National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.4.2005

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
27.04.2005
Խորհրդարանական լսումներ Ազգային ժողովում

Ապրիլի 27-ին Ազգային ժողովում տեղի ունեցան պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախաձեռնած խորհրդարանական լսումները, որոնց թեման էր` «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագիծը: Այս օրինագծից բացի, քննարկվեցին նույնանուն մի օրինագիծ եւս, ինչպես նաեւ մի օրինագիծ, որը փոփոխություններ է  նախատեսում «Դատախազության մասին» ՀՀ օրենքում`  կապված տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության հետ: Պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը նշեց, որ լսումների նպատակը քննարկվող օրինագծերի վերաբերյալ ոլորտի ներկայացուցիչների դիրքորոշումներն ու տեսակետներն իմանալն է, ինչը հնարավորություն կընձեռի օրենքի միջոցով կատարելագործելտեղական ինքնակառավարման մարմինների գործունեության որակը:

ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն իր ելույթում նշեց, որ ՏԻՄ վերաբերյալ բարեփոխումնե րը Հայաստանի` ԵԽ առջեւ ստանձնած պարտավորություններից է, եւ կարեւոր է, որպեսզի դրանք իրագործելուց առաջ լսվեն եւ հաշվի առնվեն համայնքների ղեկավարների, տարածքային կառավարման մարմինների ղեկավարների, ներկայացուցիչների տեսակետները:

ԱԺ նախագահը լսումները կարեւորեց նաեւ սահմանադրական բարեփոխումների տեսանկյունից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սահմանադրական փոփոխությունները վերաբերում են նաեւ տեղական ինքնակառավարման մարմիններին: Մասնավորապես, ասաց ԱԺ նախագահը, առաջարկություն կա, որպեսզի համայնքների ղեկավարներն ընտրվեն 4 տարով, ներկայիս 3-ի փոխարեն, իսկ Երեւանի քաղաքապետի պաշտոնն ընտրովի լինի:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին»օրենքում նախատեսված փոփոխությունները երկու հիմնական նպատակ ունեն` մեծացնել համայնքներումավագանու դերը եւ կարգավորել տեղական ինքնակառավարման մարմինների եւ պետական մարմինների փոխհարաբերությունները:

Զեկուցողը տեղեկացրեց, որ առաջին ընթերցում անցած օրինագծի վերաբերյալ ԵԽ փորձագետների կարծիքը դրական է, հաշվի են առնվել նրանց դիտողությունները: Անդրադառնալով միջհամայնքային միավորումներ ձեւավորելու խնդրին, պարոն Տերտերյանը նկատեց, որ հանրապետության 930 համայնքներից շատերն այնքան փոքր են, որ տեղական ինքնակառավարումը պատշաճ չի կատարվում, ուստիհամայնքները կամ պիտի խոշորացվեն, ինչն այս պարագայում աննպատակահարմար է, կամ պիտի կամավորության սկզբունքով ստեղծվեն միջհամայնքային միավորումներ, ինչի իրավասությունը օրինագծով տրվում է նաեւ կառավարությանը:

Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը ներկայացրեց տեղական ինքնակառավարման մարմիններում, միջհամայնքային միավորումներում ֆինանսական փոխհարաբերությունները: Ըստ փոխնախարարի, կարեւոր է, որպեսզի այս հարցի վերաբերյալ ընդունվի համապատասխան օրենք:

Արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Մալխասյանն իր ելույթում նշեց, որ վարչական հսկողության իրականացումը ՏԻՄ-երում բաժանվել է երկու մասի` իրավական եւ մասնագիտական:

ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի անդամ, հարակից զեկուցող Արմեն Դանիելյանը կարեւորեց փոփոխությունները վարչական հսկողության իրականացման վերաբերյալ հոդվածներում, շեշտվեցհատկապես այն հոդվածը, ըստ որի մարզպետն իրավունք չի ունենալուչեղյալ համարել ՏԻՄ որոշումները. այդ իրավասությունը վերապահվում է բացառապես դատախազությանը:

Զեկուցողներն այնուհետեւ պատասխանեցին ներկաների հարցերին: Ելույթներ ունեցան ներկաներից շատերը, որոնց վերաբերմունքը փոփոխությունների վերաբերյալ միատարր չէր:

Ամփոփելով քննարկումը` հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանն ասաց, որ կառավարության հետ կքննարկվեն եւ հաշվի կառնվեն ներկայացված դիտողություններն ու առաջարկները:

Լսումներին մասնակցում էին պատգամավորներ, մարզպետեր, քաղաքապետեր, համայնքապետեր, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:



27.04.2005
Ոչ պետական դպրոցների հիմնահարցերը քննարկվեցին Ազգային ժողովում
Ապրիլի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց Հայաստանի ոչ պետական դպրոցների 36 տնօրենների հետ: Հանդիպմանը ժամանակ ծավալվեց բաց ու անկաշկանդ քննարկում. խորհրդարանի նախագահը ներկայացրեց կրթական համակարգում կատարվող օրենսդրական փոփոխությունները` ընդունված եւ շրջանառության մեջ գտնվող օրենքներ...

27.04.2005
IP հեռախոսակապով զբաղվող ընկերությունները հնարավորություն կստանան շարունակել իրենց հետագա գործունեությունը
Ապրիլի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց IP հեռախոսակապով զբաղվող ընկերությունների 12 ներկայացուցիչների, որ երկու ամիս առաջ Աժ նախագահի օգնությանն էին դիմել ԱրմենԹելի հետ ինտերնետային հեռախոսակապի ապահովման հարցում խնդիրներ ունենալով: ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ընկերությունների...

27.04.2005
ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնական այցը Վրաստանի Հանրապետություն
Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեի հրավերով` ապրիլի 28-ին ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Թբիլիսի:Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու, խորհրդարանի նախագահ  Նինո Բուրջանաձեի, վարչապետ Զու...

27.04.2005
Քննարկվեցին կրթական համակարգի գործունեությունը կանոնակարգող օրինագծեր
Ապրիլի 27-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեցին ԱԺ պատգամավոր Հրանուշ Հակոբյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Փաստաթղթերի պարտադիր օրինակի մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքում լրացում կատարել...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am