National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
26.06.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
26.06.2018
Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ ամառային նստաշրջանում
1 / 1

«Հարգելի գործընկերներ,

ապրիլյան նստաշրջանում Վեհաժողովը քննարկեց ԵԽԽՎ անկախ հետաքննչական մարմնի զեկույցը Վեհաժողովում կոռուպցիոն սխեմաների եւ սկանդալների վերաբերյալ: 219 էջից բաղկացած զեկույցը գրեթե ամբողջությամբ նվիրված էր ԵԽԽՎ-ում լոբբինգին եւ Վեհաժողովի պատգամավորներին կաշառելու Ադրբեջանի հանցավոր գործարքներին: Զեկույցում Ադրբեջանը հիշատակվում է 942 անգամ եւ զեկույցի եզրահանգումը մեկն է՝ տարիներ շարունակ ԵԽԽՎ-ում գործել է հստակ կոռուպցիոն սխեմա, որտեղ հիմնական դերը վերապահված է եղել ադրբեջանական Լանդրամատին, այսպես կոչված «խավիարային դիվանագիտությանը»: Եւ ինչպես իր վկայության մեջ նշել էր ԵԽ-ում Ադրբեջանի նախկին ներկայացուցիչ Արիֆ Մամեդովը, Ադրբեջանը 30 միլիոն եվրոյի կաշառք է տվել ԵԽԽՎ-ում: Մեր կառույցում Ադրբեջանի օգտին անօրինական գործունեություն ծավալած անձանց մեջ, ըստ զեկույցի, կան ինչպես նախկին, այնպես էլ գործող պատգամավորներ, որոնց պատվավոր ցուցակը գլխավորում էր ԵԽԽՎ նախկին նախագահ Պեդրո Ագրամունտը: Անկախ հանձնաժողովը ներկայացրել էր ԵԽԽՎ պատգամավորների մեծ ցանկ, ովքեր տարիներ շարունակ մեր Վեհաժողովը օգտագործել են Ադրբեջանի քաղաքական շահը սպասարկելու եւ այդ երկրում տեղի ունեցող հակադեմոկրատական գործընթացները կոծկելու համար, ինչի դիմաց Լանդրամատի սեւ դրամարկղից միլիոնավոր դոլարներ են ստացել: Այնուհետեւ մեր գործընկեր Պետրա դե Սուտերի ներկայացրած զեկույցն անհերքելի համարեց անկախ հանձնաժողովի զեկույցում առկա փաստերն Ադրբեջանի մասով եւ ԵԽԽՎ բյուրոյի հետ միասին կոչ արեց ադրբեջանական Լանդրամատի առավել ակտիվ դերակատարներին անհապաղ վայր դնել ԵԽԽՎ պատգամավորի մանդատը: Այս պահին իր մանդատը վայր է դրել միայն Ցեզար Պրեդան: Լանդրամատի մյուս ակտիվ դերակատարները շարունակում են համառել: Ուստի, ես կոչ եմ անում Վեհաժողովին հավատարիմ մնալ իր հռչակած «զրո հանդուրժողականություն կոռուպցիայի հանդեպ» կարգախոսին եւ պահանջել, որ ադրբեջանական լվացքատան մանր եւ մեծ բոլոր դերակատարները վայր դնեն ԵԽԽՎ պատգամավորի մանդատը: ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը, անդրադառնալով անկախ հետաքննչական մարմնի զեկույցին, հայտարարել էր, որ Պեդրո Ագրամունտն այդ զեկույցի ամենախոշոր ձուկն է: Ես կարծում եմ, որ ոչ միայն ամենախոշոր, այլ նաեւ ամենափոքր ձկները պետք է վայր դնեն իրենց մանդատները, քանզի անգամ ամենափոքր պեդոքիպրիս պրոգենետիկա ձկից կարող է աճել մեր կառույցի հեղինակությունն ապականող շնաձուկ»,-ասել է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:


26.06.2018
Ներկայացվել են ՍԾՏՀ ԽՎ 51-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքների մանրամասները
ՀՀ ԱԺ պատվիրակությունը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ հունիսի 19-21-ը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մասնակցել է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) 51-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներին: Հունիսի 26-ին տեղի է ունեցած մամուլի ասուլիսին հայ պ...

26.06.2018
Տեղեկություններ ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի աշխատանքների մասին
ՀՀ Ազգային ժողովի վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի աշխատանքները մեկնարկել են 2018 թվականի հունվարի 15-ին եւ ավարտվել հունիսի 21-ին: Այդ ընթացքում գումարվել է 8 հերթական, 7 արտահերթ եւ 4 հատուկ նիստ: Հաշվետու ժամանակահատվածում ԱԺ-ն ընդունել է 24 հիմնական օրենք, 9 օրենք-համաձայնագիր եւ կատարել 290...

26.06.2018
Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 26-ին ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադային: Շնորհավորելով եւ հաջողություններ մաղթելով դեսպանին` խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ Ջուն Յամադան իր գործունեությամբ կնպաստի հայ-ճապոնական փոխգործակցության ակտիվացմանն ո...

26.06.2018
ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի ելույթը ԵԽԽՎ-ում
Հունիսի 25-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի լիագումար նիստում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանը: «Հարգելի գործընկերներ, սույն թվականի մայիսի սկզբից մեր հանրապետությունում տեղի ունեցան լայնամասշտաբ փո...

26.06.2018
Սամվել Ֆարմանյանի ելույթը ԵԽԽՎ նստաշրջանում
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանում: Ելույթը ստորեւ. «Տիկին նախագահ, հարգելի գործընկերներ, քննարկվող ժամանակաշրջանում Հայաստանը եղել է Վեհաժողովի եւ ընդհանրապես եվրոպական քաղաքական հանրության ուշադրության կենտրոնում: Հայաստանում տեղի է ունեցել իշխ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS