National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
27.05.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
27.05.2019
Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է ուկրաինացի լրագրողների, բլոգերների եւ քաղհասարակության ներկայացուցիչների
1 / 4

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը մայիսի 27-ին ընդունել է Ուկրաինայի տարբեր քաղաքներից ժամանած լրագրողների, բլոգերների եւ հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների:

Հանդիպում-քննարկումն ընթացել է երկխոսության եւ բանավեճի մթնոլորտում: Հյուրերը հետաքրքրվել են մեր երկրում իրականացված Թավշյա հեղափոխության հաջողությամբ, հետհեղափոխական ծրագրերից, բարեփոխումների օրակարգից, ժողովրդավարական գործընթացների հետագա խորացմամբ, Ուկրաինայում հայկական սփյուռքի գործունեությամբ, ինչպես նաեւ արտաքին ու ներքին քաղաքական գործընթացներից:

ԱԺ փոխնախագահը ներկայացրել է վերջին 10 տարիներին իր գործունեությունը, մինչ քաղաքականությամբ զբաղվելն անցած ուղին, անդրադարձել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որդեգրած քաղաքականությանն ու կառավարման համակարգին, երկրի իշխանությունների վարած քաղաքականության առաջնահերթություններին:

Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով մեր երկրում իրականացվող բարեփոխումների ներկապնակին, ընդգծել է մասնավորապես կոռուպցիայի դեմ անողոք պայքարը, մենաշնորհների վերացումը, ներդրումային քաղաքականության հարցում քաղաքացիների վստահության աճը, աշխատավարձերի բարձրացումը եւ այլն: Նա այս շարքում նշել է նաեւ հաջողությունները միջազգային ասպարեզում: Օրենսդրական բարեփոխումների հարցում կարեւորվել են Ընտրական եւ Հարկային օրենսգրքերում նախատեսվող փոփոխությունները: ԱԺ փոխխոսնակի համոզմամբ՝ ՀՀ իշխանություններն ունեն վճռականություն բարեփոխումները կյանքի կոչելու հարցում: Նշելով, որ օրենսդիր եւ գործադիր իշխանությունները ներկայացնում են ժողովրդի կամքը՝ բանախոսն անդրադարձել է դատական համակարգի խնդիրներին, խոսել անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին՝ նշելով, որ իշխանություններն այդ քայլերով փորձում են առողջացնել դատական համակարգը:

«Պետք է հավատալ ժողովրդի ուժին: Եթե պարզվի, որ մենք սխալ էինք, ապա հաջորդ ընտրություններում ժողովուրդը մեզ չի ընտրի»,-փաստել է Ալեն Սիմոնյանը:

Խոսելով ապատեղեկատվության դեմ պայքարի մեթոդների մասին՝ ԱԺ նախագահի տեղակալը համոզմունք է հայտնել, որ այդ երեւույթի դեմ իրենք պայքարում են բացառապես քաղաքացիների հետ բաց երկխոսության, ազատ շփումների եւ քննարկումների միջոցով: Նա հիշեցրել է, որ մեր երկրում լրատվամիջոցներն անկախ են, ինչի վառ ապացույցը լրատվական դաշտում ընդդիմադիր ԶԼՄ-ների մեծամասնությունն է:

Հյուրերը հետաքրքրված են եղել նաեւ հայ-ուկրաինական հարաբերությունների հետագա զարգացմամբ: Այս առնչությամբ ԱԺ նախագահի տեղակալն արձանագրել է, որ երկկողմ հարաբերությունների ընդլայնումն օրենսդրի օրակարգում է:

Ալեն Սիմոնյանն անդրադարձել է նաեւ ԼՂ հակամարտությանը՝ համոզմունք հայտնելով, որ հիմնախնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով: ԱԺ փոխխոսնակի համոզմամբ` հայկական կողմը երբեւէ ատելություն չի քարոզում Ադրբեջանի հանդեպ, մինչդեռ նույնը չի կարելի ասել հարեւան պետության մասին:

Երիտասարդ քաղաքական գործիչների` հաջողության հասնելու բանաձեւը մանրամասնելով՝ Ալեն Սիմոնյանը հորդորել է. «Համոզեք մարդկանց, որ իրենք ձեր գործունեության կարեւորագույն մասն են եւ լավագույնի օրինակ ծառայեք»:


27.05.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամները հանդիպել են ՍԴ դատավորի թեկնածուի հետ
ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար Հանրապետության նախագահի կողմից առաջադրված թեկնածու Արթուր Վաղարշյանի հետ մայիսի 27-ին հանդիպել են ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամները: Թեկնածուն ներկայացրել է իր կենսագրությունը, անդրադարձել ընտրվելու դեպքում իրականացվելիք քայլերին, խ...

27.05.2019
Հանդիպում Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորների հետ
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամները մայիսի 27-ին հանդիպել են Գերմանիայի Բունդեսթագի «Այլընտրանք Գերմանիայի համար (AfD)» խմբակցության պատգամավոր, Գերմանիա-Հարավային Կովկաս միջխորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահ Շտեֆեն Կոտրեի գլխավորած պատվիրակության հետ: ԲՀԿ խմբակցության քարտուղ...

27.05.2019
ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամների թեկնածուների հետ
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան», «Իմ քայլը», «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների անդամները մայիսի 27-ին հանդիպել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամների թեկնածուներ Մեսրոպ Մեսրոպյանի, Կամո Սարգսյանի, Սերգեյ Աղինյանի եւ Սեդա Շահինյանի հետ: Քաղաքական ուժերի ներկայացուցիչները ծանո...

27.05.2019
ՀՀ ՏՄՊՊ հանձնաժողովի անդամների թեկնածուները հանդիպել են ԱԺ խմբակցությունների հետ
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան», «Իմ քայլը», «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների անդամները մայիսի 27-ին հանդիպել են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների թեկնածուներ Վահե Չիբուխչյանի, Հայկ Կարապետյանի, Արեն Դանիելյանի եւ Դավիթ Հովհաննիսյանի հետ: Թեկնածուները ներկայացրել ...

27.05.2019
Տեղի է ունեցել կենդանիների պաշտպանության հարցերով աշխատանքային խմբի նիստ
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովին կից կենդանիների պաշտպանության հարցերով աշխատանքային խմբի մայիսի 27-ին հրավիրած նիստում քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Լենա Նազարյանի եւ Մերի Գալստյանի հեղինակած «Կենդանիների նկատ...

27.05.2019
Քննարկվել են գրագողության դեմ պայքարին վերաբերող հարցեր
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 27-ին արտահերթ նիստ է գումարել՝ օրակարգում ունենալով «Գրագողության դեմ պայքարի օրենսդրական հնարավոր լուծումները» հարցը: Քննարկմանը մասնակցել է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գ...

27.05.2019
ՀՀ ԱԺ խորհուրդը նիստ է գումարել
Մայիսի 27-ին խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը:Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 29-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվել է հերթական նի...

27.05.2019
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 27-ի նիստում Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ Կառավարության հեղինակած «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ դրան կից ներկայացված օրինագծերի փ...

27.05.2019
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 12:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումը՝ այստեղ: ...

27.05.2019
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Բալթյան վեհաժողովի Արեւելյան գործընկերության համաժողովի նիստին մասնակցելու համար 2019 թ. մայիսի 29-ից հունիսի 1-ը ներառյալ Վիլնյուս (Լիտվայի Հանրապետություն) կգործուղվի ՀՀ ԱԺ պատգամավորներ Գայանե Աբրահամյանը եւ Միքայել Զոլյանը: ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի սոցիալական քաղաքականության եւ մարդու իր...

27.05.2019
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 10:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS