National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
18.10.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
18.10.2019
Խորհրդարանական լսումներ` «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի բարեփոխումների վերաբերյալ
1 / 8

Հոկտեմբերի 18-ին  ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել խորհրդարանական լսումներ` «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենք, առկա խնդիրները եւ փոփոխությունների շրջանակը» թեմայով:

Լսումներին մասնակցել են պատգամավորներ, քաղաքական գործիչներ, հասարակական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, շահագրգիռ անձինք:

Ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի համակարգող Համազասպ Դանիելյանը, անդրադառձել է «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի բարեփոխումների հայեցակարգի հիմնական ռազմավարական նպատակներին:

Նշվել է, որ Հայաստանում 2018թ-ի ժողովրդավարական, ոչ բռնի Թավշյա հեղափոխությունից հետո սկիզբ առած եւ դրա նպատակների առանցքը կազմող արմատական քաղաքական փոփոխություններին համընթաց՝ օրախնդիր է ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանն ուղղված բարեփոխումների իրականացումը: Կուսակցությունների գործունեության կարգավորման հիմնական թիրախը պետք է հանդիսանա կուսակցական համակարգի նոր՝  հավասար կանոնների արմատացմումը, բոլոր կուսակցությունների համար ժողովրդի կամքն արտահայտելու նպատակով՝ քաղաքական պայքարին ու ընտրություններին մասնակցելու պայմանների ստեղծումը, կուսակցական գործունեության հաշվետվողականության ու թափանցիկության խթանումը:

«Կուսակցությունների մասին» գործող օրենքի մասին ԵԱՀԿ ԺՀՄԻԳ կարծիքը ներկայացրել է Յուլիա Գեբհարդը: Նա նշել է, որ գործող օրենքը համապատասխանում է եվրոպական չափորոշիչներին, սակայն առկա են մի շարք թերություններ: Յուլիա Գեբհարդը տեղեկացրել է, որ օրենսդրական աջակցության գրասենյակը պատրաստ է շարունակել սատարելու Ընտրական բարեփոխումների խմբի գործունեությանը՝ քաղաքական կուսակցությունների ֆինանսավորմանն ուղղված իրավական շրջանակի մշակման կարեւոր աշխատանքում՝ միտված Հայաստանում քաղաքական թափանցիկության եւ հաշվետվողականության սկզբունքների ամրապնդմանը:

Ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի համակարգող փորձագետ Արմեն Մազմանյանը ներկայացրել է նշյալ օրենքի բարեփոխումների հայեցակարգի նախագիծը: Ըստ բանախոսի՝ օրենքի վերանայման ու բարեփոխման առանցքային նպատակներն են՝ կուսակցությունների ու կուսակցական համակարգի ինստիտուցիոնալացումը, բազմակուսակցական համակարգի ու գաղափարական բազմակարծության պատշաճ զարգացումը, կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության, հրապարակայնության եւ հաշվետվողականության բարձրացումը, ֆինանսական միջոցների հանրային վերահսկողության գործիքակազմի կատարելագործումը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը, քաղաքական գործունեության եւ բիզնեսի տարանջատումը, կուսակցական գործունեության վրա մասնավոր շահերի ազդեցության նվազեցումը, ինչպես նաեւ կուսակցական գործունեության ներառականության խթանումը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը շնորհակալություն հայտնելով մասնակիցներին «Կուսակցությունների մասին» օրենքի քննարկումների հանդեպ հետաքրքրության համար, նշել է, որ սա այն բացառիկ օրենքներից է, որի կիրարկման փորձն ինքն անձամբ ունի: Խորհրդարանի փոխնախագահը ներկայացրել է իր մոտեցումները՝ հիմնված  անձնական եւ գործնական փորձի վրա:

«2015 թվականին ես Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համահիմնադիրներից եմ եղել: Եղել եմ կուսկացության վարչության փոխնախագահ, վարչության անդամ եւ գործնականում եմ պատկերացնում, թե ինչպես պետք է օրենքն աշխատի, որպեսզի օգնի, որ կուսակցություններում ամրանա ներքին ժողովրդավարությունը, որպեսզի կուսակցությունները լինեն ներառական, կայանան որպես քաղաքական ինստիտուտներ, լինեն կայուն, հետեւողական եւ հաշվետու»,- նշել է Լենա Նազարյանը:

Խորհրդարանի փոխնախագահը կարեւորել է, այն սկզբունքները, որով ղեկավարվում է կուսակցությունը:

Լենա Նազարյանը ներկայացրել է նաեւ իր առաջարկները: Ըստ այդմ՝ առաջարկվում է կուսակցությունների ղեկավար կազմերի ձեւավորման ժամանակ կիրառել սեռերի ներկայացվածության ապահովման սկզբունքը, որը կարող է լինել երկու տարբերակով. կամ օրենքով պարտադրել, որ ղեկավար կազմում լինի սեռերի առնվազն 30 տոկոս ներկայացվածություն, կամ՝ սեռերի ներկայացվածության սկզբունքը ամրագրել կուսկացությունների կանոնադրության մեջ:

ԱԺ փոխնախագահի հաջորդ առաջարկը վերաբերում է կուսակցությունների ղեկավար կազմի ընտրություններին: Նշվել է, որ գործող օրենքը պահանջում է, որ կուսակցությունն իր կանոնադրության մեջ սահմանի, թե ի՞նչ կարգով է ձեւավորելու կուսակցության ղեկավար կազմը եւ ի՞նչ կարգով են ձեւավորվելու ընտրական ցուցակները: Նա առաջարկում է կամ կրկին օրենքով պարտադրել կուսկացություններում ղեկավար կազմի կոլեգիալության եւ ժողովրդավար մեթոդներով ընտրության սկզբունքը, կամ՝ նորից որպես այլընտրանքային տարբերակ՝ նախատեսել, որ կուսակցությունները իրենց կանոնադրություններում ամրագրեն իրենց ղեկավար կազմերի ձեւավորումը՝ ժողովրդավար սկզբունքներին համապատասխան:  Իսկ դա ներքին ընտրությունն է՝ փակ քվեարկությամբ:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության մոտեցումներն ու առաջարկները ներկայացրել է Կարեն Սիմոնյանը: Բանախոսի տեղեկացմամբ՝ իրենց խմբակցությունը մասնակցել է «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի բարեփոխումների աշխատանքներին, ներկայացրել է  գրավոր եւ բանավոր առաջարկներ: Խմբակցությունը կարեւորում է կուսակցությունների ձեւավորման վերաբերյալ լիբերալ մոտեցումը՝ առաջարկելով դյուրինացնել գրամցման գործընթացը: Կարեւորվել է նաեւ կուսակցությունների մասնակցությունը քաղաքականությանը: Նշվել է, որ պետությունը պետք է հնարավորություն ընձեռի կուսակցական համակարգը զարգացնելու համար: Պատգամավորը նաեւ ներկայացրել է խմբակցության առաջարկները:

ՀՀ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, ներկայացնելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մոտեցումները, մասնավորապես առաջարկել է կուսակցությունների գրանցման համար անհրաժեշտ հիմնադիր անդամների թիվը նվազեցնել 150-ից դարձնելով՝ 50: Գործող օրենքով կուսակցությունը գրանցելու համար անհրաժեշտ է  ունենալ 800 անդամ: Պատգամավորն առաջարկում է ամրագրել 500 անդամի անհրաժեշտությունը: Անրադառնալով կուսակցությունների ձեւավորմանը՝ բանախոսը կողմ է արտահայտվել  գաղափարի շուրջ համախմբմանը:

Կուսակցությունների ֆինանսավորման միջազգային լավագույն փորձը ներկայացրել է Ֆերնանդո Կասալ Բերտոան: Ըստ նրա՝ Արեւմտյան Եվրոպայի կայացած ժողովրդավար երկրների մեծ մասում օրինակ՝ Գերմանիայում, Հունաստանում, Իսպանիայում, Շվեյցարիայում չի սահմանվում գրանցման համար որեւէ հատուկ պահանջ: Մի շարք երկրներում, ինչպիսիք են Դանիան, Իտալիան, Նիդերլանդները, քաղաքական կուսակցություններից անգամ չի պահանջվում գրանցվել: Այնուամենայնիվ, հետկոմունիստական նորահայտ եվրոպական ժողովրդավարությունների մեծ մասում այսպիսի պահանջն առկա է:

Բանախոսի խոսքով՝ ամենահաճախադեպ պահանջը քաղաքական կուսակցության կողմից գրանցումից առաջ նվազագույն թվով ստորագրությունների հավաքման պահանջն է: Շեմը կարող է լինել ընդամենը 100 ստորագրություն, ինչպես Խորվաթիայում եւ Սլովենիայում է, ընդհուպ մինչեւ 10000՝ ինչպես Սերբիայում է, Սլովակիայում եւ Ուկրաինայում: Մի շարք երկրներ, այնուամենայնիվ, օգտագործում են կուսակցական անդամակցությունը որպես հիմք՝ սահմանելու գրանցման համար պահանջվող աջակցության նվազագույն մակարդակը: Մասնավորապես, 3 անդամի պահանջ կա Ռումինիայում, 10-ի պահանջ՝ Հունագարիայում, 2500-ի՝ Բուլղարիայում, որտեղ նաեւ պահանջվում է միեւնույն ժամանակ աջակիցների 500 ստորագրություն:

Հայաստանում կուսակցությունների ֆինանսական թափանցիկության եւ վերահսկողության ամրապնդման վերաբերյալ ելույթ է ունեցել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը: Ըստ գործող օրենսդրության՝ կուսակցությունը, որպես իրավաբանական անձ, գրանցման պահից սկսած ունի հաշվետվություններ ներկայացնելու, հաշվապահական հաշվառում վարելու պարտականություններ եւ ըստ գործող իրավակարգավորումների՝ յուրաքանչյուր տարի ՀՀ-ում կուսակցությունները ներկայացնում են գույքի վերաբերյալ հաշվետվություններ՝ հրապարակային ծանուցմամբ ինտերնետային կայքում, միաժամանակ հաշվետվությունների մեջ նշելով գույքի ձեւավորման աղբյուրները: Կուսակցությունները նաեւ ԿԸՀ–ում գործող վերահսկիչ-վերստուգիչ ծառայությանն են ներկայացնում հրապարակված հաշվետվության ապացույցը: Ընտրություններին մասնակցելու դեպքում կուսակցություններին վերապահվում է եւս մեկ պարտականություն՝ բացել նախընտրական հիմնադրամներ, ներկայացնել հաշվետվություն հիմնադրամի  ծախսերի վերաբերյալ, ինչպես նաեւ գույքի վերաբերյալ հայտարարագիր: Նշվել է, որ ՎՎԾ-ն չունի բավարար անկախություն, քանի որ նշանակվում է ԿԸՀ-ի կողմից,  չունի նաեւ իրավական գործիքակազմ՝ սեփական նախաձեռնությամբ վարույթներ նախաձեռնելու կամ որեւէ որոշում չեղյալ ճանաչելու համար: Պատգամավորն առաջարկել է նշյալ կառույցը հանել ԿԸՀ-ի կազմից:

Ելույթներում անդրադարձ է կատարվել «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում առկա բացերին, խոսվել խելամիտ լուծումներ գտնելու անհրաժեշտության մասին:

Ամփոփելով խորհրդարանական լսումները` Ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի համակարգող Համազասպ Դանիելյանը, անդրադառնալով հնչած քննադատություններին, նշել է, որ առանձին ուղղություններով աշխատելու անհրաժեշտություն կա: Խոսելով ՀՀ սահմանադրությունից՝ բանախոսը ասել է, որ այն ունի լեգիտիմության խնդիր եւ իրենց քաղաքական ուժը հայտարարել է դրա փոփոխության մասին: ««Կուսակցությունների մասին» օրենքն օր առաջ փոխելու անհրաժեշտություն կա՝ կուսակցությունների գործունեությունն առավել թափանցիկ, վստահելի դարձնելու համար: Փոփոխությունների նպատակը քաղաքական դաշտի առողջացումն է՝ հաջորդ ընտրություններին առավել մրցակցային, գաղափարական դարձնելը»,- ընդգծել է պատգամավորը: Անդրադառնալով կուսակցությունների ֆինանսավորման հարցին՝ բանախոսը նշել է, որ անցած 10-ը տարիների ընթացքում իշխող կուսակցություններն ստացել են 900 միլիոն դրամի չափով ֆինանասկան միջոցներ: Այս համատեքստում նա կարեւորել է հավասար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը: «Խնդիրները շատ են, բայց դրանք լուծելու թե՛ պատրաստակամություն, թե՛ ժամանակ ու թե՛ ռեսուրս կա»,- եզրափակել է Համազասպ Դանիելյանը:
 
 


  
  
  
  
  
  
 


18.10.2019
Քննարկվել են փախստական երիտասարդների խնդիրներին առնչվող հարցեր
Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ պատգամավորներ Գայանե Աբրահամյանը եւ Սարգիս Խանդանյանը  հանդիպել են «Երիտասարդական Կոալիցիա» եւ «Միացիր Համայնքին» ծրագրերի մասնակիցների, ինչպես նաեւ փախստականների հարցերով զբաղվող ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱՓԳՀ), ՄԱԿ-ի Զարգացման ծրագ...

18.10.2019
Լենա Նազարյանը մասնակցել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի հիմնադրման 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հոկտեմբերի 18-ին  մասնակցել է Երեւանի Պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի հիմնադրման 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին: Իր ելույթում ԱԺ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել բոլոր այն անձանց, ովքեր 20 տարի շարունակ իրենց ջանքն ու եռանդն են ներդրել ...

18.10.2019
Քննարկվել են սպորտին վերաբերող հարցեր
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 18-ին տեղի է ունեցել «Պետություն-սպորտ-գիտություն» խորագրով աշխատանքային քննարկում, որին մասնակցել են հանձն...

18.10.2019
Քննարկվել է բարձր եւ գերազանց առաջադիմությամբ սովորողների համար կրթաթոշակների բարձրացմանն առնչվող նախաձեռնությունը
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ հոկտեմբերի 18-ին առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի հեղինակած «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծ...

18.10.2019
Խորհրդարանական լսումներ՝ «Դիմակայուն Հայաստան» խորագրով
ՀՀ  ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը,  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գրասենյակի հետ համատեղ Աղետների ռիսկի նվազեցման համաշխարհային օրվան ընդառաջ, հոկտեմբերի 18-ին կազմակերպել էին «Դիմակայուն Հայաստան»  խորագր...

18.10.2019
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուին:   Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել Հայաստանի եւ Ռումինիայի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացման դինամկան եւ առկա կան...

18.10.2019
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 12:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...

18.10.2019
Մամուլի ասուլիսի հրավեր
Հոկտեմբերի 21-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ 334 դահլիճում տեղի կունենա ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության մամուլի ասուլիսը` հոկտեմբերի 11-14-ը Լոնդոնում կայացած ՆԱՏՕ-ԽՎ աշնանային նստաշրջանի վերաբերյալ:   ...

18.10.2019
«Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք, առկա խնդիրները եւ փոփոխությունների շրջանակը» թեմայով խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակում
ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ ժամը 10:00-ին տեղի ունենալիք խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումն այստեղ: ...

18.10.2019
«Դիմակայուն Հայաստան» խորագրով խորհրադարանական լսումների ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ժամը 10:00-ին տեղի ունենալիք խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS