National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
4.11.2004

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
04.11.2004
Քառյակի հանդիպում Փարիզում

Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Քրիստիան Պոնսլեի հովանավորությամբ նոյեմբերի 4-ին Վերսալյան պալատում կայացավ Հարավկովկասյան խորհրդարանների նախագահների արդեն երրորդ հանդիպումը, որին մասնակցում էին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը, Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն, Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Մուրթուզ Ալեսքերովը:

Օրակարգում էին նախապես համաձայնեցված թեմաներ` զբոսաշրջության զարգացումը եւ մշակութային ժառանգության արժեւորումը:

Սենատի նախագահ Քրիստիան Պոնսլեն, բացելով հանդիպումը կարեւորեց Հարավային Կովկասի երկրների խորհրդարանների նախագահների պարբերական հանդիպումները խորհրդարանական դիվանագիտության զարգացման առումով: Հաջողություններ մաղթելով հանդիպման մասնակիցներին` նա հույս հայտնեց, որ նմանատիպ քննարկումների արդյունքում հնարավոր կլինի լուծումներ գտնել Հարավային Կովկասում կուտակված հիմնախնդիրներին եւ Ֆրանսիայի Սենատի աջակցության պատրաստակամությունը հավաստիացրեց:

Զբոսաշրջության ինդուստրիայի ֆրանսիական գործակալության նախագահ Միշել Բեկոն ներկայացնելով զբոսաշրջության զարգացման արդի միտումները` կարեւորեց Հարավային Կովկասում զբոսաշրջության զարգացման նոր տեխնոլոգիաների ներդրումը: Ծավալված քննարկման ընթացքում կողմերը ներկայացրին իրենց տեսակետները. Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն կարեւորեց Վերսալյան ձեւաչափով քննարկումները, որոնք հնարավորություն են տալիս անդրադառնալ տարբեր հիմնահարցերի: Նրա կարծիքով` քաղաքական խնդիրները չպետք է խանգարեն մշակութային հիմնահարցերի լուծմանը:

Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Մուրթուզ Ալեսքերովը անդրադարձավ տարածաշրջանային ընդհանուր խնդիրներին, խաղաղության եւ կայունության կարեւորությանը, նա եւս ընդգծեց փարիզյան քննարկումների կարեւորությունը:

ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը կարեւորեց երկխոսության կայացումը` շնորհիվ Ֆրանսիայի Սենատի նախագահ Քրիստիան Պոնսլեի հետեւողական ջանքերի: Նա կարեւորեց նման քննարկումները տարածաշրջանի զարգացման, ընդհանուր խնդիրների լուծման համար: ՀՀ Աժ նախագահը որպես կոնկրետ քայլ առաջարկեց ստեղծել հատուկ աշխատանքային խումբ` չորս երկրների մասնակցությամբ, որոնք հանդիպումների միջեւ ընկած ժամանակահատվածում կզբաղվեն առաջադրված խնդիրների լուծմամբ: Նշվեց, որ Ազգային ժողովը «Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» օրենք ընդունեց, որը կանոնակարգում է ոլորտի զարգացման իրավահարաբերությունները: Զբոսաշրջությունը Հայաստանում գնահատվում է որպես տնտեսության զարգացման գերակա ուղղություն, ընդունված է զբոսաշրջության զարգացման հայեցակարգ եւ պետական ծրագիր, ստեղծված է հյուրանոցների որակավորման համակարգի, զբոսավարների եւ ուղեկցորդների լիցենզավորման, առողջարանային համակարգի վերականգնման, ոլոտի հարկային դաշտի հստակեցմանն անհրաժեշտ օրենսդրական բազան: Անդրադառնալով զբոսաշրջության զարգացումը խոչընդոտող հանգամանքներին` Աժ նախագահը ընդգծեց ցամաքային հաղորդակցության միջոցների սահմանափակությունը` կարեւորելով Հարավկովկասյան հանրապետությունները միացնող երկաթուղու վերագործարկումը, որըշահեկան կլինի ոչ միայն քաղաքական, առեւտրատնտեսական առումով, այլեւ զբոսաշրջության զարգացման համար: Քննարկումների արդյունքում կողմերը ընդունեցին Արթուր Բաղդասարյանի առաջարկությունը եւ որոշեցին ստեղծել աշխատանքայի խումբ` բաղկացածերեք պատգամավորից եւ գործադիր իշխանության երկու ներկայացուցչից, որոնք կզբաղվեն տարածաշրջանի զբոսաշրջության հնարավորությունների ուսումնասիրմամբ, դրա համար կվճարի Ֆրանսիայի Սենատը եւ պատմամշակութային հուշարձանների պահպանության խնդիրներով:

Սենատոր Իվ Դոժը` մշակութային հարցերի մասնագետ, որ աշխատակցել է UNESCO-ին, ներկայացրեց երկրորդ թեման` մշակութային ժառանգության արժեւորումը:

Ծավալված քննարկման ժամանակ ադրբեջանցի պատգամավորները չհապաղեցին հնչեցնել արդեն բոլորին ձանձրացրած հին սկավառակը Հայաստանի «ագրեսոր» լինելու, բռնագրավված տարածքների ու փախստականների մասին, այդ տարածքներում իբրեւ թե ադրբեջանական մշակույթի հուշարձանների ոչնչացման մասին: Թեպետ պարոն Պոնսլեն քանիցս կոչ արեց անդրադառնալ խնդրո առարկային, բայց պարոնայք Գուլիեւը եւ Ջաֆարովը շարունակեցին իրենց զրպարտությունները: ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը հարկադրված եղավ դիմադարձել մեղադրանքները` նշելով, որ պատմության հիմքերը դեռ անցյալ դարասկզբի ցեղասպանություն են գալիս եւ հազարավոր վկայություններ կանմիանգամայն հակառակի մասին` ինչպես են Ադրբեջանի ու Թուրքայի տարածքում ոչնչացվել ու ոչնչացվում պատմական հայկական հուշարձանները: Խորհրդարանի նախագահը կոչ արեց համարձակություն ունենալ նայելու ներկայի աչքերին ու առաջ գնալու քայլեր անել, քանի որ թշնամությունը լավագույն ուղեկիցը չէ եւ պետք է մտածել տարածաշրջանային զարգացումներն ապահովելու մասին: Առավելեւս, որ աշխարհի համար մեր տարածաշրջանը թե քաղաքական, թե առեւտրատնտեսական առումով հետաքրքրություն է ներկայացնում իր ամբողջության մեջ եւ քաղաքական խնդիրները չպիտի խանգարեն, որ բարի կամք ու համարձակություն ունենանք միմյանց հետ տարբեր հարցերում համագործակցելու: Երեք հանրապետությունները Եվրախորհրդի անդամներ են եւ ընդգրկված են «Ընդլայնվող Եվրոպա. նոր հարեւաններ» ծրագրում, իսկ դա պատասխանատու ու կարեւոր քայլ է Եվրոպայի ու Եվրամիության կողմից, որ պիտի համարժեք արձագանք գտնի: Բացի ազգային օրենսդրությունների եվրաչափանիշներին համապատասխանեցումից խորհրդարանները ունեն նաեւ կարեւոր այլ առաքելություն. քաղաքական` երեք հանրապետություններում հակամարտությունների հաղթահարման մթնոլորտի ստեղծումը:

Քառյակի հաջորդ հանդիպումը այբբենական կարգով որոշվեց անցկացնել Ադրբեջանում, ապա` Հայաստանում: Որոշվեց հետայսու, հանդպումների ու քննարկումների արդյունավետության բարձրացման նպատակով, հանդիպումները կազմակերպել տարին երկու անգամ:

Հանդիպման աշխատանքները ավարտվեցին լրագրողների համար մամլո ասուլիսով, որտեղ կողմերը կարեւորեցին քառյակի աշխատանքը: Ֆրանսիայի Սենատի նախագահ Ֆրանսուա Պոնսլեն, իբրեւ կազմակերպիչ, իր գոհունակությունը հայտնեց, որ առաջին անգամ ձեռք են բերվում կոնկրետ համաձայնություններ ու պայմանավորվածություններ հետագա գործունեության համար: ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը պատասխանելով լրագրողներից մեկի հարցին` կարեւորեց ժողովրդավարության զարգացումը տարածաշրջանում, որը քաղաքական, տնտեսական զարգացման ու հակամարտությունների խաղաղ կագավորման հնարավորություն կապահովի` ոչ շատ հեռու ապագայում հնարավոր դարձնելով տարածաշրջանի երկրների անդամակցությունը Եվրամիությանը:

Հարավկովկասյան խորհրդարանների  նախագահներին Սենատի նիստում իրենց ողջույնը հղեցին Ֆրանսիայի Սենատի պատգամավորները եւ կառավարության անդամները: Քառյակի երրորդ հանդիպումը Փարիզում լայնորեն լուսաբանվեց ֆրանսիականլրատվամիջոցներով:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am