National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
02.09.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
02.09.2019
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը` Ստեփանակերտում
1 / 25

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Արցախի Հանրապետության անկախության տոնին մասնակցելու նպատակով գտնվում է մայրաքաղաք Ստեփանակերտում:

Պատվիրակությունը սեպտեմբերի 2-ին հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:

Քննարկվել են Արցախի անվտանգության, էներգետիկայի, գյուղատնտեսության եւ կրթության ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր:

Հանդիպման ավարտից հետո պատվիրակության անդամները մասնակցել են տոնական երթին:

Արարատ Միրզոյանը ծաղկեպսակ է տեղադրել Ստեփանակերտի հուշահամալիրի մոտ:


02.09.2019
Վահե Էնֆիաջյանը հանդիպել է ուսման մեջ գերազանց առաջադիմությամբ սովորող ուսանողների հետ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնության քննարկման նպատակով  սեպտեմբերի 2-ին հանդիպել է ուսման մեջ գերազանց առաջադիմությամբ սովորող ուսանողների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ ոլորտի խնդի...

02.09.2019
Քննարկվել են ջրային ոլորտին վերաբերող մի շարք նախագծեր
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 2-ի նիստում Վարազդատ Կարապետյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքո...

02.09.2019
Քննարկվել են քաղաքաշինության, տարածքային կառավարման, ենթակառուցվածքների եւ էներգետիկ բնագավառների 2020 թվականի ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում Բաբկեն Թունյանի նախագահությամբ սեպտեմբերի 2-ին հրավիրված աշխատանքային նիստում շարունակվել են «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումները: Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի հավաստմամբ՝ 2020 թվականին բնագա...

02.09.2019
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 14:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 14:00-ին...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS