Միջխորհրդարանական միության 139-րդ վեհաժողովին մասնակցելու համար 2018 թվականի հոկտեմբերի 13-19-ը ներառյալ Ժնեւ (Շվեյցարիայի Համադաշնություն) կգործուղվեն ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Շուշան Սարդարյանը, Ալեն Սիմոնյանը եւ Շաքե Իսայանը:
Աշխարհի կին պառլամենտականների կոնֆերանսի աշխատանքներին մասնակցելու եւ մի շարք աշխատանքային հանդիպումներ ունենալու համար 2018 թվականի նոյեմբերի 7-10-ը ներառյալ Լոնդոն (Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն) կգործուղվի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը: