2019 թվականի հոկտեմբերի 13-17-ը Բելգրադում (Սերբիայի Հանրապետություն) տեղի է ունենալու Միջխորհրդարանական միության 141-րդ վեհաժողովը, որի աշխատանքներին կմասնակցի ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը:
Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը, պատգամավորներ Սրբուհի Գրիգորյանը, Աննա Կարապետյանը, Շաքե Իսայանը, Հովհաննես Հովհաննիսյանը եւ Արման Բոշյանը: