ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 21-ի երեկոյան տիկնոջ հետ մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում ներկա է գտնվել Երեւանի հիմնադրման 2800-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված տոնական գալա համերգին:
Միջոցառմանը ներկա են եղել նաեւ ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր: