ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի հինգ գումարումների պատգամավոր, քաղաքական-հասարակական գործիչ Իվան Նովիցկիի հետ:
Ողջունելով հյուրին խորհրդարանում՝ Վահե Էնֆիաջյանն ընդգծել է երկու ժողովուրդների դարավոր կապը, շնորհակալություն հայտնել նախկին պատգամավորին՝ Հայաստան եւ Արցախ այցելելու համար:
Իվան Նովիցկին երախտագիտություն է հայտնել ՀՀ ԱԺ փոխնախագահին հանդիպման համար եւ մանրամասներ ներկայացրել Արցախ կատարած այցից՝ ընդգծելով Արցախի Հանրապետության եւ նրա ժողովրդի հանդեպ ունեցած մշտական բարեկամական վերաբերմունքը:
Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կապերի դինամիկ զարգացումը բոլոր ոլորտներում, արձանագրել վերջին տարիների ձեռքբերումները: