National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
03.11.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
03.11.2018
Խորհրդարանը շարունակել է պետական բյուջեի նախագծի քննարկումները ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում
1 / 18

Նոյեմբերի 3-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Գեւորգ Կոստանյանի եւ Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Քննարկվել են «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված իշխանության պետական եւ դատական մարմիններին, մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին հատկացվելիք եկամուտները եւ ծախսերը:

ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձել է բյուջետային փաստաթղթի կազմման հիմնական առանձնահատկություններին՝ հարկաբյուջետային կանոնների բազմություն, ծրագրային ձեւաչափով բյուջեի ներկայացում, արտաբյուջետային շրջանառությունների արտացոլում ծրագրերում: Այս շարքում նա նշել է նաեւ կառավարման համակարգում ընթացող զարգացումները, մասնավորապես կառուցվածքային փոփոխությունները, նույն կառուցվածքի փոփոխության շրջանակում կառավարման մարմինների ղեկավար կազմի եւ աշխատակիցների հարաբերակցության, ինչպես նաեւ կառուցվածքային ստորաբաժանումների վերանայումը: Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ կառավարման ապարատում նախատեսվում է պարգեւատրման ֆոնդի ստեղծում:

Այնուհետեւ ոլորտների պատասխանատուներն անդրադարձել են իրենց բնագավառներում պետական բյուջեի հատկացումներին եւ հաջորդ տարի իրականացվելիք ծրագրերին:

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը, ներկայացնելով գալիք տարվա բյուջետային հայտը, ընդգծել է, որ հատկացվելիք գումարն ուղղվելու է կանոնադրական խնդիրների լուծմանը՝ Սահմանադրությամբ վերապահված նախագահի լիազորությունների իրականացման պատշաճ ապահովմանը: Նշվել է, որ 2019 թվականին նախագահի աշխատակազմի համար նախատեսվում է 1 մլրդ 183 մլն 834 հազար դրամ, որը նախորդ տարվա համեմատ պակաս է 741 մլն-ով: Էներգետիկ ծառայությունների մասով 36 մլն դրամի նվազեցում է նախատեսվում, տրանսպորտային միջոցների մասով՝ մոտ 10 մլն դրամի: Ավելացում նախատեսվում է միայն «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով՝ 5 մլն դրամի չափով, որը կուղղվի անձնակազմի վերապատրաստմանը: Էմիլ Տարասյանը նշել է, որ մեկնարկ է տրվելու ընդհանուր ռազմավարական պլանավորման գործընթացին, որը կօգնի առավել հիմնովին անդրադառնալու նաեւ ծրագրային բյուջետավորմանը: Նախատեսվում է 2008 թվականից հին մեքենաների օտարում. գումարը կուղղվի պետական բյուջե:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը նշել է, որ Ազգային ժողովի կողմից իրականացվում է «ՀՀ Ազգային ժողովի լիազորությունների իրականացման ապահովում» ծրագիրը, որի նպատակն է օրենսդրական դաշտի արդյունավետ ապահովումը եւ կատարելագործումը: Ծրագրում ընդգրկված 4 միջոցառման ընդհանուր գումարը կազմում է 5 մլրդ 254 մլն դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 399 մլն դրամով:

«Ազգային ժողովի գործունեության ապահովում, օրենսդրական, վերլուծական եւ ներկայացուցչական ծառայություններ» միջոցառման գծով նախատեսվել է շուրջ 4 մլրդ 968 մլն դրամ, «Միջազգային խորհրդարանական կազմակերպություններին ՀՀ անդամակցության վճարներ» միջոցառման գծով՝ շուրջ 180 մլն դրամ, «ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողների վերապատրաստում» միջոցառման համար կտրամադրվի 1 մլն 211.0 հազ. դրամ, իսկ «Ազգային ժողովի տեխնիկական հագեցվածության բարելավում» միջոցառման գծով՝ 104 մլն 060.5 հազ. դրամ:

Աշխատանքի վարձատրության համար գալիք տարվա բյուջեի նախագծով հատկացվել է 3 մլրդ 632 մլն դրամ:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը նշել է, որ 2019թ. կկազմակերպվեն առնվազն 48 հերթական եւ 23 արտահերթ նիստեր, 28 խորհրդարանական լսումներ եւ 25 բրիֆինգներ, կընդունվեն առնվազն 380 օրենքներ եւ ԱԺ որոշումների նախագծեր: Կիրականացվեն պաշտոնական պատվիրակությունների ծրագրավորված մոտ 23 փոխայցեր, ինչպես նաեւ բարեկամական խմբերի 7-10 այցեր: Արա Սաղաթելյանն ընդգծել է, որ պատշաճ կլուսաբանվեն Ազգային ժողովի աշխատանքները, եթեր կհեռարձակվի «Խորհրդարանական շաբաթ» հեռուստահաղորդաշարը:

Խորհրդարանի աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ առավել արդյունավետ կիրականացվեն ԱԺ վերահսկողական գործառույթները եւ օրենսդրական գործունեությունը, կբարելավվեն պատգամավորների ու աշխատակազմի գործունեության նյութատեխնիկական պայմանները: Զեկուցողը նշել է, որ նախատեսված 104 մլն 060,5 հազ. դրամով ձեռք կբերվեն 100 համակարգիչ, 50 տպիչ, գույք, կստեղծվի նոր օպտիկամալուխային ցանց, ներքին ռադիոհանգույց, կարդիականացվի սերվերային համակարգը:

Արա Սաղաթելյանը բարձրացրել է ԱԺ շենքի, շինությունների կապիտալ ու ընթացիկ վերանորոգման խնդիրը՝ նշելով, որ կառավարությունը մերժել է այս հարցում ԱԺ աշխատակազմի հայտը: Գումար չի նախատեսվել «Շենքերի եւ կառույցների ընթացիկ նորոգում եւ պահպանում» հոդվածով, ինչպես նաեւ վարչական օբյեկտների հիմնանորոգման համար, ինչը նշանակում է, որ շենքն ու օժանդակ տարածքները, որոնք անընդհատ վերանորոգման եւ պահպանման կարիք ունեն, կարող են վտանգվել: Արա Սաղաթելյանն այս հարցով կրկին դիմել է կառավարությանը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը նշել է, որ 2019 թվականի ծրագրային բյուջետավորմամբ պայմանավորված 11 ծրագիր է նախատեսվել՝ 41 միջոցառմամբ. դրանց իրականացման համար նախատեսվել է 20 մլրդ 697 մլն դրամ: Նախատեսվում է համապատասխան փաստաթղթերի կազմում, հանրային իրազեկման միջոցառումների իրականացում, դոնոր կազմակերպությունների հետ աշխատանքների համակարգում: Կիրականացվի ինստիտուցիոնալ ներկա խնդիրների եւ գործելակերպի համապատասխանության գնահատում: Աշխատակազմի ղեկավարը ներկայացրել է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Տարածքային զարգացման հիմնադրամի շրջանակում ՀՀ տարածքում ջրագծերի, առողջապահության, կրթության, մշակույթի, ենթակառուցվածքների ոլորտների վերականգնման եւ շինարարական աշխատանքներին վերաբերող ծրագիրը, անդրադարձել տեսչական մարմինների գործունեությանը:

ՍԴ պահպանման ծախսերը կազմում են շուրջ 704 մլն դրամ: ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրել է, որ էներգետիկ, կապի, ապահովագրական եւ տեղեկատվական ծառայությունների ապահովման գծով եւ տրանսպորտային նյութերի ձեռքբերման հարցում խնայողություններ են նախատեսվել: Բանախոսը բարձրացրել է ՍԴ վարչական շենքի վերանորոգման հարցը:

Ըստ ՀՀ ԲԴԽ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի՝ Բարձրագույն դատական խորհրդի եւ ՀՀ դատարանների բյուջետային հայտը կկազմի շուրջ 12 մլրդ 380 մլն դրամ: Նա ներկայացրել է ոլորտում իրականացվող քայլերն ու միջոցառումները: Կիրականացվի 19 միջոցառում:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշել է, որ ՄԻՊ աշխատակազմին կհատկացվի 452 մլն 644 հզր դրամ: Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ աշխատակազմն այս տարի աշխատում է գերծանրաբեռնված, աճել է ՄԻՊ աշխատակազմին ուղղված դիմոմ-բողոքների թիվը: Նա ընդգծել է, որ երկրի իրավական համակարգի կատարելագործման հարցերում ՄԻՊ աշխատակազմն ունի զգալի ներգրավվածություն՝ ներկայացնելով տարբեր ուղղություններով կատարված աշխատանքը:

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը նշել է, որ նախարարությանը գործառույթների իրականացման համար կտրամադրվի 1 մլրդ 229 մլն 647 հզր դրամ: «Արդարադատության ոլորտում քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում, խորհրդատվության, մոնիթորինգի իրականացում» ծրագրով նախատեսվում է 1 մլրդ 318 մլն 999 հազար դրամ, «Քաղաքացիական կացության ակտերի գրանցում» ծրագրով՝ 325 մլն 700 հազար դրամ, Դատական եւ հանրային պաշտպանության ծրագրերով՝ 612 մլն 551 հազար դրամ, «Քրեակատարողական ծառայություններ» ծրագրով՝ 10 մլրդ 254 մլն 899 հզր դրամ, «Իրավական իրազեկում եւ տեղեկատվության ապահովում» ծրագրով՝ 666 մլն 487 հազար դրամ, «Արդարադատության համակարգի աշխատողների վերապատրաստում եւ հատուկ ուսուցում» ծրագրով՝ 594 մլն 98 հազար դրամ: 

ՀՀ դատախազության գլխավոր քարտուղար Համայակ Նավասարդյանի տեղեկացմամբ՝ դատախազությանը նախատեսվում է ֆինանսավորել հետեւյալ 3 ծրագրերի գծով՝ «Դատավարական ղեկավարում եւ դատախազական հսկողություն»՝ 5 մլրդ 39 մլն դրամի չափով, «Մասնագիտական ուսուցում եւ որակավորման բարձրացում»՝ 17 մլն 66 հզր դրամի չափով եւ «Փորձաքննությունների ծառայություններ»՝ 284 մլն դրամի չափով:

ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը տեղեկացրել է, որ նախորդ տարվա համեմատ կրճատվել են գործուղումների ծախսերը: Դրամական խրախուսումների մասով կա 24 մլն դրամի աճ:

ՀՀ քննչական կոմիտեի գալիք տարվա հատկացումները ներկայացրել է դեպարտամենտի ղեկավար Արամ Նիկոյանը: Բյուջետային հայտով կիրականացվի 1 ծրագիր եւ 5 միջոցառում, կտրամադրվի 7 մլրդ 839 մլն դրամ, որը 25.8 տոկոսով ավելի է նախորդ տարվանից:

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ ապարատի պահպանման ծախսերը կկազմեն 723 մլն 600 հազար դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 15.3 տոկոսով:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի խոսքով՝ ԿԸՀ պահպանման ծախսերը կկազմեն 360 մլն 907 հազար դրամ, որի հիմնական մասը կուղղվի աշխատավարձի վարձատրությանը: Ընտրությունների կազմակերպման եւ անցկացման համար կտրամադրվի 734 մլն դրամ:

2019 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները կշարունակվեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նոյեմբերի 5-ի համատեղ նիստում:


03.11.2018
Տեղի կունենա ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստ
Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12:00-ին, նոր մասնաշենքի 414 դահլիճում տեղի կունենա ՀՀ գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման եւ բախշման համակարգերի գործունեությունը, գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը: ...

03.11.2018
Արա Բաբլոյանը ներկա է գտնվել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի 16-րդ առաջնության բացման արարողությանը
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 3-ին ներկա է գտնվել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի 16-րդ առաջնության բացման արարողությանը, որին մասնակցում են շուրջ 400 գիտակ՝ 26 երկրից: ՀՀ ԱԺ նախագահն իր ողջույնի խոսքն է հղել մասնակիցներին: «Հարգելի՛ կազմակերպիչներ եւ մասնակիցներ, Հարգելի՛ տիկնայք եւ պարոն...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS