National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
01.11.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
01.11.2018
Խորհրդարանն ընդունել է համաներում հայտարարելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը
1 / 5

Նոյեմբերի 1-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ քննարկվել եւ միաձայն ընդունվել է «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում առաջարկներ են ներկայացրել թե՛ կառավարությունը, թե՛ պատգամավորները. ընդունվել են ոչ բոլորը:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ տվել դրական եզրակացություն:

Ելույթներ են ունեցել պատգամավորները:

Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է ցմահ ազատազրկման դատապարտվածների խնդիրներին եւ նշել, որ 93-ից 14-ը, զոհ են բանակային անառողջ հարաբերությունների: Ըստ պատգամավորի՝ անհրաժեշտ է վերանայել այդ գործերը, որոնք կազմվել են՝ հիմնվելով մեկ վկայի ցուցմունքի վրա: Նա կարեւորել է նաեւ բանտից դուրս եկող քաղաքացիների՝ հասարակությանն ինտեգրելու հարցը:

Հայկ Բաբուխանյանն անհասկանալի է համարել կառավարության դիրքորոշումը՝ կարծիք հայտնելով, թե վերջինս համաներումը տարածում է «իր քաղաքական քիմքին հաճելի» մարդկանց վրա. ակտում առկա է խտրական վերաբերմունք քաղաքացիների նկատմամբ: Պատգամավորը տեղեկացրել է, որ կողմ է քվեարկելու համաներման փաթեթին՝ բացառությամբ առաջին նախագծի 11-րդ կետի, որը վերաբերում է ՊՊԾ գունդը գրաված անձանց ազատ արձակմանը:

Ալիկ Սարգսյանն ընդհանուր առմամբ դրական է գնահատել համաներման ակտը՝ միաժամանակ անդրադառնալով դրա արդյունքում ի հայտ եկող խնդիրներին: Նրա համոզմամբ՝ պետք է լուծել նաեւ համաներվող անձանց աշխատանքի տեղավորելու հարցը, այլապես կլինեն կրկնահանցագործություններ:

Էդմոն Մարուքյանը եւս անդրադարձել է ՊՊԾ գնդի գրավման դեպքին եւ նշել, որ եթե համաներումը տարածվելու է նաեւ այդ գունդը գրավող անձանց վրա, ապա պետք է շատ ավելի փոքր հանցանքներ գործած անձինք համաներվեն: «Այստեղ խնդիր կա, պետք է վերանայել այս հարցը»,-ասել է նա:

Արտահերթ ելույթում ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ողջունել է կառավարության՝ համաներում հայտարարելու քայլը: ԱԺ նախագահի տեղակալն անդրադարձել է ՊՊԾ գնդի գրավման հարցին՝ այն համարելով հարձակում Հայաստանի Հանրապետության վրա: Էդուարդ Շարմազանովն անթույլատրելի է համարել ՊՊԾ գունդը գրավողներին համաներելը՝ ընդգծելով, որ դա կարող է վատ նախադեպ դառնալ: «Սրանով ական է դրվում մեր պետականության տակ»,-շեշտել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն ի պատասխան պատգամավորների կողմից բարձրացված հարցերի ընդգծել է, որ համաներման ակտով պատժի կրումից չեն խուսափելու եւ չեն համաներվելու այն մեղադրյալները, որոնք դատապարտվել են սպանություն կատարելու համար: Բացի այդ համաներումից չեն օգտվելու նաեւ այն դատապարտյալները, որոնց վերաբերյալ առարկություններ կլինեն պատանդառվածներից կամ մարմնական վնասվածքներ ստացածներից:

Արտակ Զեյնալյանն անդրադարձել է նաեւ ցմահ ազատազրկման դատապարտված որոշ անձանց դատական գործերը վերանայելու հարցին՝ նշելով, որ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված է այդպիսի մեխանիզմ, եւ ողջունելի է այդ գործերի վերանայումն ու կասկածների փարատումը:

Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը:


01.11.2018
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում սկսվել են «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները
Նոյեմբերի 1-ին ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում սկսվել են «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները, որին ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը եւ Միքայել Մելքումյանը, կառավարության անդամներ, պատգամավորներ: Հ...

01.11.2018
Խորհրդարանը երկրորդ անգամ վարչապետ չընտրեց
Նոյեմբերի 1-ին «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի երրորդ մասի համաձայն՝ իրավունքի ուժով գումարվել է Ազգային ժողովի հատուկ նիստ՝ քննարկելու վարչապետի ընտրության հարցը: Խորհրդարանի նախագահը տեղեկացրել է, որ Սահմանադրության 149-րդ հոդվածի երկրորդ մասով եւ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադ...

01.11.2018
Բելգիայից ժամանած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Բելգիայի Ներկայացուցիչների պալատի անդամ Ժան-Ժակ Ֆլաոյի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 1-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ են խոնարհել 1915 թվականի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:...

01.11.2018
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի փակ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է համաներում հայտարարելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը
ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 1-ին Գեւորգ Կոստանյանի նախագահությամբ կայացած արտահերթ նիստում փակ ընթացակարգով երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին ...

01.11.2018
Հայտարարություններ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԵՏԻ (ՄԱՍՆԱԳԵՏԻ) (ծածկագիր` 1-2.2...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS