National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
25.09.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
25.09.2019
Քննարկվել են իրավական ոլորտին առնչվող օրինագծեր
1 / 4

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ սեպտեմբերի 24-ին հրավիրած նիստում քննարկել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հեղինակած «Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» ԱԺ որոշման նախագիծը:

ԱԺ պատգամավոր Սուրեն Գրիգորյանի ներկայացմամբ՝ նախաձեռնության նպատակը ՍԴ-ում ընթացող գործընթացների թափանցիկության երաշխավորումն ու դատարանի նկատմամբ վստահության ապահովումն է: Նախագծի ընդունումն Ազգային ժողովին թույլ կտա ՍԴ դատավորի լիազորությունների դադարեցման հարցը ՀՀ Սահմանադրությամբ եւ «Սահմանադրական դատարանի մասին»  օրենքով նախատեսված կարգով դարձնել ՍԴ քննության առարկա: Ըստ բանախոսի՝ աշխատակարգային որոշման մեջ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի կողմից թույլ են տրվել էական կարգապահական խախտումներ: Նշվել է, որ Հրայր Թովմասյանը եղել է ՀՀԿ անդամ եւ զբաղեցրել մի շարք առանցքային պաշտոններ: ՀՀԿ-ն փոխակապակցված շահեր է ունեցել ՍԴ դիմումատու Ռոբերտ Քոչարյանի հետ, նախագահական ընտրությունների ժամանակ սատարել է նրան: 2018 թվականին, երբ հարուցվել է քրեական գործ, ԱԺ ՀՀԿ խմբակցության մի շարք անդամներ ներկայացրել են երաշխավորագիր՝ նախկին նախագահի խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ: Հրայր Թովմասյանը տարբեր կարծիքներ է հրապարակել «Մարտի մեկի» գործի վերաբերյալ: ՍԴ որոշման մեջ չի նշվել նաեւ որեւէ դատավորի՝ գործին մասնակցելու անհնարինության մասին, ինչպես նաեւ չի նշվել՝ արդյոք դատավորներից որեւէ մեկի գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարցն առհասարակ քննարկվե՞լ է, թե ոչ:

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն  ուղղարկել է գրություն, որում նշել է իր դիրքորոշումը՝ ՍԴ անդամներ Հրանտ Նազարյանի, Արեւիկ Պետրոսյանի եւ Հրայր Թովմասյանի գործի քննությանը մասնակցելու անհնարինության մասին: Հիմնական զեկուցողը նաեւ նշել է, որ առկա էր ՍԴԱՈ59 աշխատակարգային որոշման հիման վրա վարույթ ընդունված գործի քննությանը ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի մասնակցելու անհնարինության հիմք՝ պայմանավորված գործով դիմումատու Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանի նկատմամբ կանխակալ վերաբերմունք ունենալու հանգամանքով:

Հարակից խոսքում մշտական հանձնաժողովի նախագահն աննախադեպ իրողություն է համարել օրենսդրական նախաձեռնության ընդունումը: «Առաջին անգամ խորհրդարանը, առաջնորդվելով Սահմանադրությամբ եւ օրենքներով, ներկայացրել է աշխատակարգային խախտման վերաբերյալ դիմում»,- ասել է Վլադիմիր Վարդանյանը՝ հավելելով, որ գործընթացը քաղաքական է, բայց ոչ քաղաքականացված:

Մտքերի փոխանակությանը մասնակցած պատգամավորները հիմնականում կողմ են արտահայտվել նախագծին: ՀՀ ԱԺ «Իմ քայլը» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների անդամները կողմ են քվեարկել, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը՝  ձեռնպահ:

Նշվել է նաեւ որ հերթական նիստերի ընթացքում Ազգային ժողովը կարող է ՍԴ դիմելու որոշում կայացնել միայն գաղտնի քվեարկությամբ հարցը քննարկելուց հետո՝ ձայների 3/5 հարաբերակցության դեպքում:

Հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: 

Ըստ ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի՝ առաջարկվող փոփոխությամբ դատարանը կարող է կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը, եթե գրավատուն (պարտապանը) կտրամադրի գրավառուի հնարավոր վնասների արժեքին համարժեք ապահովում, բայց ոչ ավելի, քան գրավի առարկայի արժեքն է: Հստակեցվել  են նաեւ անձի կողմից դատարան վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմում ներկայացնելու հետ կապված հարցերը:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պատգամավոր Արման Աբովյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որով փորձ է արվում ավելացնել խմբակցությունների փորձագետների թիվը: Նախաձեռնության ընդունմամբ՝ 14 անդամ ունեցող խմբակցությունը կարող է ունենալ մինչեւ 5 փորձագետ: Հանձնաժողովականները հիմնականում կողմ են արտահայտվել նախագծի գաղափարին: Ընդգծվել է մտավոր ներուժը ավելացնելու կարեւորությունը:

Կառավարությունը ներկայացրել է դրական եզրակացություն:

ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով կարգավորվում են բուժհաստատությունների կողմից լիազորագիր տալու եւ ստանալու հետ կապված հարցերը:  Նշվել է, որ  նոտարի վավերացրած լիազորագրերին հավասարեցվում են հոսպիտալներում, առողջարաններում եւ զինվորական այլ բուժական հաստատություններում բուժման մեջ գտնվող զինծառայողների ու մյուս անձանց լիազորագրերը՝ վավերացված այդ հաստատության պետի, բուժական մասի գծով նրա տեղակալի, ավագ կամ հերթապահ բժշկի կողմից:

Քննարկված նախագծերին պատգամավորները տվել են դրական եզրակացություն՝ նստաշրջանի եւ  առաջիկա հերթական նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար:

Մինչեւ երկու ամսով հետաձգվել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  մասին օրենքի նախագծի քննարկումը:

Քննարկել  է նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի ներկայացրած «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նույնանուն երեք օրենսդրական նախաձեռնություն, որոնցով առաջարկվում է դատաիրավական համակարգում ծանուցումներն իրականացնել նաեւ էլեկտրոնային եղանակով:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը տեղեկացրել է, որ Կառավարությունը կողմ է նախագծերի բովանդակությանը, սակայն փաստացի պաշտոնական էլեկտրոնային համակարգ ներդրված չէ: Ըստ փոխնախարարի՝ այդ ուղղությամբ միջազգային կառույցների հետ տարվում են աշխատանքներ: Նա նաեւ նշել է, որ առաջիկայում խորհրդարան կներկայացվի ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգիրք:

Քննարկման արդյունքում Նիկոլայ Բաղդասարյանը շրջանառությունից հանել է նախագծերը մինչ համակարգի տեխնիկապես պատրաստ լինելը: 
 


25.09.2019
Քննարկվել են արդյունագործական ձկնորսության զարգացմանը եւ վառելանյութի այլընտրանքային տարբերակներին վերաբերող հարցեր
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած աշխատանքային քննարկման ընթացքում անդրադարձել է Սեւանա լճում արդյունագործական ձկնորսության խնդիրներին եւ անտառամերձ գյուղերում վառելանյութի ա...

25.09.2019
Հանձնաժողովի նիստում
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում  սեպտեմբերի 25-ին հրավիրած նիստում «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` որոշում է  կայացվել «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելո...

25.09.2019
Ներկայացվել են «Մեդիայի ազատության» թեմայով միջազգային խորհրդարանական աշխատաժողովի արդյունքները
Սեպտեմբերի 25-ին հրավիրված ասուլիսում ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Կոստանյանը մանրամասներ են ներկայացրել սեպտեմբերի 9-11-ը Լոնդոնում «Մեդիայի ազատության» թեմայով միջազգային խորհրդարանական աշխատաժողովին՝ իրենց եւ «Բարգավաճ Հայաս...

25.09.2019
Վահե Էնֆիաջյանը ելույթ է ունեցել ՍԾՏՀ ԽՎ իրավաքաղաքական հարցերի հանձնաժողովի 54-րդ նիստում
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը ելույթով հանդես է եկել Ռուսաստանի Սոչի քաղաքում ընթացող ՍԾՏՀ ԽՎ իրավաքաղաքական հարցերի հանձնաժողովի 54-րդ նիստում: ԱԺ փոխնախագահը նշել է, որ այս հանձնաժողովը վեհաժողովին հիմնական քաղաքական ազդակներ հղողն է: Վահե Էնֆիաջյանը ելույթում անդրադարձել է ճանապարհային ո...

25.09.2019
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 14:00-ին տեղի ունենալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ:   ...

25.09.2019
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 12:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...

25.09.2019
Տեղի կունենա մամուլի ասուլիս
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ 334 դահլիճում տեղի կունենա ՀՀ ԱԺ պատգամավորներ Աննա Կոստանյանի, Շաքե Իսայանի եւ Գայանե Աբրահամյանի՝ Մեդիայի ազատության թեմայով միջազգային խորհրդարանական աշխատաժողովին մասնակցելու վերաբերյալ մամուլի ասուլիսը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS