյալ առաջարկություններ չէին ներկայացվել։ 
 


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am