National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
23.10.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
23.10.2019
Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի ամդամները հանդիպել են Հայաստանում Սիրիայի արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ
1 / 2

ՀՀ ԱԺ Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի ղեկավար Տիգրան Ուլիխանյանը եւ խմբի անդամները հոկտեմբերի 23-ին հանդիպել են ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմի հետ:

Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Տիգրան Ուլիխանյանն իր եւ բարեկամական խմբի անունից դատապարտել է Թուրքիայի կողմից իրականացված ռազմական ներխուժումը Սիրիայի ինքնիշխան տարածք:

Պատգամավորն ընդգծել է, որ թուրքական զինուժի գործողություններն անընդունելի են Հայաստանի համար ոչ միայն Սիրիայում բնակվող հայության, այլեւ՝ յուրաքանչյուր քաղաքացու կյանքին վտանգ սպառնալու տեսանկյունից:

Բարեկամական խմբի ղեկավարը հույս է հայտնել, որ միջազգային կառույցները եւս հանդես կգան դատապարտող հայտարարություններով ու գործուն միջամտությամբ կկանխեն հակամարտության հետագա խորացումը:

Դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմը, շնորհակալություն հայտնելով աջակցության համար, նշել է, որ Սիրիան մշտապես բարձր է գնահատել Հայաստանի մարդասիրական առաքելությունը:

Խոսելով իր երկրում Թուրքիայի իշխանությունների ծավալած գործողություններից՝ դեսպանն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը:

Մոհամմեդ Հաջ Իբրահիմը հույս է հայտնել, որ Հայաստանը կաջակցի Սիրիային վերակառուցման գործընթացում եւս:

Պատգամավորները հետաքրքրվել են նաեւ թուրքական գործողություններից տուժած՝ կանանց եւ երեխաների, ինչպես նաեւ եզդի համայնքի ներկայացուցիչների ճակատագրերով:
 


23.10.2019
Հայ խորհրդարանականները մասնակցել են Նոր Նախիջեւանի հայկական համայնքի կազմավորման 240-ամյակին նվիրված միջոցառումներին
Հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած ասուլիսում ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ  Նարեկ Մկրտչյանը,  Ալեքսեյ Սանդիկովն ու Մաթեւոս Ասատրյանն ամփոփել են Ռուսաստանի Դաշնության  Դոնի-Ռոստով քաղաքում հոկտեմբերի 17-20-ն անցկացված՝ Նոր Նախիջեւանի հայկական համայնքի կազմավորման 240-ամյակին ...

23.10.2019
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը
Հոկտեմբերի 23-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրենսդրական նախաձեռնությունները: Երկրորդ ընթերցմամբ չի ընդունվել «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփ...

23.10.2019
«Բաց դաս»-եր՝ խորհրդարանում
ՀՀ ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 23-ին խորհրդարան են այցելել «Ուսում» հանրակրթական դպրոցի աշակերտներն ու մանկավարժները։ Նրանք շրջել են շենքում, ԱԺ նիստերի դահլիճի օթյակից հետեւել հերթական նիստերի աշխատանքներին, թանգարանում ծանոթացել են օրենսդիր իշխանության պատմությանը։ «Բաց դասը» վարել ե...

23.10.2019
Մամուլի ասուլիսի հրավեր
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 11:30, ՀՀ ԱԺ 334 դահլիճում տեղի կունենա ԱԺ պատգամավոր Նարեկ Մկրտչյանի հրավիրած մամլո ասուլիսը, որի ընթացքում կներկայացվեն հոկտեմբերի 17-20-ը ՌԴ Նոր Նախիջեւանի հայկական համայնքի կազմավորման 240-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցության արդյունքները:   ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS