National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
2.3.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
01.03.2018
Հանրապետության նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի կենսագրությունը
1 / 1

Ծնվել է 1953թ. հունիսի 23-ին, Երեւան քաղաքում:

Ամուսնացած է, ունի երկու որդի:

Կրթություն

1970թ. ավարտել է Երեւանի թիվ 114 միջնակարգ դպրոցը:

1976թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը:

1978թ. ավարտել է ԵՊՀ-ի տեսական ֆիզիկայի ամբիոնի ասպիրանտուրան:

Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, դոցենտ:

Աշխատանքային փորձ

1976-1990 թվականներին դասախոսել է Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում, հիմնադրել է ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնի բարդ համակարգերի մաթեմատիկական մոդելավորման բաժինը:

1984-1985թթ. դասախոսել եւ գիտահետազոտական աշխատանք է կատարել Քեմբրիջի համալսարանի աստղագիտության ինստիտուտում:

1986-1992թթ. գիտահետազոտական աշխատանք է կատարել, դասախոսել եւ աշխատել Մոսկվայի պետական համալսարանում, Գերմանիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Հունաստանի, Միացյալ Թագավորության գիտական հաստատություններում ու համալսարաններում:

1991-1996թթ. զբաղեցրել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարի, այնուհետեւ ՀՀ դեսպանի պաշտոնը:

1992-1996թթ. եղել է Եվրոպայի ավագ դեսպան, ՀՀ դեսպանը Եվրոպական միությունում, Բելգիայում, Նիդերլանդներում, Լյուքսեմբուրգում, Վատիկանում, ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար:

1996-1997թթ. զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը:

1998-1999թթ. վերանշանակվել է ՄԹ-ում եւ Վատիկանում Հայաստանի Հանրապետության դեսպան:

2000-2013 թվականներին եղել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ավագ խորհրդական, Eurasia House International-ի հիմնադիր նախագահ, Քեմբրիջի համալսարանի Եվրասիական կենտրոնի հիմնադիր եւ տնօրեն, ամենամյա Եվրասիական մեդիաֆորումի հիմնադիր, Քեմբրիջի համալսարանի բիզնես-դպրոցի տարեկան ազդեցիկ կոնֆերանսի հիմնադիր, Համաշխարային տնտեսական ֆորումի (World Economic Forum) Դավոսի էներգետիկ անվտանգության գլոբալ խորհրդի նախագահ, Արեւելք-արեւմուտք ինստիտուտի (East West Institute) համանախագահ, Եվրոատլանտյան անվտանգության նախաձեռնության (Euro-Atlantic Security Initiative) հանձնաժողովի համանախագահ (էներգետիկ անվտանգության նախագահ):

Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի (British-Armenian All-Party Parliamentary Group) հիմնադիր նախագահ, Համաշխարհային առաջնորդության հիմնադրամի (Global Leadership Foundation) խորհրդի անդամ, Հարվարդի համալսարանի Քենեդու կառավարման դպրոցի (Kennedy School of Government, Harvard University) խորհրդի անդամ, Չիկագոյի համալսարանի հանրային քաղաքականության ուսումնասիրությունների Հարրիսի դպրոցի (Harris School of Public Policy Studies, University of Chicago) խորհրդի անդամ, Ջոն Սմիթ հիմնադրամի (John Smith Trust) հոգաբարձու, Հայ Բարեգործական Ընդհանուր Միության խորհրդի անդամ, «Երեւան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հիմնադիր եւ այլն:

2000-2013թթ. Alcatel, Lucent, Telefonica, British Petrolium, Merrill Lynch-Bank օf America եւ այլ միջազգային ընկերությունների գլխավոր խորհրդատու:

Պարգեւներ

2017թ. պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:

2008թ. Ամենայն Հայոց կաթողիկոս Նորին Սրբություն Գարեգին Երկրորդի կողմից պարգեւատրվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ շքանշանով:

1997թ.Նորին Սրբություն Հովհաննես Պողոս Երկրորդ պապի կողմից արժանացել է Սուրբ Գրիգոր Մեծի շքանշանի Մեծ Խաչ աստիճանի:

Հեղինակ է բազմաթիվ ակադեմիական հոդվածների եւ հրապարակումների տեսական ֆիզիկայի, աստղաֆիզիկայի, համակարգչային մոդելավորման, քաղաքագիտության եւ անցումային տնտեսության ոլորտներում: Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր:

Ունի արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան:


02.03.2018
ՀՀ ԱԺ պատգամավորների գործուղումներ
Աշխատանքային այցով 2018 թվականի մարտի 5-9-ը ներառյալ Վաշինգտոն եւ 2018 թվականի մարտի 10-ին Նյու Յորք (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) կգործուղվեն Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը (ներառյալ մարտի 11-ը Նյու Յորք), ՀՀ Ազգային ժողովի պատգամավորն...

02.03.2018
Արա Բաբլոյանը հանդես է եկել հայտարարությամբ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդես է եկել ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումի մասին հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ. Համաձայն «ԱԺ կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի՝ հայտարարում եմ, որ 2018 թվականի մա...

02.03.2018
Հայ պատգամավորները Սանկտ Պետերբուրգում մասնակցել են ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովների նիստերին
Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում մարտի 1-ին տեղի են ունեցել ԱՊՀ ՄԽՎ Վերահսկիչ-բյուջետային եւ Կրթության ու գիտության մշտական հանձնաժողովների նիստերը: Վերահսկիչ-բյուջետային մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը: Կրթության եւ գ...

02.03.2018
Խորհրդարանն ընտրել է Հանրապետության չորրորդ նախագահին
Մարտի 2-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է նախորդ օրն առաջին ընթերցմամբ քննարկված «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրինագիծը, որից հետո պատգամավորները շարունակել են իրենց տեսակետները հայտնել ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ նշանակելու հա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am