National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.7.2004

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
20.07.2004
Ստեղծվեց ԱԺ նախագահին կից առողջապահության խորհուրդ

Հուլիսի 20- ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ԱԺ նախագահին կից առողջապահության խորհրդի անդրանիկ նիստը: Խորհրդի ստեղծման առնչությամբ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ առողջապահական հիմնարկների մասնավորեցումից հետո անհրաժեշտություն է առաջացել ստեղծելու այս խորհուրդը, որի առանցքային նպատակներից մեկը հասարակության եւ համակարգի մասնագետների ներգրավումն է`  կուտակված խնդիրների համար լուծում գտնելու եւ բարեփոխումներ իրականացնելու :

Պարոն Բաղդասարյանի կարծիքով, համակարգի հասարակական հնչեղություն ունեցող խնդիրները կարելի է քննարկել` կազմակերպելով սեմինարներ եւ խորհրդարանական լսումներ, իսկ պետական բյուջեի քննարկման ժամանակ անել առաջարկներ, որպեսզի ավելացվեն բուժսարքավորումներ գնելուն հատկացվող գումարները:

Ըստ ԱԺ նախագահի`  խորհրդի ամենակարեւոր աջակցությունը համակարգին օրենսդրական բազայի ձեւավորումը եւ կատարելագործումն է: Այս խնդիրներից բացի, ԱԺ նախագահը կարեւորեց նաեւ ապահովագրական համակարգի ստեղծումը եւ աշխատանքը:

Խորհրդի ստեղծման նպատակների վերաբերյալ ելույթ ունեցավ ԱԺ առողջապահության, բնության պահպանության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մխեյանը: Նա նշեց, որ վերջին տարիներին առողջապահության համակարգում կուտակվել են զարգացմանը խոչընդոտող մի շարք հիմնախնդիրներ, որոնք կարգավորելու նպատակով էլ ստեղծվել է խորհուրդը: Հընթացս հանձնաժողովի նախագահն անդրադարձավ «Առողջապահության մասին» օրենքի նախագծին եւ հույս հայտնեց, որ խորհրդի ստեղծումը կնպաստի օրինագծի բարեփոխմանը:

Խորհրդի ստեղծումը ողջունեց եւ աջակցության ու համագործակցության պատրաստակամություն հայտնեց առողջապահության նախարար Նորայր Դավիդյանը, նշելով, որ օրենսդիրի եւ գործադիրի համատեղ աշխատա նքը բարերար ազդեցություն կունենա համակարգի առողջացման վրա:

Խորհրդի հիմնական նպատակները ներկայացրեց խորհրդի համակարգող, ԱԺ նախագահի խորհրդական Հենրիկ  Բակունցը: Մասնավորապես, խորհուրդը կզբաղվի առողջապահության մասին օրենքների մշակման եւ քննարկման աշխատանքներով, կուսումնասիրի եւ կքննարկի հանրապետությունում առկա առողջապահական հիմնախնդիրները, կկազմակերպի օպերատիվ խորհրդատվական եւ լրատվական ծառայություն, կստեղծի անկախ փորձագետների խումբ, որը կզբաղվի համակարգում առկա իրավիճակի գնահատմամբ եւ վերլուծմամբ:

Այս խնդիրները լուծելու համար ստեղծվել են 12 խմբեր` անկախ փորձագետների, առողջապահության համակարգի ֆինանսավորման հարցերի, լիցենզավորման հարցերի, դեղագործական ոլորտի հիմնախնդիրներով զբաղվող, իրավակազմակերպական բարեփոխումների, առողջության առաջնային պահպանման հարցերի, երեխաների եւ դեռահասների առողջապահութ յան հարցերի, բուհական եւ հետբուհական բժշկական կրթության, մարզային առողջապահության հարցերի, շաքարային դիաբետի հարցերի, տուբերկուլյոզի հարցերի, վերլուծական եւ տեղեկատվական խումբ: Խմբերը գլխավորում են համակարգի հայտնի մասնագետները:

ՀՀ ԱԺ նախագահին կից առողջապահության խորհրդի անդրանիկ նիստի մասնակիցներին ներկայացվեց նաեւ խորհրդի կանոնադրության նախագիծը, որի շուրջ առաջարկները կամփոփվեն հաջորդ նիստում` մեկ ամիս անց: Նիստում հնչած այլ առաջարկների քննարկմանը մասնակցում էին համակարգի ղեկավար անձինք, պատգամավորներ, բժիշկներ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am