National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
18.09.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
18.09.2019
Քննարկվել են կուսակցությունների պետական ֆինանսավորմանն առնչվող հարցեր
1 / 7

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ Հայաստանում գերմանական Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի աջակցությամբ եւ ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի հետ համագործակցությամբ Անի Պլազա հյուրանոցում սեպտեմբերի 18-ին տեղի է ունեցել հանրային լսում՝ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի շուրջ օրենսդրական փոփոխությունների գործընթացի շրջանակում անցկացվող «Կուսակցությունների ֆինանսավորում» թեմայով:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը, ԱԺ պատգամավորներ, տեղական եւ միջազգային փորձագետներ, կուսակցությունների ներկայացուցիչներ:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը նշել է, որ հանրային քննարկման հիմնական նպատակն է ստեղծել շահառուների կարծիքների հավաքագրման լրացուցիչ հարթակ, ինչպես նաեւ առաջատար մասնագետների ներգրավման միջոցով տրամադրել տեղեկատվություն միջազգային լավագույն փորձի վերաբերյալ: Նա կարեւոր է համարել «Կուսակցությունների մասին» օրենքում եւ «Ընտրական օրենսգրքում» առկա հակասությունների շտկումը: Պատգամավորի հավաստմամբ՝ քարոզարշավի եւ կուսակցությունների ֆինանսավորմանն առնչվող դրույթները նորովի կսահմանվեն: Կապահովվի ֆինանսական մուտքերի եւ ելքերի թափանցիկությունը, ինչը հասարակության մեջ վստահության հաստատման կարեւոր նախադրյալներից է: «Կուսակցությունների ֆինանսական աղբյուրների թափանցիկությունը կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը»,- ասել է պատգամավորը:

Ողջույնի խոսքում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի Հարավային Կովկասի գրասենյակի տնօրեն Ֆելիքս Հեթը կարեւոր է համարել հայկական կողմի հետ համագործակցությունն, ինչի շնորհիվ հնարավոր կլինի եվրոպական երկրների լավագույն փորձի ներդրումը մեր երկրի համապատասխան օրենսդրության մեջ:

Կուսակցությունների եւ քաղաքական ֆինանսների փորձագետ, Միացյալ Թագավորության Նոթինգհեմի համալսարանի պրոֆեսոր Ֆերնանդո Կասալ Բերտոան ներկայացնելով քաղաքական ֆինանսների միջազգային լավագույն փորձը, տեղեկացրել է, որ եվրոպական տարբեր երկրներ յուրովին են լուծել կուսակցությունների ֆինանսավորման հարցը: Ըստ նրա՝ Նիդերլանդներում պետական միջոցները բաշխվում են պատգամավորական տեղերի տոկոսայնությամբ: Գերմանիայում ֆինանսավորումը կատարվում է հավաքված ձայների հիման վրա: Միացյալ Թագավորությունում ֆինանսավորվում են ընդդիմադիր կուսակցությունները: Կարեւոր է համարվել այն հանգամանքը, որ մեր երկրում ԶԼՄ-ների հասանելիությունը համապատասխանում է եվրոպական չափորոշիչներին: Նշվել է նաեւ, որ պետական աջակցությունը մեծ նշանակություն ունի կուսակցությունների զարգացման գործում: «Կուսակցական համակարգն էլ իր հերթին նպաստում է ժողովրդավարության զարգացմանը»,- ասել է բանախոսը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը նշել է, որ պետական աջակցությունը կնպաստի կոռուպցիայի վերացմանը, իսկ ֆինանսական թափանցիկությունը կարգելափակի օլիգարխների կողմից կուսակցությունների, այսպես ասած, ֆինանսավորումը: «Քաղաքական ուժերը պետք է անկախ լինեն ցանկացած բիզնեսից եւ անձից, իսկ դրա համար անհրաժեշտ է ավելացնել պետական ֆինանսավորման չափը»,- ասել է պատգամավորը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, նշելով, որ Նոր Հայաստանում պետք է մշակել նոր օրենսդրություն, կարեւորել է «Ընտրական օրենսգրքի»  բարեփոխումը, ինչպես նաեւ քարոզարշավի ֆինանսավորման հետ կապված հարցերի հստակեցումը: «Այսպես կոչված, ռեյտինգային համակարգից պետք է ձերբազատվել»,-ասել է պատգամավորն ու հավելել,  որ ընտրական օրենսդրությունն ընդունելի պիտի լինի խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի համար:

Քննարկման ընթացքում բարձրացվել են ոլորտին առնչվող բազմաթիվ հարցեր: Նշվել է, որ հանրային քննարկումները կլինեն շարունակական: 
 


18.09.2019
ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ նիստում
Սեպտեմբերի 17-ին Մոսկվայում տեղի  է ունեցել ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ նիստը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ...

18.09.2019
Աշխատանքային քննարկում` Սեւանի էկոհամակարգի վերաբերյալ
Սեպտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում  տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` նվիրված Սեւանի էկոհամակարգի խնդիրներին: Պետական կառավարման մարմիններն ու հանրային հատվածը դեռ 3 ամիս առաջ  էին ...

18.09.2019
Մեկնարկել է «Ժամանակակից խորհրդարան՝ ժամանակակից Հայաստանի համար» քառամյա ծրագիրը
ՀՀ Ազգային ժողովին աջակցելու նպատակով միջազգային հանրությունը մեկտեղում է ջանքերը՝ բարձրացնելու այս կառույցի ընդհանուր արդյունավետությունը որպես քաղաքականություն մշակող հաստատություն, ամրապնդելու անհրաժեշտ կարողությունները սեփական մանդատի կենսագործման ու Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ-ներ) իրականա...

18.09.2019
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել են բանակին եւ պաշտպանական ոլորտին առնչվող հարցեր
Սեպտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ անցկացրել է փակ քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի մասնակցությամբ: Քննարկվել են բանակում եւ պաշտպանական ոլորտում մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարց...

18.09.2019
Կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 20-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS