National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.11.2004

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
11.11.2004
Հանդիպում խորհրդարանում

Նոյեմբերի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Գերմանիայի արտաքին գործերի նախարարության քաղաքական տնօրեն Միխայել Շեֆերին եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության քաղաքական տնօրեն Ստանիսլավ Լըֆեբրին:

Հանդիպման ընթ ացքում լիակատար փոխըմբռնման մթնոլորտում քննարկվեց հարցերի լայն շրջանակ. հյուրերը նշեցին, որ Հարավային Կովկասում են փաստահավաք առաքելությամբ եւ իրենց համար շատ կարեւոր է պարզել տարածաշրջանի զարգացման հեռանկարները, քանի որ Եվրամիությունը հատուկ նշանակություն է տալիս Հարավային Կովկասին:  ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը, կարեւորելով տարածաշրջանի ընդգրկումը «Ընդլայնված Եվրոպա. նոր հարեւաններ» ծրագրում, նշեց, որ դա զարգացման լուրջ հեռանկարներ է բացում ամբողջ տարածաշրջանի համար թե ժողովրդավարության խորացման, թե հակամարտությունների հաղթահարման, թե տնտեսական ծրագրերի իրականացման առումով: Կողմերը քննարկեցին նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, նշվեց, որ Հայաստանը դեմ չէ Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին, եւ գտնում է, որ պիտի երկակի ստանդարտներ չգործեն` կապված թե ցեղասպանության ճանաչման, թե Հայաստանի տնտեսական զարգացումը կաշկանդող շրջափակման վերացման հետ: Գերմանիայի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունների քաղաքական տնօրենները  կարեւորեցին խորհրդարանական դիվանագիտության դերը տարածաշրջանի զարգացման, հակամարտությունների հաղթահարման հարցում: Փոխադարձաբար կարեւորվեց նաեւ տարածաշրջանում հասարակության տարբեր խավերի ու սոցիալական շերտերի միջեւ երկխոսության կայացումը, որը կնպաստի թշնամության եւ ատելության մթնոլորտի հաղթահարմանը: Այս առումով կարեւորվեցին փոխադարձ շփումները եւ քննարկումները թե Հարավային Կովկասի հանրապետությունների,  թե Հայաստան-Թուրքիա հարաբերությունների շրջանակում:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ունեցող այլ հարցեր  եւս:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am