National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
28.03.2019

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
28.03.2019
Ազգային ժողովը գումարել է արտահերթ նիստ
1 / 6

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ, ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ եւ ՀՀ Սահմանադրության 100-րդ ու «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` մարտի 26-ին գումարված Ազգային ժողովի հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո մարտի 28-ին գումարվել է խորհրդարանի արտահերթ նիստ:

Ազգային ժողովը քվեարկությամբ ընդունել է «2019 թվականի մարտի 26-ին գումարված հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո գումարված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգային հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին» որոշման նախագիծը, որով օրակարգային հարցի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կկազմակերպվի առաջին ընթերցմամբ դրա ընդունումից հետո՝ 24 ժամվա ընթացքում:

Առաջին ընթերցումով քննարկվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի խոսքով՝ նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է ՍԴ որոշման կատարմամբ: Նշվել է, որ ՀՀ նախագահը դիմել էր Սահմանադրական դատարան՝ վիճարկելու «ԱԺ կանոնակարգ» եւ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքների դրույթների սահմանադրականությունը: ՍԴ-ն 2018 թ. նոյեմբերի 6-ի որոշմամբ սահմանադրականության տեսակետից խնդրահարույց է գնահատել «ԱԺ կանոնակարգ» օրենքի դրույթները, այդ որոշմամբ բացահայտել «ՍԴ մասին» օրենքի ու «ԱԺ կանոնակարգ» օրենքի մի շարք դրույթների սահմանադրաիրավական բովանդակությունը: Սահմանադրությանը հակասող են ճանաչվել «ԱԺ կանոնակարգ» օրենքի 141-րդ հոդվածի դրույթները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՍԴ դատավորի ընտրության անցկացումը, ներառյալ առաջադրմանը եւ պաշտոնի ստանձնմանը վերաբերող կարգավորումները, էական մանրամասներ բովանդակելու կարգավորումներ են, որոնք պետք է ամրագրվեն «ՍԴ մասին» սահմանադրական օրենքում: Արտակ Զեյնալյանն ընդգծել է, որ վերոնշյալ հանգամանքներով պայմանավորված այս փոփոխությունները կատարելու անհրաժեշտություն է առաջացել:

Սահմանադրական դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս դրույթն անմիջապես ուժի մեջ մտնելու դեպքում կառաջանա իրավական բաց, ուժի մեջ մտնելու ժամկետը հետաձգել է մինչեւ 2019 թ ապրիլի 1-ը:

«Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններով հստակեցվում է ՍԴ դատավորի պաշտոնն ստանձնելու պահը, սահմանվում են իրավասու մարմիններին տեղեկացնելու, ընտրության ժամկետները:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ նախաձեռնության նպատակը ՍԴ որոշման մեջ ամրագրված սահմանադրական ժամկետների հստակեցումն է եւ որոշ տեխնիկական շտկումների ապահովումը: Հանձնաժողովի նախագահը ՍԴ դատավորի պաշտոնում նույն անձի առաջադրման արգելքի մասով կարծիք է հայտնել, որ դա կսահմանափակի մարդու ընտրելու եւ ընտրվելու իրավունքը:

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր ելույթում հիշեցրել է պատգամավորներին, որ խնդիրն ընդամենը ՍԴ կայացրած որոշմանը հետեւելն է, այն է՝ «ԱԺ կանոնակարգ» օրենքի 141-րդ հոդվածի դրույթները սահմանել «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով:

Վլադիմիր Վարդանյանը եւ Արտակ Զեյնալյանը պարզաբանումներ են ներկայացրել պատգամավորների հնչեցրած որոշ դիտարկումների վերաբերյալ:

Խորհրդարանը քվեարկության արդյունքում 117 կողմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունել է քննարկված օրենսդրական փաթեթը:

Ազգային ժողովն արտահերթ նիստի աշխատանքը կշարունակի մարտի 29-ին՝ ժամը 11:00-ին:


28.03.2019
Խորհրդարանը շարունակել է Կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի քննարկումը
ՀՀ Ազգային  ժողովը մարտի 28-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: «Հայաստանի Հանրապետության Կառավարության 2018 թվականի հունիսի N 581-Ա որոշմամբ հավանության արժանացած՝ ՀՀ Կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցի շրջանակներում պատգամավորները  հարցեր են ուղղ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS