National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
1.2.2005

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28
 
01.02.2005
ԱԺ նախագահին առընթեր ձեռներեցության խորհրդի նիստում

Փետրվարի 1-ին խ որհրդարանում տեղի ունեցավ ԱԺ նախագահին առընթեր ձեռներեցության խորհրդի հերթական նիստը, որը վարեց ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Իր խոսքում նա նշեց, որ խորհուրդը գործունեության ընթացքում բավական աշխատանք է կատարել, իսկ 2005 թվականին աշխատանքը հիմնականում պետք է կատարվի մարզերում: ԱԺ նախագահը անհրաժեշտ համարեց մարզերում խորհրդի արտագնա նիստերի անցկացումը, ծանոթացումը տեղի ձեռներեցներին հուզող հիմնախնդիրներին:

Այնուհետեւ խորհրդի համակարգող, ԱԺ նախագահի խորհրդական Ստեփան Ասլանյանը ներկայացրեց խորհրդի 2005 թվականի գործունեության ծր ագիրը, ըստ որի, տարվա ընթացքում գումարվելու է չորս լիագումար նիստ ԱԺ-ում, ամիսը մեկ նիստ անցկացվելու է հանրապետության որեւէ  մարզում: Ծրագրում ընդրկված են հանրապետության բոլոր մարզերը:

Նիստի մասնակիցները քննարկեցին «Եկամտահարկի մասին» եւ «Պարտադիր սոցիալական վճարների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ նախատեսող առաջարկությունները, որոնք հիմնականում վերաբերում էին չգործող ձեռնարկատերերից գանձվող հարկերի վերացմանը: Քննարկումից պարզ դարձավ, որ փոփոխությունների վերաբերյալ տեսակետները միանշանակ չեն, ուստի ԱԺ նախագահն առաջարկեց նվազեցնել տուգանքները, եւ ոչ թե ընդհանրապես հանել դրանք:Ըստ նրա եւ այլ մասնակիցների, անհրաժեշտ է դյուրինացնել կազմակերպությունների լուծարման գործընթացը: Որոշվեց մեկ ամսվա ընթացքում նախապատրաստել համապատասխան օրենսդրական նախագիծ:

Ներկաները քննարկեցին նաեւ «Փոքր եւ միջին ձեռներեցության զարգացման հայեցակարգը», որը ներկայացրեց աշխատանքային խմբի ղեկավար Աշոտ Տեր-Վարդանյանը: Ըստ նրա, հայեցակարգի նպատակը միջին խավի ձեւավորումն է, որին հասնելու համար հայեցակարգը մատնանշում է ուղիներ` ի՞նչ անել եւ ինչպե՞ս անել սկզբունքով: Հայեցակարգի վերաբերյալ իրենց տեսակետներն արտահայտեցին խորհրդի փորձագետ Վարդան Բոստանջյանը, ԱԺ պատգամավորներ Թաթուլ Մանասերյանը, Գագիկ Ավետյանը: Ըստ Վարդան Բոստանջյանի, փոքր եւ միջին ձեռներեցության զարգացման համար 2005 թվականի բյուջեով հատկացված ֆինանսավորումըքիչ է. անհրաժեշտ է մոտ 4-5 մլրդ դրամ: Սակայն, ինչպես հավելեց ԱԺ նախագահը, սկզբի համար դաէլ որոշակի գումար է: Պատգամավոր Թաթուլ Մանասերյանի կարծիքով , փոքր եւ միջին ձեռներեցության զարգացման համար անհրաժեշտ է մի քայլ միայն` մենաշնորհի վերացում:

Եզրափակիչ ելույթում ԱԺ նախագահը նշեց, որպետք է լրամշակել հայեցակարգը` քննարկումներ ծավալելով բանկային համակարգի ներկայացուցիչների հետ, նաեւ ավելացնելով ոլորտի միջազգային փորձը եւ երկարաժամկետ վարկավորման վերաբերյալ հարցը:

Հարկային վարչարարությանը վերաբերող հարցերին պատասխանեց հարկային ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am