National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
12.09.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
12.09.2019
Հերթական նիստում շարունակվել է օրենսդրական նախաձեռնությունների քննարկումը
1 / 9

ՀՀ Ազգային ժողովը սեպտեմբերի 12-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը՝ քվեարկություններով ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը, բացառությամբ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի:

Մինչ ընդհատված հարցի քննարկմանն անցնելը՝ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ  հիմք ընդունելով պատգամավորի դիմումը եւ առաջնորդվելով  «ԱԺ Կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետի պահանջով՝ այսուհետ դադարած են համարվում   ՀՀ ԱԺ  «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի  համապետական ընտրական ցուցակով ընտրված  պատգամավոր Էդգար Առաքելյանի  պատգամավորական լիազորությունները:

ԱԺ նախագահն այս կապակցությամբ համապատասխան գրություն է ուղարկել ԿԸՀ  նախագահ Տիգրան Մուկուչյանին:

Արարատ Միրզոյանը պատգամավորների անունից  շնորհակալություն է հայտնել Էդգար Առաքելյանին համատեղ աշխատանքի համար՝ մաղթելով հաջողություններ հետագա աշխատանքում:

Խորհրդարանն այնուհետեւ շարունակել է քննարկել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը: Առաջարկվում է 37-րդ հոդվածի 9-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ Քրեակատարողական ծառայողի լիազորությունների կասեցման ժամանակահատվածում նրա աշխատավարձը պահպանվում է, իսկ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությունից եւ երկրորդ պարբերության երկրորդ նախադասությունից հանել «բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար» բառերը:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունն ու նաեւ դիտողությունները ներկայացրել է Նիկոլայ Բաղդասարյանը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը հարակից զեկույցում ներկայացրել  է Կառավարության դրական կարծիքը:

Մտքերի փոխանակության ընթացքում պատգամավորներ Սերգեյ Բագրատյանը, Գեւորգ Պապոյանը, Սուրեն Գրիգորյանը, Սերգեյ Ատոմյանը, Վլադիմիր Վարդանյանը,  Հերիքնազ Տիգրանյանը, Գեւորգ Պետրոսյանը, Տարոն Սիմոնյանն  իրենց տեսակետները, դրական  կարծիքներն ու  նաեւ մտահոգություններն  են հայտնել նախագծի կապակցությամբ:

Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցող Տարոն Սիմոնյանն անդրադարձել է գործընկերների հարցադրումներին՝ պարզաբանելով, որ նախագծի նպատակն ընդամենը  խտրական վերաբերմունքի վերացումն է քրեակատարողական ծառայողների նկատմամբ:

Պատգամավորները հաջորդիվ քննարկել են ՀՀ ԿԲ խորհրդի անդամի ընտրության հարցը:

 ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն այդ պաշտոնում ընտրվելու համար առաջադրել է  Հասմիկ Ղահրամանյանի թեկնածությունը:

Թեկնածուի կենսագրական տվյալներն ու աշխատանքային ուղին   ներկայացրել է հանձնաժողովի անդամ Եղիշե Սողոմոնյանը:  Նա հայտնել է, որ թեկնածուի առաջադրման հարցը քննարկվել է հանձնաժողովում եւ ստացել դրական եզրակացություն:

Պատգամավորները մտքեր են փոխանակել ԿԲ հավասարակշռության վեկտորը դեպի հանրություն ուղղելու անհրաժեշտության, հանրային վստահության, դրամավարկային քաղաքականության վերաբերյալ: Ելույթներում անդրադարձ է կատարվել Կենտրոնական բանկի գործունեության թափանցիկության, անկախության, քաղաքական չեզոքության, որդեգրած քաղաքականության հարցերին, առկա ռիսկային գործոններին եւ մարտահրավերներին: 
  
Եզրափակիչ ելույթում Հասմիկ Ղահրամանյանը, կարեւորելով բազմակողմ եւ բազմաբովանդակ քննարկումը, նշել է, որ Կենտրոնական բանկը պետության մակրոտնտեսական քաղաքականություն իրականացնող կարեւոր օղակ է: 
  
ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության քվեարկության կարգը: 
  
Խորհրդարանն առաջին ընթերցումով քննարկել է «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը: Ըստ բանախոսի՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է օտարերկրացի դատապարտյալների կամ կալանավորված անձանց, ինչպես նաեւ պրոբացիայի շահառու հանդիսացող օտարերկրացիների աշխատանքի կազմակերպման գործընթացի խրթինության վերացման անհրաժեշտությամբ: Նախագծի ընդունման արդյունքում կերաշխավորվի նրանց՝ առանց ավելորդ ընթացակարգերի աշխատանքով ապահովելու գործընթացի դյուրինությունը եւ կբարձրացվի վերասոցիալականացման գործընթացի արդյունավետությունը: 
  
Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նիկոլայ Բաղդասարյանի ներկայացմամբ՝ նախագիծը գլխադասային հանձնաժողովում արժանացել է դրական եզրակացության: 
  
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը: Օրենսդրական նախաձեռնության հեղինակ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ներկայացմամբ՝ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, հանրային ծառայությունները կարգավորող մարմնի, ինչպես նաեւ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձեւավորման մեխանիզմներին վերաբերող ծավալուն փաթեթի շուրջ երկար քննարկումներ են տեղի ունեցել: Նա անդրադարձել է առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում ներկայացված առաջարկություններին եւ կատարված փոփոխություններին: 
  
Հարակից զեկուցող ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը, ընդգծելով կառավարության եւ նախագծի հեղինակի հետ համատեղ կառուցողական աշխատանքը, փաստել է, որ կառավարության համար սկզբունքային նշանակություն ունեցող մի շարք առաջարկներ են ընդունվել:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ընդգծել է կատարված փոփոխությունների անհրաժեշտությունը: 
  
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ներկայացրել է Կառավարության հեղինակած «Ավիացիոն պատահարների եւ լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի ստեղծման եւ գործունեության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:  Հիմնական զեկուցողի խոսքով՝ բյուրոյի ստեղծման նպատակն է ապահովել ավիացիոն պատահարների եւ լուրջ միջադեպերի քննության անցկացումը ավիացիոն իշխանություններից անկախ մասնագիտացված մարմնի կողմից՝ համաձայն ԻԿԱՕ-ի սահմանած չափանիշների:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Գրիգորյանը: Նա Հայաստանի համար անհրաժեշտություն է համարել միջազգային բյուրոյի անդամ լինելը:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագիծը:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որով առաջարկվում է քրեականացնել նոտարին սուտ տեղեկատվություն հաղորդելը: Նախաձեռնությամբ ՀՀ 2003 թվականի ապրիլի 18-ի օրենսգիրքը լրացվում է նոր 338.2-րդ հոդվածով՝ այն է՝ նոտարին ակնհայտ սուտ տեղեկություններ հաղորդելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` երկու տարի ժամկետով:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Սերգեյ Ատոմյանը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել Կառավարության հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Նախաձեռնության ընդունման արդյունքում քննչական գործողություններ կատարելու միջնորդություններով դատարան դիմելու վերաբերյալ իրավակարգավորումները կհամապատասխանեցվեն ՀՀ Սահմանադրությանը՝ միաժամանակ ապահովելով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ դատախազական հսկողության լիարժեք իրականացումը: Նաեւ հնարավորություն կստեղծվի քննչական գործողություններ կատարելու եւ դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու կամ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունները քննարկել գրավոր ընթացակարգով:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Սերգեյ Ատոմյանը:

Ամփոփելով տեղի ունեցած քվեարկության արդյունքները՝ ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը տեղեկացրել է, որ 103 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ Հասմիկ Ղահրամանյանն ընտրվել է ԿԲ խորհրդի անդամ:

Խորհրդարանը աշխատանքը կշարունակի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 10:00-ին:


12.09.2019
Արարատ Միրզոյանը ստորագրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Էդգար Առաքելյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրություն
«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով` դադարած համարել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Էդգար  Առաքելյանի՝ պատգամա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS