National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
29.10.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
29.10.2018
Ազգային ժողովը չի ընդունել Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները
1 / 2

Խորհրդարանը Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ հոկտեմբերի 29-ին գումարել է արտահերթ նիստ: Օրակարգում ընդգրկված էր ՀՀ ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Գեւորգ Պետրոսյանի, Լենա Նազարյանի, Ալեն Սիմոնյանի, Վահե Էնֆիաջյանի եւ Էդմոն Մարուքյանի հեղինակած «ՀՀ ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Օրենսդրական առաջարկի համահեղինակ Գեւորգ Պետրոսյանն անդրադարձել է հիմնարար փոփոխություններին, որոնք մասնավորապես վերաբերել են ռեյտինգային ընտրակարգի վերացմանը, պարզ համամասնական ընտրակարգին անցմանը, խորհրդարան մուտք գործելու շեմի իջեցմանը, բոնուսային համակարգի վերանայմանը, ընտրագրավի գումարի նվազեցմանը:

Պատգամավորի համոզմամբ՝ բարեփոխված օրենսգիրքը կնպաստի նախընտրական պայքարում քաղաքական բաղադրիչի ուժեղացմանը եւ խորհրդարանում քաղաքական բազմակարծության ապահովմանը:

Գեւորգ Կոստանյանը հարակից զեկույցում նշել է, որ փաթեթը ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն: Խոսելով ռեյտինգային կամ համամասնական բաց համակարգերից՝ Գեւորգ Կոստանյանը նշել է, որ յուրաքանչյուր ընտրական համակարգի կիրառում պայմանավորված է տվյալ երկրի քաղաքական նպատակահարմարությամբ: Զեկուցողն առաջարկել է կողմ քվեարկել նախաձեռնությանը՝ համոզմունք հայտնելով, որ այն կնպաստի երկրում կուսակցական կայուն եւ կայացած համակարգի ստեղծմանը:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ կառավարությունը փաթեթի վերաբերյալ չունի առաջարկություններ եւ դիտողություններ:

Օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ ելույթ են ունեցել պատգամավորները:

Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ Ընտրական նոր օրենսգիրքն առաջարկում է ընտրական հարաբերությունների արդար եւ հավասարակշռված պահանջներ: Պատգամավորը հորդորել է կողմ քվեարկել:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը խորհրդարանական կառավարման երկրի համար կարեւորել է անցումը համամասնական ընտրական համակարգին: Նա նշել է, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու:

Տիգրան Ուրիխանյանի դիտարկմամբ՝ նոր ընտրական օրենսգիրքն ընդունելուն կողմ են բոլոր քաղաքական ուժերը, բացի ՀՀԿ-ից:

Գեւորգ Գորգիսյանը տեղեկացրել է, որ նոր օրենսգրքով ազգային փոքրամասնություններին վերաբերող կարգը մնացել է անփոփոխ:

Էդմոն Մարուքյանը կողմ է արտահայտվել նոր օրենսգրքի ընդունմանը՝ հույս ունենալով, որ գործարարությունը կտարանջատվի քաղաքականությունից, ինչը քաղաքական համակարգի առողջացման կարեւոր հիմքն է:

Արմեն Աշոտյանը նշել է, որ ՀՀԿ-ն դեմ է քվեարկելու: Պատգամավորի դիտարկմամբ՝ եվրոպական որեւէ երկրում ընտրություններից 40 օր առաջ չի փոխվում Ընտրական օրենսգիրք:

Ներկայացնելով ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության տեսակետը՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու փաթեթին՝ նպատակ ունենալով վերականգնել երկրի քաղաքական դաշտը: Պատգամավորը հորդորել է կողմ քվեարկել նախաձեռնությանը՝ ՀՀ քաղաքացու կամքն արտահայտող ընտրություններ անցկացնելու համար:

Արտահերթ ելույթում ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ նախագծի վերաբերյալ չկա փոխհամաձայնություն: ԱԺ փոխնախագահը դեմ է ընտրություններից 42 օր առաջ Ընտրական օրենսգրքի փոփոխմանը:

Եզրափակիչ ելույթում Գեւորգ Պետրոսյանն ընդգծել է, որ պատգամավորներից ոչ ոք չի քննադատել օրենսդրական փաթեթով առաջարկվող փոփոխությունների իրավաբանական որակը, ինչը կարեւոր հանգամանք է ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու տեսանկյունից: Նա տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը կողմ է քվեարկելու փաթեթին:

Քվեարկության արդյունքում օրենսդրական փաթեթը չի ընդունվել: Կողմ է քվեարկել 62 պատգամավոր, դեմ՝ 2-ը: Փաթեթի ընդունման համար անհրաժեշտ էր 63 կողմ ձայն:

Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը:


29.10.2018
Քննարկվել են հայ-բելգիական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր
ՀՀ ԱԺ Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի ղեկավար Տաճատ Վարդապետյանը, խմբի անդամներ Հովիկ Աղազարյանը եւ Արմեն Ռուստամյանը հոկտեմբերի 29-ին հանդիպել են Բելգիայի Ներկայացուցիչների պալատի անդամ Ժան-Ժակ Ֆլաոյի գլխավորած պատվիրակության հետ: Քննարկվել են հայ-բելգիական հարաբերությունների զարգացմանը եւ երկու ժ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS