National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
18.06.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
18.06.2018
Տեղի են ունեցել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր
1 / 4

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 18-ին հրավիրած նիստում Վարդան Բոստանջյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ առաջարկվում է օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` ուսումնական հաստատությունում աշխատող այն ուսուցիչները, ովքեր չեն համապատասխանում «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին, կարող են շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը մինչեւ 2023թ. օգոստոսը:

Օրենքի նախագիծն ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրած նիստում Կորյուն Նահապետյանի նախագահությամբ քննարկել է պաշտպանության ոլորտին առնչվող «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող ՀՀ պաշտապանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը նշել է, որ օրինագծերի ընդունումը պայմանավորված է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հետ կապված օրենքի դրույթների վերանայման անհրաժեշտությամբ:

Սահմանվում են բարձրագույն սպայական կոչումների շնորհման եւ բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոնի նշանակման եւ ազատման, կոչումների շնորհման գործընթացի հետ կապված հարաբերությունները:

Վերանայվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում տարկետումների կամ ազատումների տրման գործընթացում մարզային եւ հանրապետական զորակոչային, ինչպես նաեւ մանդատային հանձնաժողովների կողմից քաղաքացու վերաբերյալ որոշումների կայացման դրույթները: Դրանց կողմից համապատասխան որոշումների ընդունումը փոխարինվում է եզրակացության կայացմամբ: Որոշման ընդունման լիազորությունը վերապահվում է պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի ղեկավարին:

Հաշվի առնելով ՀՀ զինվորական դատախազության կողմից ներկայացված առաջարկությունները եւ հիմնավորումները, օրենքի նախագծում նախատեսվում է, որ պարտադիր զինվորական ծառայության ենթակա չեն ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով նախատեսված հանցագործություն կատարելու համար դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված քաղաքացիները:

ՀՀ պաշտպանության նախարարին կից կստեղծվի անհայտ կորածների հարցերով զբաղվող խորհրդատվական հանձնաժողով, որը փոխարինելու է ՀՀ Նախագահի հրամանագրով ստեղծված նախկին համապատասխան հանձնաժողովին:

Պատգամավորների հարցերն անռչվում էին զորակոչի կազմակերպմանը, տարկետման իրավունքին, հանրապետական զորակոչային հանձնաժողովի աշխատանքներին, բնագավառում առկա բազմաթիվ խնդիրների:

Հարակից խոսքում մշտական հանձնաժողովի անդամ Տաճատ Վարդապետյանը կարեւորելով օրենսդրական փաթեթի ընդունումը` գործընկերներին առաջարկել է կողմ քվեարկել:

Քննարկման արդյունքում հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել օրենսդրական նախաձեռնությանը ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Խոսրով Հարությունյանի նախագահությամբ նիստում քննության է առել հարկային ոլորտին առնչվող օրենսդրական նախաձեռնություններ:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Օրենքների նախագծերում կատարվել են խմբագրական եւ բովանդակային փոփոխություններ:

Նշվել է, որ նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գործարար միջավայրի բարելավման եւ հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման քաղաքականության իրականացմամբ:

Առաջարկվում է հնարավորություն ստեղծել, որպեսզի առեւտրային բանկերը կարողանան առանց լրացուցիչ հարկային պարտավորություններ կրելու ֆիզիկական անձանց ներել մինչեւ 2018թ. մայիսի 31-ը անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվարկված տույժերն ու տուգանքները:

ֆիզիկական անձանց համար կիրականացվի եւս մեկ համաներում` կապված գույքի (ավտոմեքենա, բնակարան, առանձնատուն, արտադրական, հասարակական կամ այլ առեւտրային տարածք) օտարման գործարքներից առաջացող ԱԱՀ-ի նկատմամբ հաշվարկված տույժերի ու տուգանքների հետ` պայմանով, որ օրենքի ընդունումից սկսած` 90 օրվա ընթացքում վճարվի հարկի մայր գումարը:

Փորձ է արվում նաեւ կարգավորել 2018 թվականի հուլիսի 1-ից հանրային սննդի գործունեությունն արտոնագրային հարկի համակարգից շրջանառության հարկի համակարգ տեղափոխելու հետ կապված խնդիրները, որպեսզի այս ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտները կարողանան սահուն անցում կատարել հարկման նոր համակարգին:

Կներդրվի էլեկտրոնային եղանակով հարկային պարտավորությունների կատարման համակարգ, ինչը հնարավորություն կընձեռի կրճատել հարկերի վճարման գործընթացի վրա ծախսվող ժամանակը:

Առաջարկվում է չգրանցված աշխատողների համար սահմանել միասնական 250 հազ. դրամի չափով տուգանք` գործող տարբերակված տուգանքների փոխարեն, որոնք ստեղծում են կոռուպցիոն ռիսկեր եւ հնարավորություն չեն ընձեռում արդյունավետ պայքար մղել այդ երեւույթի դեմ:

Հաշվի առնելով այն, որ Հարկային օրենսգրքի ընդունմամբ էականորեն բարձրացել է ՀՀ-ում հաշվառված թեթեւ մարդատար ավտոմեքենաների համար սահմանված բնապահպանական հարկի գծով բեռը` նախագծով առաջարկվում է այն նվազեցնել: Միաժամանակ, առաջարկվում է բնապահպանական հարկի մեծությունը կախվածության մեջ դնել ոչ միայն ավտոմեքենայի շարժիչի հզորությունից, այլ նաեւ ավտոմեքենայի արտադրության տարեթվից` նոր ավտոմեքենաների համար սահմանելով բնապահպանական հարկի ավելի ցածր դրույքաչափեր:

Ըստ հիմնական զեկուցողի` օրենսդրական փաթեթի ընդունման արդյունքում կկատարելագործվի ստվերային տնտեսության դեմ պայքարի գործիքակազմը:

Պատգամավորների հարցերն ուղղված ՀՀ ֆինանսների նախարարին առնչվել են ակցիզային դրոշմանիշերի տրամադրմանը, ապրանքների դրոշմավորման համակարգին, ստվերային տնտեսության դեմ պայքարին, չգրանցված աշխատողների համար սահմանված տուգանքի չափին եւ այլ խնդիրների:

Մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը կարեւորել է օրենսդրական փաթեթի ընդունումն ու գործընկերներին առաջարկել կողմ քվեարկել:

Քննարկման արդյունքում հանձնաժողովն օրենքների նախագծերին տվել է դրական եզրակացություն:

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Հակոբ Հակոբյանի նախագահությամբ կայացած արտահերթ նիստում քննարկել է «Բարեգործության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նպատակն է բարեգործության բնագավառում ներկայում գործող կարգավորումները համապատասխանեցնել 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության պահանջներին:

Ըստ բանախոսի` նախագծով սահմանվում է ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով, որի կազմը եւ կանոնադրությունը եւս հաստատում է գործադրի ղեկավարը:

Միաժամանակ, սահմանվում է, թե որ ծրագրերն են որակվում ենթակա բարեգործական եւ որոնք կարող են հարկային արտոնություններ ստանալ:

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն ընդգծել է, որ ըստ կառավարության որոշման՝ բարերարներն ու բարեգործություն իրականացնող կազմակերպությունները հանձաժողովին դիմելու են պատվավոր կոչումներ ստանալու կամ հարկային արտոնություններից օգտվելու նպատակով: Իսկ այն բարերարներին, ովքեր չեն ցանկանա օգտվել հիշյալ արտոնություններից, ապա նրանց ծրագրերը բարեգործական ճանաչվելու անհրաժեշտության չեն ունենա:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը «Ծառուկյան» խմբակցության անունից առաջարկել է կառավարության որոշումն ամրագրել օրենքով, ինչն էլ ընդունվել է հիմնական զեկուցողի կողմից:

Հանձնաժողովը քննարկել է նաեւ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրել է, որ կուտակային ֆոնդերի կառավարումն իրականացնում են այնպիսի ընկերություններ, որոնց հիմնադիրներն աշխարհում հեղինակություն վայելող եւ հսկայական կապիտալներ կառավարող ընկերություններ են:

Ըստ զեկուցողի` ներկա կարգավորմամբ կենսաթոշակային համակարգի մասնակիցը կուտակում է իր եկամտի 10 տոկոսը՝ 5 տոկոսը վճարում է անձը, 5 տոկոսը՝ պետությունը: Առաջարկվող նախագծով նույն 10 տոկոսը կձեւավորվի հետեւյալ կերպ՝ 2,5 տոկոսը քաղաքացին, 7,5 տոկոսը՝ պետությունը:

Նախարարն ընդգծել է, որ դրույքաչափերը կգործեն մինչեւ եկամտային հարկի բարեփոխումների ուժի մեջ մտնելը, որի արդյունքում կնվազի վճարվող եկամտային հարկը՝ նվազեցնելով նաեւ սոցիալական վճարների բեռը համակարգի մասնակիցների համար:

Քննարկված օրենքների նախագծերը դրական եզրակացությամբ կընդգրկվեն հունիսի 19-ին գումարվելիք ՀՀ ԱԺ արտահերթ նիստի օրակարգում:


18.06.2018
ԵԱՀԿ մասնակից անդամ պետությունների ներկայացուցիչները հյուրընկալվել են խորհրդարանում
Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ մասնակից պետությունների մշտական ներկայացուցիչները Հարավային Կովկաս այցի շրջանակում հունիսի 18-ին հանդիպել են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի, ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախա...

18.06.2018
Խորհրդարանական լսումներում քննարկվել են ՀՀ մշակութային քաղաքականության ուղղություններն ու հիմնահարցերը
Հունիսի 18-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի ու ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների նախաձեռնությամբ տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ` «Հայաստանի Հանրապետության մշակութային քաղաքականության ուղղություններն ու հիմնահարցերը միջազգային պարտավ...

18.06.2018
Կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ հունիսի 19-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի ավարտից անմիջապես հետո կգումարվի եւս մեկ արտահերթ նիստ: Օրակարգերը՝ կից: ...

18.06.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Իգոր Մուրադյանի մահվան կապակցությամբ
«Խոր վշտով տեղեկացա հասարակական եւ քաղաքական գործիչ, ՀՀ գերագույն խորհրդի պատգամավոր, Ղարաբաղյան շարժման առաջին ղեկավարներից Իգոր Մուրադյանի անժամանակ մահվան մասին: Հսկայական է նրա ավանդը 20-րդ դարավերջին արցախահայության շահերի պաշտպանության եւ այդ նպատակով համաժողովրդական շարժման ծավալման գործում: ...

18.06.2018
ՀՀ ԱԺ խմբակցությունների անդամները հանդիպել են Եվրոպական խորհրդարանի պատվիրակության հետ
ՀՀ ԱԺ ՀՀԿ, «Ծառուկյան», ՀՅԴ եւ «Ելք» խմբակցությունների անդամները հունիսի 18-ին հանդիպել են Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդարանի պատվիրակության անդամների հետ, որը գլխավորում է ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ ՄըքԱլիսթերը: Պատվիրակության ղեկավարը տեղեկացրել է, որ ուշադրութ...

18.06.2018
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...

18.06.2018
Արա Բաբլոյանը դիմել է ՀՀ ԱԺ խմբակցություններին Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներ սկսելու առաջարկությամբ
Հաշվի առնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակին հանգուցալուծում տալու անհրաժեշտությունը՝ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը դիմել է ՀՀ ԱԺ խմբակցություններին՝ առաջարկելով Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումների մեկնարկի համար ձեւավորել աշխատանքային խումբ: ...

18.06.2018
Էդուարդ Շարմազանովը կմեկնի Ալբանիա
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հունիսի 18-21-ը կլինի Ալբանիայում՝ Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) 51-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար: Էդուարդ Շարմազանովը կմասնակցի ՍԾՏՀ ԽՎ նախագահությունն Ալբանիայից Հայաստանին փոխանցելու ա...

18.06.2018
«Ժողովրդավարությունը Հարավային Կովկասում կայունության եւ խաղաղության կարեւոր գործոն է». Արմեն Աշոտյան
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հաձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունիսի 18-ին հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պատվիրակության հետ՝ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Դեյվիդ ՄըքԱլիսթերի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին ՀՀ ԱԺ-ում՝ Արմեն Աշոտյանն անդրադարձ...

18.06.2018
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 14:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել կից հղումով: ...

18.06.2018
Խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի ու ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների նախաձեռնած, ժամը 12:00-ին կանալիք «Հայաստանի Հանրապետության մշակութային քաղաքականության ուղղություններն ու հիմնահարցերը միջազգային պարտավորությունների համատեքստում» թեմա...

18.06.2018
Արա Բաբլոյանը ստորագրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Մերուժան Սիմոնյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրություն
«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով` դադարած համարել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 12 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվ...

18.06.2018
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 12:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...

18.06.2018
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել կից հղումով: ...

18.06.2018
Տեղի կունենան ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստեր
ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողով՝ 19.06.2018, ժամը 10:00, 314 սրահ,ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով՝ 18.06.2018, ժամը 14:30, 414 սրահ, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով...

18.06.2018
Կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հունիսի 19-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ...

18.06.2018
Կանցկացվեն խորհրդարանական լսումներ
Հունիսի 18-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի ու ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովները համատեղ կազմակերպում են խորհրդարանական լսումներ՝ «Հայաստանի Հանրապետության մշակութային քաղաքականության ուղղություններն ու հ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS