National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
9.2.2005

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28
 
09.02.2005
«Հեռավորությունը սրտերի միջեւ է, ոչ թե ճանապարհների»

Փետրվարի իննին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը Մանամայում հանդիպեց Բահրեյնի թագավորության արտաքին գործերի եւ տեղեկատվության պետական նախարար Մոհամմադ բեն Աբդ Էլ Ղաֆար Աբդուլայի հետ: ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ Հայաստանը նպատակ ունի զարգացնել Պարսից Ծոցի երկրների հետ փոխհարաբերությունները եւ ակնկալում է Բահրեյնի աջակցությունը իսկամական կոնֆերանսին եւ արաբական խորհրդարանական միությանը դիտորդի կարգավիճակով անդամակցելու հարցում: Հարցը կարեւորվում է, որովհետեւ իսլամական կոնֆերանսը վերջերս ընդունեց մի քանի բանաձեւեր Լեռնային Ղարաբաղի հարցի առնչությամբ, որոնք խնդիրը փորձում են դիտարկել կրոնական տեսանկյունից, մինչդեռ այն ունի բոլորովին այլ հիմքեր եւ առնչվում է ազգերի ինքնորոշման իրավունքին: Դիտորդի կարգավիճակը հնարավորություն կտա կոնֆերանսին ներկայացնելու խնդրի բուն վիճակը: Կարեւորվեց նաեւ Բահրեյնի Թագավորության մասնակցությունը Հայաստանում արաբական մշակույթի կենտրոնի ստեղծմանը, որին խոստացել է աջակցել Բահրեյնի թագավորը անձամբ: Նշվեց նաեւ արաբական երկրներում ապրող հազարավոր հայերի գործոնը, որոնք սփռվել են աշխարհով մեկ հազար ինը հարյուր տասնհինգ թվականի ցեղասպանությունից հետո, որի իննսունամյակը այս տարի ապրիլին նշվելու է նաեւ հայ սփյուռքում:

Բահրեյնի թագավորության արտաքին գործերի եւ տեղեկատվության պետական նախարար Մոհամմադ բեն Աբդ Էլ Ղաֆար Աբդուլան կարեւորելով վաղուց սպասված այցը` պատրաստաամություն հայտնեց աջակցել ԱԺ նախագահի առաջ քաշած բոլոր խնդիրների լուծմանը` նշվելով, որ ինքը լավ ծանոթ է թե հայերին, թե Հայաստանի պատմությանը, թե Լեռնային Ղարաբաղի խնդրին, որի լուծման ճանապարհը համարեց խաղաղ երկխոսությունը կողմերի միջեւ: Բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց մշակել երկու երկրների փոխհարաբերությունների իրավապայմանագրային բազա եւ ելնելով փոխհարաբերությունների նոր փուլից`  նախապատրաստել անհրաժեշտ նոր հուշագրեր կամ համաձայնագրեր:

Բահրեյնի Թագավորության  առեւտրաարդյունաբերական պալատում տեղի ունեցած հանդիպման ընթացքում լիակտար փոխըմբռնման մթնոլորտում ամրակայվեցին նախորդ օրվա բանակցությունների արդյունքները: Բահրեյնի առեւտրարդյունաբերական պալատի նախագահ Խալիդ Մուհամադ Քանը եւ պալատի գործարար անդամները, նշելով, թե պատմությունը ցույց է տալիս, որ երկրների եւ ժողովուրդների հարաբերությունները կառուցում են գործարարները եւ մեծ նշանակություն տալով Հայաստանի հետ առեւտրատնտեսական կապերին, պատրաստակամություն հայտնեցին ընդունել  հայ գործարարների պատվիրակությանը, ապա պատասխան այցով գալ Հայաստան: Աշխատանքային այդ այցերից հետո կորոշարկվեն համագործակցության բնագավառները: Բահրեյնի գործարարները պատրաստակամություն հայտնեցին ներդրումներ անել Հայաստանի տնտեսութան իրենց հետաքրքրող ճյուղերում:

Բահրեյնի Թագավորության առողջապահության նախարար տիկին Նադա Աբաս Հաֆադի հետ հանդիպումը եւս արդյունավորվեց տասնյակ գործնական պայմանավորվածություններով, որոնք վերաբերում են բժիշկների պատրաստմանն ու վերապատրաստմանը, բուժաշխատողների փոխանակմանը, համատեղ առողջապահական փորձի փոխանակմանը, բուժական-առողջարանական համալիրների ստեղծմանը, բժշկագիտության զարգացմանը, դեղագործությանը:  Տիկին Հաֆադի խնդրանքով պայմանավորվածություն ձեռք բերվեց` միմյանց առողջապահակական ոլորտի օրենսդրական բազաների փոխանակման: Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաեւ աշխատանքային խումբ ձեւավորելու, որը կզբաղվի միմյանց խնդիրների ուսումնասիրությանմբ ու համագործակցության հեռանկարների որոշարկմամբ:

ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի պաշտոնական այցը Քուվեյթի Պետություն ու Բահրեյնի Թագավորւթյուն լայնորեն լուսաբանվեց այդ երկրների մամուլում ու հեռուստատեսությամբ. բոլոր թերթերն ու հեռուստաալիքները մանրամասն անդրադարձան հանդիպումներին` նշելով, որ այս այցով նոր էջ է բացվում Հայաստանի հետ փոխհարաբերությունների պատմության մեջ:

Քուվեյթյան տասնմեկ եւ բահրեյնյան յոթ հանդիպումների ընթացքում իսկապես նոր որակով հարաբերությունների ձեւավորման հիմք դրվեց:

Արաբական Ծոցի երկու առանցքային երկրների ղեկավարների հետ քննարկումներում ձեռքբերվեցին քաղաքական ու տնտեսական տասնյակ պայմանավորվածություններ, որոնք վերաբերում են Հայաստանի իսլամական կոնֆերանսին ու արաբական միջխորհրդարանական միության դիտորդի կարգավիճակով անդամակցելու վերաբերյալ, երկու երկրների հետ կնքվեցին միջխորհրդարանական համագործակցության համաձայնագրեր, պայմանավորվածություն ձեռք բերվեց վերանայել եւ լրացնել փոխհարաբերությունների իրավապայմանագրային բազաները, փոխանակել գործարարների պատվիրակություններ եւ զարկ տալ տնտեսական կապերին, կարեւոր քայլեր արվեցին առողջապահության, մշակույթի, կրթության ոլորտում համագործակցության հաստատման շուրջ, պայմանավորվածություն ձեռքբերվեց Երեւանում արաբական մշակույթի կենտոնի բացման եւ Բահրեյնի Թագավորությունում Հայաստանի առեւտրի տան բացման մասին:

«Հեռավորությունը սրտերի միջեւ է, ոչ թե ճանապարհների» նշում էին արաբ բարձրաստիճան պաշտոնյաները ու հավելում, որ այս այցի շնորհիվ սրտերի միջեւ տարածությունը փոքրացավ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am