National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
13.03.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
13.03.2018
Տեղի է ունեցել ԱՊՀ ՄԽՎ ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ էկոլոգիայի մշտական հանձնաժողովի արտագնա նիստը
1 / 4

Մարտի 13-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել ԱՊՀ ՄԽՎ ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ էկոլոգիայի մշտական հանձնաժողովի արտագնա նիստը:

Մասնակցում էին ներկայացուցիչներ ՌԴ ԴԺ Պետական դումայից, Դաշնության խորհրդից, Բելառուսի, Մոլդովայի հանրապետությունների խորհրդարաններից, ՌԴ ԳԱԱ գիտաշխատողներ, պրոֆեսորներ, ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիգորյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:

Նիստի մասնակիցներին ողջունել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը: Իր խոսքում ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է.

«Ողջունում եմ ԱՊՀ ՄԽՎ ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ էկոլոգիայի մշտական հանձնաժողովի արտագնա նիստի մասնակիցներին: ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը յուրօրինակ հարթակ է, որն ավելի քան 25 տարի իրականացնում է ԱՊՀ անդամ երկրների խորհրդարանների համագործակցության ապահովմանն ուղղված աշխատանք` հանդիսանալով միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման անմիջական հարթակ:

Խոսելով վերջին քառորդ դարում ԱՊՀ ՄԽՎ գործունեության նշանավոր իրադարձությունների մասին` առաջին հերթին կառանձնացնեի ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դերն ու ներդրումը 1994 թվականի մայիսին Բիշքեկում ստորագրված արձանագրության նախապատրաստման եւ ամրապնդման գործում, որին հետեւեց եռակողմ անժամկետ հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումը Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի Հանրապետության միջեւ:

Հարգելի գործընկերներ, ցավոք, այսօր Ադրբեջանն անտեսում է հենց իր կողմից ստորագրված եռակողմ հրադադարի մասին պայմանագիրը: Դրա հստակ օրինակն է Ադրբեջանի 2016 թվականի ապրիլյան ագրեսիան Լեռնային Ղարաբաղի (Արցախի) ազատատենչ ժողովրդի դեմ, որը խլեց հարյուրավոր կյանքեր, այդ թվում` քաղաքացիական բնակչության շրջանում:

Հարգելի գործընկերներ, վստահ եմ, որ վաղ թե ուշ Արցախի Հանրապետությունը կդառնա մեր կազմակերպության լիիրավ անդամ` իր ներդրումն ունենալով կազմակերպության ամրապնդման եւ զարգացման գործում:

Ձեր հանձնախմբի օրակարգը հագեցած է հարցերով, որոնք մեծ հետաքրքրություն են ներկայացնում օրենսդիրների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար:

Մաղթում եմ արդյունավետ քննարկումներ, բեղմնավոր շփումներ, հետաքրքիր բանավեճ եւ հաճելի ժամաակ աստվածաշնչյան մեր երկրում:

Բարի գալուստ Հայաստան»:

Ողջույնի խոսքում ԱՊՀ ՄԽՎ ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ էկոլոգիայի մշտական հանձնաժողովի նախագահ Վիոլետա Իվանովը կարեւորել է նմանօրինակ ձեւաչափով արտագնա նիստի անցկացումը: Նա հույս է հայտնել, որ քննարկումները լրացուցիչ ազդակ կհանդիսանան ամենատարբեր հարցերի լուծման գործում:

Նիստում Վիոլետա Իվանովը վերընտրվել է ԱՊՀ ՄԽՎ ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ էկոլոգիայի մշտական հանձնաժողովի նախագահ:

Մշտական հանձնաժողովի անդամները` հայ պատգամավորների մասնակցությամբ, քննարկել են մի շարք օրենքների նախագծեր, որոնք վերաբերել են կենդանական ծագում ունեցող մթերքների գրանցմանը, վերահսկողությանը, անվտանգությանը, էկոլոգիական վնասների գնահատմանը, բնապահպանական զբոսաշրջությանը, էկոլոգիական անվտանգությանը, բնապահպանության քաղաքականությանը:

Ելույթներում հանձնաժողովի անդամներն անդրադարձել են ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ էկոլոգիայի բնագավառներում համագործակցության ընդլայնման հարցում իրավապայմանագրային դաշտի ընձեռած հնարավորություններին: Ներկայացվել են օրենսդրական դաշտում առկա խնդիրներն ու բացթողումները, առաջնահերթությունները, ներդրումային քաղաքականությունը, զբոսաշրջության, գյուղատնտեսության, գիտատեխնիկական եւ մի շարք այլ ոլորտներում իրականացվող քայլերը:

Կարեւորելով էկոլոգիական հիմնախնդիրներին վերաբերող քննարկումները` ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանն ընդգծել է ԱՊՀ երկրների համագործակցության անհրաժեշտությունն այս բնագավառում: Նա նշել է, որժամանակի հրամայականն է լուրջ ուշադրություն դարձնել բնապահպահպանության հարցերին: Անդրադարձ է կատարվել ԱՊՀ երկրների ՄԽՎ շրջանակներում համագործակցության հնարավորություններին: Տրվել են հաջորդ նիստի օրակարգի ձեւավորման վերաբերյալ աշխատանքային գործողությունների ծրագրի մշակման հանձնարարականներ:

Պառլամենտարիզմի գործունեության զարգացման եւ ամրապնդման համար ՌԴ Գիտությունների ակադեմիայի Սանկտ-Պետերբուրգի էկոլոգիական անվտանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Վլադիսլավ Դոնչենկոն պարգեւատրվել է «ԱՊՀ ՄԽՎ. 25 տարի» հոբելյանական մեդալով, իսկ նույն կենտրոնի գիտաշխատող Ալյոնա Կոդոլովան` «ԱՊՀ ՄԽՎ. 25 տարի» հուշանշանով:


13.03.2018
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովի անդամներին
ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 13-ին ընդունել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ բնապահպանության հարցե...

13.03.2018
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ ԴԽ միջազգային գործերի կոմիտեի համատեղ նիստը
Մարտի 13-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի համատեղ նիստը՝ Արմեն Աշոտյանի եւ Կոնստանտին Կոսաչովի համանախագահությամբ: Ողջունելով պատվիրակության անդամներին խորհրդարանում՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտակա...

13.03.2018
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գագիկ Մինասյանի նախագահությամբ մարտի 13-ին կայացած հերթական նիստում քննարկել է «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հեղինակած «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրակա...

13.03.2018
Արա Բաբլոյանն ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մարտի 13-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի պատվիրակությանը` Կոնստանտին Կոսաչովի գլխավորությամբ: Արա Բաբլոյանը, ողջունելով պատվիրակության անդամներին խորհրդարանում, ՀՀ ԱԺ արտաքին հա...

13.03.2018
ԱՊՀ ՄԽՎ ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ էկոլոգիայի մշտական հանձնաժողովի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Երեւանում հրավիրված ԱՊՀ ՄԽՎ ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ էկոլոգիայի մշտական հանձնաժողովի արտագնա նիստի մասնակիցները ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի ուղեկցությամբ մարտի 13-ին այցելել են Ծիծեռնակաբերդի՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ են խոնա...

13.03.2018
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 14:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել կից հղումով: ...

13.03.2018
ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի պատվիրակությունը՝ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի գլխավորությամբ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի ուղեկցությամբ մարտի 13-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահ...

13.03.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարությունը
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդես է եկել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրելու մասին հայտարարությամբ, որը ներկայացվում է ստորեւ. «Համաձայն 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության 83-րդ հոդվածի 2-րդ մասի՝ սահմանադրական դատարանի կազմից սահմանադ...

13.03.2018
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունենալիք նախագահական ընտրություններին դիտորդական առաքելությամբ մասնակցելու համար Ռուսաստանի Դաշնություն կգործուղվեն ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Գագիկ Մելիքյանը (Սանկտ Պետերբուրգ` 2018 թվականի մարտի 16-19-ը ներառյալ), Հայկ Բաբուխանյանը (Դոնի Ռոստով` 2018 թվականի մա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS