National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
02.10.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
02.10.2018
Խորհրդարանն սկսել է հերթական նիստերի աշխատանքը
1 / 5

ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 2-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը:

Պատգամավորները քննարկել ու հաստատել են Ազգային ժողովի վեցերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերը:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի առաջարկով պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են հռչակավոր երգիչ, երգահան, դերասան, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի հիշատակը: ԱԺ նախագահը մասնավորապես ասել է.

«Երեկ կյանքից հեռացավ աշխարհահռչակ երաժիշտ, մեծ արտիստ, մեր ազգի մեծ բարեկամ Շառլ Ազնավուրը: Ես ոչ միայն կորցրեցի, ինչպես դուք բոլորդ, հռչակավոր մի անձնավորության եւ մեր ազգի զավակի, այլեւ կորցրեցի իմ լավ բարեկամին ու գործընկերոջը: Երկրաշարժից ի վեր համագործակցել ենք՝ հանուն Հայաստանի երեխաների առողջության, նրանց ապագայի, իրականացրել բազմաթիվ համատեղ ծրագրեր: Այն զգացմունքները, որոնք կան իմ մեջ՝ հանդեպ Շառլ Ազնավուրի, կապված են միմիայն նրա կեցվածքի, նրա բարի եւ ազնիվ հմտությունների եւ այն ամենի հետ, ինչ նա տվեց ոչ միայն հայ ազգին, այլեւ ողջ աշխարհին»:

Շառլ Ազնավուրի գործունեությանն ուղղված գնահատանքի ու դրվատանքի խոսք է ասել նաեւ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Խորհրդարանն այնուհետեւ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մինասյանի, Սամվել Նիկոյանի եւ Գեւորգ Գորգիսյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի մասին« ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը , որը Հաշվեքննիչ պալատի կողմից խորհրդարանին եզրակացություններ տալու ժամկետների սահմանմանն էր վերաբերում: Ըստ հիմնական զեկուցող Գագիկ Մինասյանի՝ առաջարկվող փոփոխություններն առավել արդյունավետ կդարձնեն խորհրդարանի եւ Հաշվեքննիչ պալատի համագործակցությունը:

Նախագծի վերաբերյալ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Սամվել Նիկոյանը:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին« օրենքի նախագիծը , որը հեղինակել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանը, Վահրամ Բաղդասարյանը եւ Անդրանիկ Հարությունյանը:

ԱԺ փոխնախագահի տեղեկացմամբ՝ առաջարկվում է ամրագրել, որ կառավարության ներկայացուցիչը պարտադիր պետք է ներկա լինի ԱԺ նիստին, եթե նա հանդես է գալիս որպես հարակից զեկուցող: Նշենք, որ այժմ գործում է «կարող է» ներկա լինել ձեւակերպումը:

Նախագիծը հեղինակները համալրել են երկու այլ դրույթով: Դրանցից մեկով առաջարկվում է սահմանել, որ ԱԺ Քննիչ հանձնաժողովի նիստին պետք է պարտադիր ներկա լինեն նաեւ այն պաշտոնատար անձինք, ովքեր հանձնաժողովի կողմից քննվող հարցի ժամանակ զբաղեցրել են պաշտոն, սակայն հանձնաժողով հրավիրվելու ժամանակ ազատված են տվյալ պաշտոնից: Պաշտոնների ցանկը նշված է »ԱԺ կանոնակարգ« սահմանադրական օրենքում: Առաջարկի հեղինակը ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն է: Այն ընդունելի է եղել Քննիչ հանձնաժողովի անդամների կողմից:

Երկրորդ առաջարկը վերաբերում է ՀՀ ԱԺ հերթական, հատուկ, կամ արտահերթ նիստերի բնականոն գործունեության ապահովմանը: Փոփոխությունը վերաբերում է այն դեպքերին, երբ խոչընդոտվում է ԱԺ նիստի իրավազորության ապահովումը, որպեսզի խորհրդարանն սկսի իր աշխատանքը, կամ խոչընդոտվում է պատգամավորների մասնակցությունը նիստին: Առաջարկվում է այս դեպքերում ԱԺ նիստը համարել ընդհատված, այլ ոչ թե չկայացած:

ՀՀ ԱԺ պետական-իրավական  եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը նախագծի վերաբերյալ դրական էր, այն ներկայացրել է հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Մախմուդյանը:

ՀՀ կառավարության եզրակացությունը դրական էր առաջին առաջարկի վերաբերյալ, բացասական՝ երկրորդի դեպքում:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ առաջարկվող կարգավորումն ունի քաղաքական դրդապատճառներ, բացի այդ այն թերի է, հապճեպ ներկայացված:

Էդմոն Մարուքյանը եւս իր ելույթում առաջարկը պայմանավորել է քաղաքական դրդապատճառներով եւ նշել, որ այն չի լուծելու այն խնդիրները, որոնք նկատի են առնվել նախագիծը մշակելիս:

Նա տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին:

Գեւորգ Պետրոսյանը գործընկերներին հորդորել է նախագիծը դիտարկել իրավական հարթությունում եւ չզբաղվել քաղաքական գուշակություններով: Նա շեշտել է, որ նախագծի նպատակը պետական մարմնի բնականոն գործունեության ապահովումն է:

Պատգամավորները հաջորդիվ երկրորդ ընթերցմամբ քննարկել են «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանը տեղեկացրել է, որ արագ արձագանքմանը երբեմն խոչընդոտում է արտակարգ դեպքի վայրի տեղորոշումը, ուստի անհրաժեշտություն կա համապատասխան ծառայություններում ներդնել տեղորոշման համակարգ: Նախագծի ընդունման դեպքում այդպիսի համակարգեր կներդրվեն 112, 911, ՀՀ ոստիկանության եւ շտապ օգնության 1-02 եւ 1-03 ծառայություններում:

Նախագծի վերաբերյալ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Ազատ տնտեսական գոտիների մասին« ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը , որի նպատակը տնտեսական միջավայրի եւ գործող չորս ազատ գոտիների բարեփոխումն է:

Արամ Սարգսյանը ներկայացրել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Արծվիկ Մինասյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել նաեւ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը : Ըստ այդմ, լիցենզիա ստանալու համար դիմած եւ դրական եզրակացություն ստացած հայտատուն կարող է սահմանված պետական տուրքը վճարել 5 օրվա ընթացքում՝ գործող 1 օրվա փոխարեն:

Խորհրդարանը քննարկել է նաեւ ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության 28 պատգամավորի պահանջով ստեղծված «ՀՀ գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման եւ բաշխման համակարգերի գործունեությունը, գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունն ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» հարցը , որը ներկայացրել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը:

Նա առաջարկել է հանձնաժողովի անդամների համամասնությունը սահմանել այսպես՝ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցություն՝ 5, ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցություն՝ 3, ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցություն՝ 2, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցություն՝ 1 անդամ:

Քննարկված հարցերի վերաբերյալ քվեարկությունները կկայանան ՀՀ ԱԺ հոկտեմբերի 3-ի նիստում:

Օրվա վերջին նիստում պատգամավորները հանդես են եկել հայտարարություններով:


02.10.2018
Գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ հոկտեմբերի 2-ին` ժամը 19:40-ին, գումարվել է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ: Քանի որ քարտերը հավաքված են եղել, ԱԺ ժամանա...

02.10.2018
Կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ հոկտեմբերի 2-ին` ժամը 19:30-ին, կգումարվի Հայաստանի Հանրապետությ...

02.10.2018
«Շառլ Ազնավուրը միշտ կմնա բոլորի մտքերում ու սրտերում». Արա Բաբլոյան
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ հոկտեմբերի 2-ին այցելել է Երեւանի «Ազնավուր» կենտրոն եւ գրառում կատարել ի հիշատակ Շառլ Ազնավուրի բացված սգո մատյանում: Տեղական եւ արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS