Ալեքսանդր Գրիբոյեդովի մահվան 190-րդ տարելիցի կապակցությամբ հայ-ռուսական բարեկամական համագործակցության շրջանակում ԱԺ պատգամավորներ Նարեկ Մկրտչյանի, Ալեքսեյ Սանդիկովի նախաձեռնությամբ եւ ՌԴ դեսպանության ու Գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնի աջակցությամբ նոյեմբերի 12-ին Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղի միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել ռուսաց լեզվի ինտերակտիվ դասարանի բացումը:
Ռուսական կողմն ամբողջությամբ տրամադրել է դասասենյակի գույքն ու համակարգչային տեխնիկան: Ռուսական սահմանապահ զորքի ներկայացուցիչները բարեկարգել են Գրիբոյեդով գյուղի կենտրոնական այգու տարածքը: ԱԺ պատգամավորներն իրականացրել են ծառատունկ` այն անվանակոչելով «Հայ-ռուսական բարեկամության պուրակ»:
Միջոցառմանը մասնակցել են Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը, ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Ռուսական ԳՄԿ ղեկավար Սերգեյ Ռիբինսկին, ռուսական սահմանապահ զորքերի հրամանատարությունը եւ այլ պաշտոնատար անձինք: