National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
29.10.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
29.10.2018
Քննարկվել են հայ-բելգիական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր
1 / 1

ՀՀ ԱԺ Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի ղեկավար Տաճատ Վարդապետյանը, խմբի անդամներ Հովիկ Աղազարյանը եւ Արմեն Ռուստամյանը հոկտեմբերի 29-ին հանդիպել են Բելգիայի Ներկայացուցիչների պալատի անդամ Ժան-Ժակ Ֆլաոյի գլխավորած պատվիրակության հետ:

Քննարկվել են հայ-բելգիական հարաբերությունների զարգացմանը եւ երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին, կարեւորվել արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացումը: Այս համատեքստում հայ խորհրդարանականներն ընդգծել են, որ Հայաստանն ընթանում է ժողովրդավարության զարգացման ուղիով, որի վկայությունը մեր երկրում տեղի ունեցած անցնցում իշխանափոխության գործընթացն է:

Ժան-Ժակ Ֆլաոն եւս կարեւորել է հայ-բելգիական բարեկամական կապերի ընդլայնումը: Հայաստանն աշխարհին ճանաչելի դարձնելու հարցում նա ընդգծել է զբոսաշրջության զարգացումը՝ նշելով, որ Հայաստանն այդ առումով ունի առավելություն՝ Եվրոպան հայ ժողովրդին ճանաչում է Սփյուռքի միջոցով:

Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանը:


29.10.2018
Ազգային ժողովը չի ընդունել Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները
Խորհրդարանը Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ հոկտեմբերի 29-ին գումարել է արտահերթ նիստ: Օրակարգում ընդգրկված էր ՀՀ ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Գեւորգ Պետրոսյանի, Լենա Նազարյանի, Ալեն Սիմոնյա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS