National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
5.4.2005

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
05.04.2005
Հանդիպում ուսանողների հետ

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահ Հերման դե Կրոոն ապրիլի 5-ին այցելեց Կովկասում տարածաշրջանային եվրոպական ակադեմիաեւ հանդիպեց ակադեմիայի եւ ֆրանսիական համալսարանի ուսանողների ու դասախոսական անձնակազմի հետ:Պարոն Հերման դե Կրոոն ասաց, որ իր երկրի համար կարեւոր է բոլոր պետությունների հետ ունենալ լավ հարաբերություններ, իսկ այս այցը Հայաստան հնարավորություն կտա մի շարք ոլորտներում հաստատել համագործակցության լուրջ հիմքեր: Պարոն դե Կրոոն նշեց, որ Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատը որդեգրել է խորհրդարանական դիվանագիտության քաղաքականությունը: Ներկայացուցիչների պալատի նախագահը ողջունեց այն հանգամանքը, որ Հայաստանը ձգտում է հատկապես կրթության ոլորտում տարածաշրջանում առաջատար դիրք գրավել:

Պատասխանելով ուսանողներից մեկի այնհարցին, թե որքանո՞վ է հնարավոր Բելգիայի բարձրագույնուսումնական հաստատություններում կազմակերպել հայ ուսանողների վերապատրաստումը, պարոն Հերման դե Կրոոն ասաց, որ դա միանգամայն հնարավոր է, առավել եւս, որ Հայաստանը միացել է Բոլոնիայի գործընթացին, ինչը ենթադրում է միասնական եվրոպական կրթական դաշտ: «Մենք որոշել ենք զարգացնելնոր հարեւանության ծրագիրը»-ավելացրեց Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահը:

Ուսանողներից մեկին հետաքրքրում էր Հերման դե Կրոոյի դիրքորոշումը համընդհանուր եվրոպական Սահմանադրության վերաբերյալ:«27 երկրներից մի քանիսի ղեկավարները համարում են, որ դա այնքան լուրջ փաստաթուղթ է, որ հարկ է իմանալ յուրաքանչյուր քաղաքացու տեսակետը, հետեւաբար գործընթացը պահանջում է երկար ժամանակ: Ինչպիսին էլ լինեն մոտեցումները, փաստաթուղթը հիմնարար է ու խիստ կարեւոր»,-ասաց պարոն Հերման դե Կրոոն:

Վերջում Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահը տեղեկացրեց, որ այսօր երեկոյան ինքը կմեկնի Վրաստան,այնտեղից էլ` Ադրբեջան, տարածաշրջանի մասին փորձելով կազմել լիարժեք պատկերացում:


05.04.2005
Բացահայտել հայ ադամանդագործության ամբողջ ներուժը
ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահ նորին գերազանցություն պրն. Հերման Դե Կրոոյի մասնակցությամբապրիլի 5-ին խորհրդարանում կազմակերպվելէր հանդիպում բելգիացի խորհրդարանականների եւ հայ ադամանդագործների միջեւ: Եվրամիության եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am