National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
{$Day}.{$Month}.{$Year}

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02
03
04
05
06
 
20.06.2018
Արա Բաբլոյանն ընդունել է ֆրանսիացի պատգամավորների
1 / 4

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 20-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի նախագահ Ժակ Մարիլոսյանի գլխավորած պատվիրակությանը:

Խորհրդարանի ղեկավարը, ողջունելով պատվիրակության այցը Հայաստան, ընդգծել է հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը:

Երկկողմ միջպետական հարաբերություններում ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է երկու երկրների օրենսդիր մարմիններում ձեւավորված բարեկամական խմբերի դերը:

Կարեւորելով Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացումը Հայաստանում` Արա Բաբլոյանը նշել է, որ այն լրացուցիչ հարթակ է  հայ-ֆրանսիական հարաբերությունների առավել զարգացման եւ խորացման համար:

Անդրադառնալով Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացմանը՝ օրենսդիր մարմնի ղեկավարը հույս է հայտնել, որ ֆրանսիացի գործընկերները կաջակցեն ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ Եվրոպական խորհրդարանում համաձայնագիրը վավերացնելու գործում:

Արա Բաբլոյանը, բարձր գնահատելով Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորման գործում, նշել է. «Շնորհակալ ենք Ֆրանսիային այս հակամարտությանը խաղաղ լուծում տալուն ուղղված ջանքերի համար: Ժողովրդավար Արցախն ավտորիտար Ադրբեջանի մաս չի կարող կազմել»: Այս համատեքստում խորհրդարանի ղեկավարը կարեւորել է ֆրանսիացի պատգամավորների այցերն Արցախ` հակամարտության մասին համակողմանիորեն իրազեկվելու եւ ստացած տպավորությունները գործընկերների հետ կիսվելու տեսանկյունից:

Արա Բաբլոյանը, անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական զարգացումներին, ընդգծել է. «Մեզ համար կարեւոր է Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը, տնտեսության շարունակական զարգացումը, բնակչության բարեկեցության ապահովումը եւ ժողովրդավարության առավել զարգացումն ու ամրապնդումը»:

Ժակ Մարիլոսյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին է փոխանցել Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ֆրանսուա դը Ռյուժիի ջերմ ողջույնները:

Պատվիրակության ղեկավարը կարեւորել է բարեկամական խմբերի ակտիվ գործունեությունը՝ ուղղված հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը:

Ֆրանսիացի պատգամավորը, անդրադառնալով աշնանը Երեւանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացմանը, նշել է, որ այն լավ հնարավորություն է Հայաստանն աշխարհին առավել ճանաչելի դարձնելու տեսանկյունից:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում ֆրանսիական կրթական հաստատությունների գործունեությանը, կարեւորել երկկողմ փոխայցերը, հայ-ֆրանսիական կապերի խորացումը տարբեր ոլորտներում, հատկապես` տնտեսության բնագավառում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS